Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ Արշակ Սադոյանը 60 տարեկան դարձավ։ Այս առիթով շնորհավորելով նրան ԱԺ նախագահը ասաց. «Կամենում եմ բեղմնավոր աշխատանք, անձնական մեծագույն երջանկություն»։ Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ հոբելյարը. «Կարծում եմ, որ 60-ից հետո պատգամավորները խոսելու իրավունք չունեն»։ Իսկ պատգամավորներից մեկն էլ առաջարկեց «Արշակի ծննդյան օրը մտցնել պետական տոների մեջ»։ ՎԱՏ ԼՈՒՐ 99-ի փետրվարին Արմեն Տեր-Սահակյանի հարցաքննության տեսագրությունը

ԴԵՊԻ ԵՐԿԻՐ

Այսուհետ ՀՅԴ Բյուրոյի միայն երկու անդամները չեն հայաստանաբնակ լինելու։ Հայաստան բնակության են տեղափոխվում Բյուրոյի եւս երկու անդամներ։ «Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի մամուլի դիվանի պատասխանատու Կիրո Մանոյանից տեղեկացավ, որ այդ երկուսը իրանահայ Ալբեր Աճեմյանն ու կանադացի Վիգեն Ս. Հովսեփյանն են։ ՍԵՐՎԻՍԻ ԽՆԴԻՐԸ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հերթական մի արարքը իշխանական շրջանակներում խոսքուզրույցի առարկա է դարձել։ Նա պահանջել

Ի հիշատակ հայրենիքի նահատակների

1999թ. հոկտեմբերի 27-ը մարդկային 8 կյանքի քմահաճ ընդհատման պատճառ դարձավ։ Յուրաքանչյուրն ապրում էր իր աշխարհով, իր նպատակներով եւ իղձերով, փորձում էր քիչ թե շատ զորավիգ լինել հայրենիքի վերածնման ու բարգավաճման գործին։ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն առանձնապես, մարդիկ. ովքեր քիչ բան չարեցին մեր հինավուրց երկրի նորօրյա հեւքը ռիթմիկ ու պատշաճ տեսնելու հաճար, մարդիկ, ովքեր շատ

Քիչ է մնացել

Լավ է, որ 81-ամյա ընդմիջումից հետո ՀՅԴ ընդհանուր ժողովը տեղի ունեցավ Հայաստանում։ Հրաշալի է, որ մտադրություն կա Բյուրոյի կենտրոնական գրասենյակը տեղափոխել Երեւան։ Հոյակապ է, որ Բյուրոյի ներկայացուցիչ (այսինքն՝ ղեկավար) ընտրվեց մի քանի տարվա ընթացքում Հայաստանում բեղմնավոր գործունեություն ծավալած իրանահայ Հրանտ Մարգարյանը։ Մնում է միայն, որ ՀՅԴ-ն չղեկավարվի եւ չֆինանսավորվի դրսից, այսինքն՝ Սփյուռքի դաշնակցականները հրաժարվեն հայաստանյան

Թիկնապահները չեն հասցնում պետք գալ

Երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների վրա կատարած մահափորձերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մեծ մասամբ հաջողվում են՝ որոշ բացառություններով (Նապոլեոն, սուլթան Համիդ, Շեւարդնաձե եւ այլն)։ Ընդ որում, քիլլերի գնդակի զոհ դարձած պետական այրերին, սպանվելու պահին, առնվազն երկու թիկնապահ են ուղեկցում։ Հենրիկ Խաչատրյանի, Արծրուն Մարգարյանի, հոկտեմբերի 27-ի զոհերի սպանությունները դարձյալ հաստատեցին, որ ծրագրված սպանությունների դեպքում չեն

«… И вокруг него»

Որպես Մաշտոցի շրջկոմի բյուրոյի այս նիստի հաղթանակ՝ Արտաշես Գեղամյանը հպարտորեն նշում է. «Շրջանի ձեռնարկություններում եւ կազմակերպություններում ստեղծված բոլոր 5 «Ղարաբաղ» կոմիտեները հայտարարեցին ինքնալուծարման եւ հետագա գործունեության դադարեցման մասին»։

«ԿՈՒԲԻԿ-ՌՈՒԲԻԿ»

Մեր կառավարությունը դարձել է մանկական «կուբիկ-ռուբիկ» խաղալիքի պես մի բան։ Շուռումուռ են տալիս, համապատասխան «կուբիկներ» են շարում համապատասխան «ռուբիկների» կողքին, հաջորդ պահին կրկին քանդում են ու կրկին սարքում։ Պատգամավորներից մեկի ասելով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները դժվար թե արդյունավետ լինեն. «Երկիրը քանդել են, դրել են խեղճ տղայի առաջ, ասում են՝ սարքիր։ Մի վարչապետ ի՞նչ կարող է անել,

ՓՈՍԸ ՓՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Օրենքների նախագծերի քննարկման բուն գործով զբաղվելուց զատ, պատգամավորները նեղ շրջանակներում քննարկում էին նաեւ վարչապետ Արամ Սարգսյանի հետ շաբաթ (ոմանք նաեւ՝ կիրակի) օրը կայացած հանդիպումները, ինչպես նաեւ՝ երեկ երեկոյան կայանալիք հանդիպումը։ Հանդիպումների թեման երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն էր, ինչպես նաեւ՝ առաջիկայում կառավարության կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների հարցը։ Խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են կազմել եւ արդեն այսօր

ԼԱՎ ԼՈՒՐ

Պատգամավոր Վանո Սիրադեղյանը երեկ եկավ խորհրդարան։ «Առավոտի» հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ պարոն Սիրադեղյանն այսուհետեւ կդառնա պարտաճանաչ պատգամավոր, վերջինս պատասխանեց. «Երեկ փետրվարի 20-ն էր, այդ օրը մեր մեջ է, որոշեցի այսօր գալ»։ Երբ ասացինք, թե նրա այցի մասին լուրը երեւի զետեղենք «Լավ լուր» խորագրի ներքո, Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Վատ լուրի տակ էլ գրեք, որ

ԿԶՐՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Տեւական ժամանակ է, ինչ թափուր է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, որն Արծրուն Մարգարյանից հետո զբաղեցնում էր ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Արդեն նախարար նշանակվելուց հետո պրն Հարությունյանը մի քանի անգամ այս պաշտոնին առաջադրել է Շիրակի մարզի ոստիկանապետ, ծագումով ղարաբաղցի Աշոտ Գիզիրյանի թեկնածությունը։ Կառավարությունում այն հավանության չի արժանացել, քանի որ Գիզիրյանը համարվում է Սերժ Սարգսյանի մարդը։ Այնուամենայնիվ,

ԱՊՕՐԻՆԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը փետրվարի 8-ից սկսել է ստուգել վիճակախաղերով զբաղվող բոլոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը։ Որքան էլ այս քայլը դուր գա ոմանց, անհրաժեշտ է նշել, թե առանց որոշակի բողոքների առկայության նման ստուգումների իրավունքը դատախազության գործառույթների մեջ չէ, այլ հարկային մարմինների եւ ֆինանսների նախարարության վիճակախաղերի արտոնագրմամբ ու վերահսկմամբ զբաղվող համապատասխան վարչության։ ՓՈՐՁԱՆՔՆ ԱՆՊԱԿԱ՞Ս Է

Մի քանի հարց Կտրիճ Սարդարյանին

Նախկին փոխվարչապետ ու նախագահի նախկին խորհրդական Սարդարյանի գրությանը, թերեւս, կպատշաճեր «Ինչ է պատահել ինձ հետ» վերնագիրը՝ գրիչ վերցնելու իրական շարժառիթների շարադրմամբ։

Քաղաքացին հաղթեց հարկադիրին

Հարկադիր կատարման ծառայությունն առաջարկեց ընդհանրապես նկարահանել Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող դատական նիստը։ Հայցվոր կողմը՝ 75-ամյա Ազգուշ Միքայելյանն ընդհակառակը, ցանկացել էր, որպեսզի լրատվամիջոցները ներկա գտնվելով՝ տեսաձայնագրեն։ Նախագահող Լ. Դանիելյանը տեսաձայնագրման կապակցությամբ որոշեց հարգել պատասխանող կողմի՝ հարկադիրների միջնորդությունը։ Երեկվա նիստն ի վերջո սկսվեց։ (Երկու անգամ հարկադիրները չեն ներկայացել դատարան)։ Քաղաքացի Ա. Միքայելյանը, չնայած

ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԱՊՍՏԱՄԲԵԼ ԷԻՆ

Սուր զգացողությունների սիրահարներին միանգամից հանգստացնենք՝ ասելով, որ դա մեր օրերի բան չէ, այլ՝ բոլշեւիկների։ 21 թվականի փետրվարի 18-ին Գառնի գյուղից սկսվեց դաշնակցական խմբապետերի ապստամբությունը, ալիքը հասավ Երեւան, 40 օրվա իշխանություն ստանալով՝ դաշնակներն իրենց մի քանի կարեւոր հարցեր փորձեցին լուծել եւ իշխանությունը կրկին «ետ ողորմացին» բոլշեւիկ ընկերներին։ Հայ ժողովրդի պատմության այս հատվածը եւս կարգին չի լուսաբանված։

Արմեն Խաչատրյանը

Թաիլանդում գլոբալիզացիայի խնդիրների մասին իմաստուն խոսակցությունների անջնջելի տպավորության տակ գտնվող ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, որոշեց, որ իր նման խորը գիտելիքների տեր մարդուն պետք է պահել բյուրեղապակյա արկղում: Ուստի նրա քաջարի թիկնազորը խիզախ հարձակում գործեց իր մեքենայի հետեւից բավականին հեռու տարածության վրա ընթացող մեկ այլ մեքենայի վրա, որում հիմնականում նստած էին օդակայանից քաղաք վերադարձող լրագրողները: ՀՅԴ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

Հեյդար Ալիեւն ԱՄՆ-ում խոստովանել էր, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի հետ մոտ էին հիմնահարցի լուծմանը, բայց դրանից հետո առաջընթացը դադարեց։ Այս եւ հետագա այլ տվյալները քաղել ենք «Ազատություն» ռ/կ-ի փետրվարի 15-18-ի հաղորդումներից։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փետրվարի 14-ին հայտարարել էր, թե ամերիկահայությունը բողոքի ցույցերով ուղեկցելու է Ալիեւին Ամերիկայում նրա այցելած բոլոր քաղաքներում՝ «հիշեցնելով նրա

ԼԱՎ ԼՈՒՐ

Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ՝ օրերս Գագիկ Ծառուկյանի (Դոդի Գագո) արջը քոթոթ է ունեցել։ Ասում են, որ պրն Ծառուկյանը մեծ սեր ունի կենդանիների հանդեպ եւ իր բակում պահում է նաեւ եղնիկներ ու այլ կենդանիներ։ Այնուամենայնիվ քոթոթին մաղթում ենք, որ մեծանա՝ խմբագրություն չներխուժի եւ լրագրողներին չծեծի։ ՎԱՏ ԼՈՒՐ ՀԺԿ քաղաքական խորհրդի փետրվարի 17-ի նիստում որոշվել է ստորագրություններով միանալ

ԲԼԵՅԱՆԻՑ «ՏՈՒԺԱԾՆԵՐԸ»

ԲԼԵՅԱՆԻՑ «ՏՈՒԺԱԾՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ Երեկ Աշոտ Բլեյանի դատավարության ընթացքում իրենց կամքին հակառակ տուժող ճանաչվածները հայտարարություն են արել Երեւանի դատախազության քննիչ Հովիկ Պետրոսյանի վերաբերյալ եւ մասնավորապես նշել են. «Քանի որ նա չէր պատասխանել 1999-ի օգոստոսի 13-ին մեր բողոք-հայտարարությանը ու մեզ զրկել իր որոշումն այլ ատյաններում գանգատարկելու հնարավորությունից՝ մեզ արհեստականորեն ներքաշել է ակնհայտ անմեղ անձին զրպարտելու

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐԻ ԱՆՑՅԱԼԻՑ

1988-ին Մաշտոցի կոմկուսի շրջկոմի քարտուղար Արտաշես Գեղամյանը ՀԿԿ կենտկոմին ներկայացված զեկուցագրի մեջ նշում էր, թե շրջկոմի բյուրոյի ապարատին, կուսակցական սկզբնական, արհմիութենական եւ կոմերիտական կազմակերպություններին հանձնարարվել է թույլ չտալ, որ կոլեկտիվներում ստեղծվեն կառուցվածքային ստորաբաժանումներ ԼՂԻՄ-ի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորման հարցով։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի արխիվում հայտնաբերված այս փաստաթղթի մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ ՈՒՐԵՄՆ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

