Օրվա լրահոսը
«ՈՎ ՄԵՐԿ Է, ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ»
ՀԿԿ սեպտեմբերի 24-ի հանրահավաքին լավագույն դեպքում 5 հազար հոգի էր մասնակցում, սակայն կոմունիստներն այլ թիվ էին նշում՝ 14 հազար։ Երեկվա հանրահավաքի մասնակիցները լրագրողների «աչքաչափով» 8-10 հազար էին (ընդսմին, եկել էին նաեւ մայրաքաղաքի մերձակա բնակավայրերից), բայց վստահ ենք, որ կոմունիստներն այս անգամ էլ կրկնակի թվաքանակ կպնդեն՝ գուցե նույնիսկ 100 հազար, որ նախորդ օրվա ասուլիսում կանխատեսել էր
ՄԻԱՏԱՐՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Սերգեյ Բադալյանն ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համերաշխության հանրահավաքը անցկացնելու է ինչպես Հայկոմկուսը, այնպես էլ ժողովրդա-հայրենասիրական ուժերի միությունը։ Վերջինիս մաս կազմող «Հայկանդուխտ» ավանդապաշտական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, սակայն, հանրահավաքի ունկնդիրների մեջ էր եւ «Առավոտին» հայտնեց. «Ինձ ելույթի համար ձայն չտվեցին»։ Միության որեւէ այլ ներկայացուցիչ էլ չխոսեց։ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՇՐՋԱՀԱՅԱ՞Ց ԿԼԻՆԵՆ ՀԱՅՀՈՅԵԼԻՍ Նկատի առնելով, որ
ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հրաժարական տվեց, իսկ «Երկրապահ» պատգամավորական խումբն էլ կոնյակի հարցում դեմ դիրքորոշմամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ նրա նախագահ Սմբատ Այվազյանն ու Ալբերտ Բազեյանը հանդիպեցին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, պրն Այվազյանն ասաց, թե դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, քանի որ
…ԻՍԿ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏՐՈՆԻՑ ՍԿՍՎԵՑ
Կառավարության վերաբերմունքը մշակույթին՝ փակ բաժնետիրական Կառավարության՝ թատրոններին փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակ տալու նոր մտահղացումը վերջին շրջանում թատերական գործիչներին ամենաանհանգստացնող հարցն է դարձել։ Եվ երեկ թատերական գործիչների միությունում այդ թեմայի շուրջ հատուկ նիստ էր հրավիրվել։ Մինչեւ նիստում շոշափված հարցերին անդրադառնալը նշեմ, որ հավաքվածներից ոչ բոլորն էին պատկերացնում՝ ինչ է փակ բաժնետիրական ընկերությունը՝ լա՞վ է, թե՞ վատ…
ԽՈԼԵՐԱՆ ՀԱՄԱՃԱՐԱ՞Կ Է, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Զարթոնք (Ղամշլու) գյուղի բնակիչները բոլոր հիմնավոր պատճառներն ունեն չհասկանալու, թե, ի վերջո, ի՞նչ կատարվեց իրենց գյուղում։ Բռնկվել էր խոլերայի համաճարա՞կ, որը հրաշքով կանխվեց, թե՞ խոլերան իմիտացիա էր՝ շեղելու բոլորիս ուշադրությունը ա՛յլ՝ ոչ պակաս կարեւոր մի բանից։ Ոչինչ պարզ չէ։ Խոլերայի համաճարակի հավանականությունն այնքան փոքր չէ, որ չանհանգստացնի, եւ այնքան մեծ չէ, որ «խառնվի»
ԾԱՆՐ ԵԼՈՒՅԹ, ՈՐՆ ԱՐԺԱՆԻ Է ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Ռ. Խաչատրյան «Մեր ցուցանիշներն ավելի ծանր են եւ, դժբախտաբար, ծանրության մեջ շատ է ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ բաժինը։ Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսերը սպասարկում է Լոռու, մասամբ Արագածոտնի տարածքներում տուբերկուլյոզով տառապողների բուժումը։ Մահճակալների թիվը 50 ստացիոնարում փաստացի 50, ծավալված՝ 85 է։ Ունի ստացիոնար եւ դիսպանսերային բաժանմունքներ։ Սպասարկում է ոչ միայն
Սուրբ Կաթողիկեն՝ լեզվի ինստիտուտի եւ հուշարձանների պահպանության վարչության փակուղում
Հանրապետությունը պատրաստվում է նշել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Այդ առթիվ ինչ միջոցառում ասես, նախատեսվում ու նախաձեռնվում է, այդ թվում՝ վերանորոգվում եւ կառուցվում են եկեղեցիներ։ Սակայն առնվազն տարօրինակ է, որ Երեւանի կենտրոնում գտնվող սբ. Կաթողիկե եկեղեցին ինչպես կար, այնպես էլ մնում է ինչ-որ շենքերի հետնաբակում եւ վերանորոգման կարոտ։ Այս հարցով դիմեցինք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Կոմունիստների վերջին շրջանի հրապարակային գրեթե բոլոր ելույթները անձնական վիրավորանքներ են պարունակել Պարույր Հայրիկյանի հասցեին։ Բացառություն չէր նաեւ Սերգեյ Բադալյանի երեկվա ասուլիսը։ Նա Հայրիկյանին մեղադրեց «խելագարության հասնող ձեւակերպումներ անելու» եւ «արատավոր քաղաքականության ձայնափող» դառնալու մեջ։ Հետո էլ նշեց. «Պարույր Հայրիկյանները հոգեկան խանգարման հասնող ջանասիրությամբ են գաղափար տարածում»։ Եվ էլի. «Չարաչար սխալվում են պրն հայրիկյանները՝ ոչ հայրենիք
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՄԱՐՅԱ ԿԵՆԳՈՒՐՈՒ
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստը սկսվեց մի միջադեպով, որն, ըստ էության, նախանշանն էր հետագա ամբողջ լարված ընթացքի։ Բավական է ասել, որ Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի հայտարարությամբ պատգամավորների գրանցվելուց հետո, Դավիթ Շահնազարյանը նրան մեղադրեց կանոնակարգը խախտելու եւ խուլիգանություն անելու մեջ, ինչից հետո անմիջապես նույն որակումն ստացավ ԱԺ փոխնախագահի կողմից։ Նրանք, հավանաբար, կբախվեին, եթե մի խումբ
ՍԻՆՔՐՈՆ ԼՈՂԻՑ ԴԵՊԻ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆՔՐՈՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Կոմկուսի առաջնորդները հրաշալի ձեւ են գտել իրենց հանրահավաքների մասին մարդկանց իրազեկելու՝ առանց հայտարարությունների վրա փող կամ բարձրախոս-մեքենաներով փողոցներում շրջելու վրա բենզին ծախսելու։ Ուղղակի հանրահավաքի նախորդ օրն ասուլիսի են հրավիրում, որտեղ ասելիքի թարմության մասին, ճիշտ է, խոսելն ամոթ կլիներ, սակայն գովազդային առումով այս ձեռնարկներն իրենց լիովին արդարացնում են։ «Առավոտին» երեկվա ասուլիսի մասին տեղյակ չէին պահել։ Դե,
ՔՆՆԻՉՆԵՐԸ ԶԱՅՐԱՆՈՒՄ ԵՆ
ՊՆ վերահսկողության արտակարգ դեպքերի բաժնի պետ Ռուբեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ շաբաթ օրը ծեծի է ենթարկվել ՀՀ զինվորական դատախազության շենքում: Պրն Մարտիրոսյանի խոսքերով, ՀԿԳ քննիչ Մ.Մանրիկյանը դիմել է բռունցքների օգնությանը, իսկ քննիչ Ս.Հովհաննիսյանը գռեհիկ ձեւով անպատվել է նրան: Ռ.Մարտիրոսյանը զինվորական դատախազություն էր եկել այս տարվա հունվարի 18-ին սպանված զինծառայող Ռոբերտ Եղոյանի գործի մանրամասներին ծանոթանալու
ՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների՝ կամ հոկտեմբերի 6 լույս 7-ի գիշերը, կամ էլ հոկտեմբերի 7-ին Երեւան կվերադառնա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա մեկնել էր Լատինական Ամերիկա։ ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻՈՆԸ «Հայլուրը» հաղորդել էր, թե վարչապետն արդեն որոշում է կայացրել 80 մլն դրամը ԶԼՄ-ներին բաշխելու վերաբերյալ, ըստ որի միջոցներն առաջին հերթին տրամադրվելու են մարզային, հետո էլ՝ մշակութային
«…Միեւնույն է, պիտի երգեմ, եթե նույնիսկ ոչ ոք չլսի»
Շաբաթ օրը «Արմենիա-2»-ում պատահաբար տեսա ջազային հայտնի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին։ Առիթը բաց չթողեցի եւ խնդրեցի համերգից առաջ փոքրիկ հարցազրույց տալ։ Ու թեեւ նա շտապում էր եւ շատ զբաղված էր, այնուամենայնիվ, համաձայնեց։ Առաջին հարցս, բնականաբար, վերաբերում էր նրա գործունեությանը։ – Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղված։ – Արդեն 10 տարի բնակվում են Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում,
ՍՊԻՎԱԿՈՎԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՅՑԸ
Սպիվակովի եւ նրա վիրտուոզների ազդագիրը հայտնվելուց հետո, քաղաքում սկսեցին խոսել այն մասին, թե մշակույթի (սպորտի եւ երիտասարդության) նախկին նախարար Արմեն Սմբատյանը Սպիվակովին հրավիրել էր դեռեւս նախարար ժամանակ, եւ այցելության ժամանակը եկել է։ Սմբատյանն այլեւս նախարար չէ ու, հետեւաբար, հրավերը կազմակերպելու ու ֆինանսավորելու խնդիրներ ունի նախկին նախարարը եւ դիմել է հովանավորների, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է,
ՄԻ ՔԻՉ ՎԱՐԱԿ՝ ՊԱՂ ՋՐԻ ՄԵՋ
Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ հերթական համաճարակի մասին առաջին ահազանգը հնչեցրեց մամուլը։ Զարթոնք գյուղի դեպքերից հետո բնական էր, որ տագնապն առավել սրությամբ պիտի արտահայտվեր։ Նոր հասցեն Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղն էր, ուր, համաձայն հաղորդագրության, գրանցվել էր աղիքային վարակիչ հիվանդությունների 76 դեպք։ Առավելագույնն իմանալու ակնկալիքով մեկնեցինք Գեղարքունիք։ Կարմիրի անունը տպավորվել էր դեռ անցյալ տարվա
ՀԻՄԱ՝ ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ Է՞…
Ադամանդագործության համաշխարհային պրակտիկայում պայմանագրեր կնքելն ընդունված չէ. ադամանդագործների համագործակցության միակ իրեն արդարացնող եւ երաշխավորված ձեւը խոսքն է։ Հայ ոսկերիչների միության երկրորդ համագումարը, որին ներկա էին աշխարհի ամենահայտնի հայ ադամանդագործներն ու ոսկերիչները, իր աշխատանքը սկսեց շաբաթ օրը՝ վարչապետ Դարբինյանին երկար ու անհույս սպասելուց հետո։ Համագումարին շուք ու խորհրդավորություն էին հաղորդում հատկապես ԼՂՀ պատվիրակները՝ ԼՂՀ վարչապետի, Պարգեւ
«Արմենիան» բողոքում է
«Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվը դիմել է ԱԺ պատգամավորներին եւ լրատվամիջոցներին հետեւյալ բաց նամակով. Ձեզ է դիմում «Արմենիա» հյուրանոցային համալիրի աշխատակազմը՝ օգնություն ստանալու ակնկալիքով։ 700 հոգուց կազմված կոլեկտիվի թիկունքում, տնտեսական բարեփոխումների քողի տակ, իրականացվում է հյուրանոցի առքուվաճառքի ապօրինի գործարք։ Մենք գտնում ենք, որ մայրաքաղաքի ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկի վաճառքը 5 մլն դոլարով, այն դեպքում, երբ մեկ մասնաշենքի վերանորոգումն
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ – ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՔԻՑ
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան «Առավոտ»-ի թղթակիցը գնացել էր, ինչպես նախօրոք հայտնվել էր, մամուլի ասուլիսի։ Երեկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթին էր, այսինքն թեմի հովիվների ամենամսյա ժողովների հերթական օրը։ Օրեր առաջ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտնել էր, որ լրագրողները կարող են ներկա լինել այդ ժողովներին ու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Ինքս էլ չհասկացա. հատո՞ւկ հրավեր
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԴԱՌՆԱ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ
Խորհրդարանական ընտրությունները յոթ սարի հետեւում չեն։ Արդյոք մեր կառավարությունը պատրա՞ստ է դրան, եւ արդյոք քաղաքական աշունը կայո՞ւն կլինի։ Այս եւ նման հարցերը պարզաբանելու համար դիմեցինք ԳիԱրՔՄի կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանին։ – Ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական աշնան վերաբերյալ։ – Արտաքուստ այն կարող է կայուն լինել, բայց բավականին մեծ խնդիրներ եւ լարումներ կան, որոնք պետք է լուծվեն։
ՀՅԴ-Ի ՄԵՋ ՕՏԱՐՆ ԱՅԺՄ ՓՈՐՁՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՎ» ՅՈՒՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ
38-ամյա Գառնիկ Իսագուլյանն արդեն հասցրել է կոմկուսից ՀՀՇ անցնել (առաջին համագումարում վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր), հետո ՀՅԴ անդամ դառնալ, որտեղից հեռացրին ընդհատակում եղած ժամանակ՝ կուսակցության անունից հանդես գալու եւ չարտոնված հանդիպումների համար։ Ի դեպ, ընդհատակում մնաց 2 տարի 8 ամիս։ Այժմ նախաձեռնող խմբի հետ հիմնադրում է «Ազգային անվտանգություն» անվանյալ մի նոր կուսակցություն։ Հիմնադիր հավաքը սեպտեմբերի
«ՄԵՆՔ ЗАКОНОПОСЛУШНЫЙ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»
Երեկ Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարները, գյուղապետերը, սոցիալական ծառայությունների պետերը հավաքվել էին մարզպետի խորհրդակցության եւ, միաժամանակ, ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ հանդիպման։ Հավաքի բուն նյութին անցնելուց առաջ մարզպետ Պավլիկ Ասատրյանը մի լավ «մատ թափ տվեց» ներկաների վրա, մասնավորապես հիշեցնելով, թե «պետության բյուջեն չի կարող մանկապարտեզ վերանորոգել, ճանապարհներ վերանորոգել» եւ այլն։ Անմիջապես էլ հետեւություն արվեց, թե
ԳԵՐԱՍԻՄՆ ՈՒ ՈՐԴԻՆ
Մի քանի օր առաջ «Առավոտ»-ը ծանուցել էր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջով աշխատանքից ազատվել է Աշտարակ քաղաքի դատախազ Սամվել Ղազարյանը, որը եղբայրն է ԱԺ պատգամավոր Սամսոն Ղազարյանի եւ փեսան Տեր-Հուսիկ քահանա Լազարյանի։ Նրա փոխարեն արդեն իսկ քաղաքում նոր դատախազ է հայտնվել։ Գերասիմ Մանուկյանը արդարադատության երիտասարդ փոխնախարար Հովիկ Մանուկյանի հայրն է։ ԹՌՉՈՒՆԻՉԸ ԴԺԳՈՀ Է «ՀԱՅԼՈՒՐ»-ԻՑ
ԿԱԽԵ՛Լ, ԿԱԽԵ՛Լ… ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ
Նախկին խորհրդարանի պատգամավոր եւ ՀՅԴ շարքերից հեռացված Գառնիկ Իսագուլյանի անվան շուրջ ժամանակին բավական աղմուկ եղավ իշխանավորներին կախելու նրա հրապարակային խոստումների առնչությամբ։ Այժմ, երբ «Ազգային անվտանգություն» կուսակցություն է հիմնադրում, մտադի՞ր է այսուհետ եւս համանման հայտարարություններ անել։ «Չգիտեմ, թե վանաձորյան իմ այդ ելույթն ով ինչպես է ընկալել, բայց ամենեւին կախելու կոչ չի արվել,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։ –
ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ
«Մինչեւ հիմա մեզ սովորեցրել են, թե ինչպես չապրենք», քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ պետք է սովորենք ինչպես ապրելը։ Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի շնորհանդեսը։ Ներկա էին գրեթե բոլոր գործարար շրջանակների ներկայացուցիչները, ԱԺ-ի համապատասխան պատգամավորներ, Վլադիմիր Նազարյանը, հյուրեր եւ այլք։ Թեքեյան մշակութայինի ներսում գործարարներ ու վաճառականներ էին, իսկ մուտքի մոտ մեքենաների իսկական շնորհանդես էր,
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ
Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսությունը՝ մնացյալ երկրների համեմատությամբ։ Փորձենք համառոտ ներկայացնել որոշ բնութագրեր՝ օգտվելով համաշխարհային բանկի կողմից հրատարակված վիճակագրական աղյուսակներից, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական կացությանը։ Տնտեսական աճ 90-ական թվականներին, բացի անցումային փուլում գտնվող պետություններից, աշխարհի մնացած համարյա բոլոր երկրներում գրանցվել են տնտեսական աճի չափավոր միտումներ՝ արտահայտված միանիշ թվերով։ Այս
Պրոֆեսիոնալ հայացքով՝ արհեստավարժներին
Վերջին ամիսներին այնքան հոլովվեց «արհեստավարժ» բառը, այնքան սուր ու տափակ կատակների առիթ տվեց, որ դրան անդրադառնալն անգամ մի տեսակ անհարմար է։ Բայց վարժվենք այդ զգացումին եւ փորձենք խնդրին նայել պրոֆեսիոնալ հայացքով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք լեզվի մաքրամոլության հերթական օրինակի, հերթական զուգարանակոնքի հետ։ Հիշո՞ւմ եք, առաջարկվեց այդպիսի մի մտապատկեր, որը կարող էր
ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆ ԱՄԵՆԱՀԻՆՆ Է» ԹԵՄԱՅՈՎ
Անկախությունը պարտադրվե՞ց մեզ, թե՞ նվաճեցինք։ Թե՞ պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Իսկ 1918 թվի՞ն ոնց եղավ՝ նվաճեցի՞նք, թե՞ պարտադրվեց։ Իսկ դրանից դարեր առա՞ջ ոնց է եղել, որ պետություն ենք ունեցել։ Եվ վերջապես՝ մեր մեջ առողջ մեկը պիտի գտնվի՞, որ նստի ու մեր ողջ պատմությունը հստակ շարադրի։ Թե՞ մեր ճակատին անջնջելի գրված է, որ մշտապես մեր պատմության
«Առավոտը» մեր… հարեւան թերթն ա… մեր մասին շատ ա գրում»
Այսպես դիմավորեցին մեզ Արարատի մարզպետարանի աշխատակիցները, երբ տեղեկացան, որ ՀՀ սոցապ փոխնախարար Դավիթ Հակոբյանի, նպաստների բաժնի աշխատակցի հետ եկածը «Առավոտից» է… Մարզպետ Հովիկ Աբրահամյանն այդ պահին հավաքել էր գյուղապետերին, համայնքապետերին (93), սոցիալական կենտրոնների (Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի) պատասխանատուներին, որոնք փոխնախարարի մասնակցությամբ սկսեցին քննարկել ընտանեկան նպաստների ներդրման նոր համակարգի մասին հարցը, ինչը «գործողության մեջ» է դրվելու
ԼՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Այս հարցազրույցը գուցե կցկտուր, ոչ միասնական տպավորություն թողնի, քանզի թեմայից թեմա ենք «ցատկել»։ Սակայն այս անգամ նպատակն ուղղակի իրազեկ պաշտոնյայից առավելագույնս շատ ու տարբեր փաստերի վերաբերյալ մանրամասներ «կորզելն» էր։ Զրուցակցին «Առավոտի» երեկվա համարում բավական հանգամանալից ներկայացրել ենք՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյան։ – Հայաստանի եւ ԼՂՀ որոշ իշխանավորների փոխհարաբերություններում առկա լարվածության
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐՆ Է
Վերջապես տեղի ունեցավ երկար սպասված խորհրդարանական ունկնդրումը «Տարածաշրջանային զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը» վերտառությամբ։ Հրավիրված էին խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչներ ու ԱԺ ղեկավարությունը, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության ներկայացուցչությունը՝ նախարար Նաիրա Մելքումյանի գլխավորությամբ։ Առաջինն ամբիոն տրամադրվեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն արձանագրեց համաշխարհային քաղաքականության այսօրվա առաջնային իրողությունները. հիմա աշխարհն ապրում է հետսառըպատերազմյան գործընթացներով, որոնք արտահայտություն


















































