Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2000 00:00

«ԵՐԲԵՔ ՄԻ ԿՐԿՆԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԻՆՔԴ ՉԵՍ ԼՍԵԼ» Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ՀԴՄ172ների տեղադրման դեմ բողոքող կրպակավաճառները։ Նրանց այստեղ սպասում էին, քանի որ մետաղյա արգելապատնեշներով կառավարության մուտքի որոշակի տարածք ազատ էին պահել։ Բացի տեխնիկական պատրաստվածությունից կառավարությունը նաեւ օրակարգային նախապատրաստություն էր տեսել։ Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում էր կայացրել ՀԴՄ172ների տեղադրման վերաբերյալ։ Երեկվա նիստում արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Անդրանիկ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ՀԴՄ172ների հարցը կրկին մտցնել օրակարգ։ Իր քայլը պրն Մանուկյանը բացատրեց այսպես. «Մենք վարչապետի հանձնարարությամբ ստեղծում ենք հանձնաժողով, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, որպեսզի հանձնաժողովը քննարկի բոլոր առաջարկությունները։ Հանձնաժողովին 15 օր ժամանակ կտրվի, այդ ընթացքում հանձնաժողովը կքննի հարցը եւ 15 օրից հետո, երեք օրվա ընթացքում հարցը կներկայացվի վարչապետին եւ նոյեմբերի 1172ի նիստում կառավարությունը կրկին կանդրադառնա հարցին»։ Հարցը փաստորեն սառեցվեց մինչեւ նոյեմբերի 1172ը։ Կրպակավաճառները կարող են մինչ այդ ժամկետը առանց ՀԴՄ172ների աշխատել։ Անդրանիկ Մանուկյանի ասելով. «Վարչապետը շահագրգռված է, որ լուծումներ գտնվեն»։ Մեզ թույլ տանք մի փոքր զարմանալ՝ ինչո՞ւ նախորդ նիստին վարչապետը շահագրգռված չէր, ինչպես նաեւ շահագրգռված չէր ՀԴՄ172ների հարցով ցույց կազմակերպածների հետ հանդիպման ժամանակ, երբ պնդում էր, թե կառավարությունը ՀԴՄ172ների ներդրման մասին որոշում է կայացրել եւ պարզապես հնարավոր չի լինի (չեն հասցնի) հարցը ԱԺ172ի քննարկմանը ներկայացնել։ Իր կողմից Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Վերջիվերջո չի կարելի մարդկանց այսքան չարչարել, մարդիկ պահանջ են ներկայացնում, եւ պետք է հարցը քննարկել։ Ես չեմ կասկածում, որ որոշումը կընդունվի»։ Կառավարության նիստի ընդմիջմանը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Վերջինս ասաց. «Պրոմեթեւս» հեռուստաընկերությամբ երեկ հնչեց մի ապատեղեկատվություն, որ իբրեւ թե Ալբերտ Բազեյանը հրամանով ազատել է իր տեղակալ Վարդան Վարդապետյանին եւ մյուս օրը վերականգնել է նորից աշխատանքի։ Ի գիտություն ասեմ, որ քաղաքապետի տեղակալին, համաձայն մեր երկրի օրենքների, պաշտոնից ազատում կամ պաշտոնի նշանակում է վարչապետը։ Իսկ իրական վիճակը հետեւյալն է. եղել է քաղաքապետի տեղակալի օգնականի սուբյեկտիվ միջամտություն մեր գործընթացներին։ Փորձել է ինչ172որ անձնական, շահադիտական հարցեր լուծել։ Ես ենթադրում եմ, որ նա գործում է իր ղեկավարի գիտությամբ եւ առաջարկել եմ պրն Վարդապետյանին տեղափոխվել ավելի ցածր պաշտոնի»։ Այնուհետեւ Ալբերտ Բազեյանը ներկայացրեց մի շարք պատճառներ, որոնց հետեւանքով ինքը քաղաքի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանին պետք է ազատի աշխատանքից։ Ազատման հրամանի նախագիծը պատրաստ է բոլոր հիմնավորումներով, սակայն տիկին Խրիմյանը այժմ անաշխատունակության թերթիկ ունի եւ այս պահին քաղաքապետը չի կարող նրան աշխատանքից ազատել։ Ի դեպ, մինչ այդ Սիլվա Խրիմյանին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, որը չի կատարվել։ Ալբերտ Բազեյանն ասաց. «Եթե նա համառի եւ սեփական դիմումով չազատվի, ուրեմն քաղաքապետի կարգադրությամբ, երբ որ նա կլինի աշխատանքի պրոցեսում, կազատվի աշխատանքից»։ Երեւանի քաղաքապետի ասելով, Սիլվա Խրիմյանին աշխատանքից ազատելու հիմնավորումները բազմաթիվ են. «Կրթության վարչությունը ուզուրպացրել է դպրոցների տնօրենների գործառույթները, ապօրինի կանոնադրություն է ներկայացրել քաղաքապետի քարտուղարին, որն էլ առանց քաղաքապետի որոշման ստորագրել է կանոնադրությունը, որի իրավասությունը նա չուներ»։ Քաղաքապետն ասաց նաեւ, որ Սիլվա Խրիմյանը դպրոցներում, կադրային հարցերում, ինտրիգներ է կազմակերպել, որին ներգրավվել են նաեւ ծնողները, ցավոք, նաեւ՝ աշակերտները։ Դպրոցները բաժանվել են յուրայինների եւ հակառակորդների։ Պրն Բազեյանը չթաքցրեց, որ կան նաեւ այնպիսի չարաշահումներ, որոնք իրավապահ մարմինների խնդիրներն են (լոտոներից սկսած մինչեւ ապօրինի մի շարք պայմանագրեր)։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Մենք անկեղծորեն մտադիր էինք լուսաբանել կառավարության հերթական նիստը, ցավոք՝ համապատասխան պայմանները կրկին չապահովվեցին։ Միակ ուրախալի նորությունն այն էր, որ լրատվական ծառայության համապատասխան աշխատակիցը լրագրողներին հատուկ ցուցումներ չտվեց՝ թե ո՞ւմ մոտենան եւ ի՞նչ հարցնեն։ Օրակարգային հարցերը (բացի ՀԴՄ172ներից) չլուսաբանվեցին զուտ տեխնիկական պատճառով՝ չունեցած բանը չի լուսաբանվում։ Ինչպես տեսնում եք, դրությունը փրկեց Երեւանի քաղաքապետը իր հայտարարությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել