Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 04,2000 00:00

«Հայաստանում երկու ճամպրուկ կա» Պնդում է կոմունիստ Խորեն Սարգսյանը «Հիմա ուզում են խորհրդարանական մեծամասնությունը կազմել «Կայունություն»172ով, երբ «Կայունության» յուրաքանչյուր պատգամավոր իր ծրագրով է ժողովրդի վստահության քվեն ստացել»։ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը պնդում է, որ «Միասնությունը» հավաքվել էր այլ մարդկանց եւ այլ գաղափարների շուրջ, եւ այսօր «Միասնության» մի թեւը՝ ՀՀԿ172ն խախտում է այն ծրագրերը, որոնց ժողովուրդը վստահության քվե է տվել։ Խորեն Սարգսյանը պնդում է. «Ես հիմա էլ եմ ասում, որ ԱԺ172ն պետք է ցրվի»։ Իսկ այսօրվա չեղած բյուջեով, երկրի այսպիսի ճգնաժամային իրավիճակում որքանո՞վ է հարմար նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, փող որտեղի՞ց։ Խորեն Սարգսյանը շատ ռացիոնալ առաջարկ ունի այս հարցի հետ կապված. «Եթե ԱԺ172ն ցրվի եւ պատգամավորների երկու ամսվա աշխատավարձերը չտրվեն, այդ գործընթացը կարելի է կազմակերպել»։ «Մենք չենք մեր երկիրը ղեկավարում, ղեկավարում է Համաշխարհային բանկը, մեր վրա իր մատն է թափ տալիս Եվրախորհուրդը։ Մեր բյուրոն հարց էր դրել պլենումի առջեւ, եւ մենք հանրահավաքները սկսում ենք մարզերից եւ կամաց172կամաց գալիս ենք Երեւան քաղաք»։ Այնուհետեւ ընկեր Սարգսյանը կրկին անդրադարձավ արտագաղթի թեմային. «Հայաստանում երկու ճամպրուկ կա՝ մեկը ժողովրդինն է, մյուսը՝ հանրապետության նախագահինը։ Եթե ժողովուրդն է իր ճամպրուկը վերցնում172գնում, ուրեմն՝ երկիր չկա։ Իսկ եթե հանրապետության նախագահն է իր ճամպրուկը վերցնում172գնում, ինչ172որ տեղ կարելի է մտածել, որ երկիրը կա, կարելի է գործ անել»։ Խորհրդարանական վերջին խմորումների հետ կապված Խորեն Սարգսյանը մի նոր միտք ասաց. «Եթե իրենք մաքուր լինեին, դնեին միայն Արմենի (Խաչատրյան172 խմբ.) հարցը, էլի կհասկանայինք, ես ասել եմ, որ իրեն սիրահարված չեմ։ Բայց մեկ էլ ստորագրություն է հավաքվում Գագիկ Ասլանյանին ետ կանչելու։ Ի՞նչ է պատահել, մեր գլխին փորձա՞նք է, մի խելքը գլխին մարդ այնտեղ չպիտի՞ նստի։ Խելոք մարդու կարոտ ենք մնում»։ Պրն Ասլանյանին գովելուց հետո Խորեն Թռչունիչը շարունակեց. «Լավ, հանենք, բայց ո՞ւմը տանք։ Ես մեծ հարգանք ունեմ մեր երիտասարդության նկատմամբ։ Ուզում եմ, որ երիտասարդությունը լինի։ Հարց է դրվում՝ բերել Վարդան Այվազյանին, բերել Արթուր Բաղդասարյանին։ Արթուրը խելոք տղա է, առաջ գնալու շատ տեղ ունի, բայց վախս ի՞նչ է՝ միտքս եկավ 95 թվականի Հանրապետական բլոկը։ Ովքե՞ր էին՝ Մարգարյան Անդրանիկն էր, Արթուր Բաղդասարյանն էր, Վարդան Այվազյանն էր եւ էլի մի քանիսը, թող ասեն, որ ուզում են հետ գնալ, նորից Հանրապետական բլոկ դառնալ, հասկանամ, մենակ թե էսպես գաղտնի գործարք մի բռնեք»։ Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի մասին Խորեն Թռչունիչի հատուկ կարծիքը ներկայացնենք առանձին. «Ինչո՞ւ չսպասեցին, որ չարաբաստիկ 27172ը անցներ, երբ զոհվել էին այն մարդիկ, որոնց շվաքի տակ Արմեն Խաչատրյանի հրաժարականի ստորագրությունները հավաքողները պատգամավոր էին դարձել։ ՀՀԿ172ից ոչ մեկը պատգամավոր չէր կարող դառնալ, եթե չլիներ Կարեն Դեմիրճյան, չլիներ Վազգեն Սարգսյան։ Տիգրան Թորոսյանն այսօր իրեն ամենազոր է համարում, թող նա փորձեր մեկ անգամ իր թեկնածությունը առանձին դներ, տեսնենք՝ կարո՞ղ էր պատգամավոր դառնալ։ Բարոյականությունը այնքան է նրանց մոտ ընկած, որ չսպասեցին զոհերի մեկ տարին լրանար։ Կամ ի՞նչ կարող էր անել Արմեն Խաչատրյանը, որ չէր անում։ Հանրապետականները շատ սխալ գտնվեցին եւ հեղինակազրկվեցին»։ Խորեն Թռչունիչի կարծիքով, ԱԺ172ում այս խառնաշփոթի պատճառը շատ պարզ է. «Բյուջեն չի կատարվում, կառավարությունը պետք է ԱԺ մտներ սեկվեստրի հարցով։ Այս ԱԺ172ում սեկվեստր չէր անցնելու, ոչ էլ նոր բյուջեն կանցնի։ Դրա համար էլ ուզում են ԱԺ նախագահի պաշտոնում իրենց մարդուն տեսնել, որ ինչ հարց ուզեն՝ անցկացնեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել