Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ

Հոկտեմբեր 06,2000 00:00
dat

Երեկ կեսգիշերին մոտ նոր հայտնի դարձավ, որ Աշոտ Բլեյանի գործով դռնփակ անցկացված դատական նիստում պետական մեղադրողները չեն հրաժարվել իրենց դատախազության սարքած եւ ոչ մի մեղադրանքից ու Բլեյանի համար պահանջել են 8 տարվա ազատազրկում։ Կանանցից մեկի՝ Ռիմա Պողոսյանի համար պահանջել են 7 տարվա ազատազրկում, իսկ նույն հանցանքի մեջ մեղադրվող, բայց դատաքննության ընթացքում սուս մնացած Աիդա Ավագովայի համար՝ 3 տարվա ազատազրկում։ Ըստ ամենայնի, նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից։

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՔԻԼԵՐՆԵ՞Ր

zerbakalel

Հոկտեմբերի 4-ի երեկոյան ԱԱՆ-ն ձերբակալել է 28 հոգիանոց զինյալ մի խումբ, որն «Առավոտի» տեղեկություններով, կասկածվում է «Կրեդիտ-Սերվիս» բանկի նախագահի դեմ պատվիրված ահաբեկչության առնչությամբ։ Ձերբակալվածների մեջ են ԵԿՄ վարչության անդամ Ստեփան Նիկողոսյանը, որը Ղարաբաղի հետ ցամաքային կապի բացակայության պայմաններում հարյուրավոր չվերթներ էր կատարել ռազմաճակատ, եւ Արաբկիրի համայնքի ԵԿՄ կառույցից Գեւորգ Տեր-Գեւորգյանը, որ Հայաստանի առաջին նախագահի նախկին թիկնապահներից է։

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅՐԸ ՍԴ-ՈՒՄ

Armen khachatryan

Երեկ երեկոյան աշխատանքային նիստում ՍԴ-ն որոշել է քննության առնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ԱԺ նախագահի հրաժարականի ընդունման որոշման վերաբերյալ։ Նիստի օրը դեռ որոշված չէ, բայց ինչպես «Առավոտին» ասաց ՍԴ անդամ Ռաֆայել Պապայանը. «Երկար ձգելու մտադրություն չունենք»։ Ի դեպ, նախորդ օրը ՍԴ էր այցելել «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը։ «Ծնող են կանչել»,- եզրակացրել էր ականատեսներից մեկը։

Ի՞ՆՉ ՉԵՍ ԱՆԻ ՀԱՆՈՒՆ ԹԻՄԱԿՑԻ

Gayane Sogomonyan

Երկուշաբթի, առանց քաղաքապետարանի կրթության վարչության պետի ներկայացման՝ Ալբերտ Բազեյանը թիվ 62 դպրոցի տնօրեն է նշանակել մշակույթի փոխնախարար Իշխան Զաքարյանի տիկնոջը, որ մինչ այդ ընդամենն ուսուցչուհի է աշխատել եւ ոչնչով աչքի չի ընկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031