ԱՍՍԱԼԱ-ն այլեւս անելիք չունի՞

 Հարցազրույց Վարուժան Կարապետյանի հետ – Վարուժան, դու արդեն 17 տարի է բանտում ես: Ի՞նչ տեղաշարժեր կան քո ազատաշնորհման գործում: – Ինչպես գիտես, Ֆրանսիայում ցմահ դատապարտված քաղբանտարկյալները իրավունք ունեն ըստ Ֆրանսիական օրենսգրքի 729 հոդվածի՝ պայմանական ազատությամբ դուրս գալու բանտից: Իմ պարագայում սա նշանակում է երկրից արտաքսում: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը ինձ տվել է երկրում ապաստանելու իրավունք:

ԱՌԱՎՈՏԸ ԼՍՈՒՄՆԵՐ, ԵՐԵԿՈՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ

Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման շուրջ նախ լսումնե՞ր անել, թե՞ արտահերթ նիստ՝ այս հարցի պատասխանը տարբեր է ԱԺ նույն խմբակցության անդամների համար։ Բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու օրակարգով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանն առայժմ միացել են 38 պատգամավորներ։ Մինչդեռ հարկավոր է 44-ի ստորագրությունը։ «Երեւի ոչ ճիշտ ժամանակին սկսեցի,- ասաց կոմունիստ Խորեն Սարգսյանը, որն էլ հավաքում է այդ

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ ՓԱՍՏԱԲԱՆ-«ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ»

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը երեկ չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր իր եւ քաղաքացի Տարոն Նիկողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը պիտի ընթանար։ Առայժմ տեղեկացնենք, որ նախագահող դատավորը Սարո Արամյանն է, մեղադրողը՝ Պերճ Տեր-Հարությունյանը (վերջինիս «Նիկոլի գործով դատախազ» էլ են անվանում)։ Նախորդ օրը փաստաբան Կ. Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, տեղեկացրել, որ չի

«ԳՄ-Ի ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է»

Հարցազրույց ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: – ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովից հետո, փաստորեն, Դաշնակցության գլխավոր գրասենյակը կգործի Երեւանում։ Սա նշանակո՞ւմ է, որ կուսակցությունը հայաստանակենտրոն է դառնում։ – Դաշնակցությունը միշտ էլ եղել է հայաստանակենտրոն։ Սրա ձեւական դրսեւորումն էլ այն է, որ Դաշնակցությունը իսկապես խարսխվի Հայաստանում, դա մեր նպատակներից մեկն է եւ Հայաստանի

ԼԱՎ ԼՈՒՐ

Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանն ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց, որ 1999-ին շուրջ 400 մլն կվտ/ժամով պակաս են էլեկտրաէներգիա արտադրել, բայց 32 մլն կվտ/ժամով ավելի են առաքել սպառողներին։ Ահա թե ինչ արդյունքների կարելի է հասնել՝ «էլեկտրաէներգիայի գերկորուստներ» անվանվող գողությունների դեմ անհաշտ պայքար մղելով։ ՎԱՏ ԼՈՒՐ Ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահն ու վարչապետը հյուրընկալվել էին Իրանի

ԼՂՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ, ԿԱՄ ՈՉ

Մարտի 21-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն արդեն պիտի նշանակի խորհրդարանական ընտրությունների օրը։ Սակայն ԼՂՀ խորհրդարանը դեռ չի էլ քննարկել ընտրական նոր օրենքի նախագիծը։ «Առավոտին» Ղարաբաղի մեր աղբյուրներից մեկը տեղեկացրեց, որ ԼՂՀ-ում լուրեր են պտտվում, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկու ամսով կհետաձգվեն։ Նշենք, որ Ընտրությունների մասին օրենքով խորհրդարանական ընտրությունները 40-ից 60 օրով կարող են հետաձգվել։

ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈ-2

ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈ-2 Ռոբերտ Քոչարյանին դիմավորելուց հետո, օդանավակայանից վերադառնալիս ու Երեւան չհասած՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահների մեքենան շրջվելով կտրուկ փակել է մի մեքենայի ճանապարհը, իսկ թիկնապահների մյուս մեքենան այդ մեքենայի ձախ կողմին թեթեւակի հարվածելով՝ ստիպել է ճանապարհից դուրս գալ։ Խնդիրն այն է, որ նախագահի աշխատակազմին պատկանող այդ մեքենայի մեջ են եղել Ռոբերտ Քոչարյանի այցը Բեյրութում

Կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալիս

Կարծում ենք, իրենց ցանկություններում եւ առհասարակ նախկին գործարար ներկա պատգամավորները անկեղծ են, բացառությամբ այն պնդման, որ իրենք նախկի՛ն գործարար են։ Կարծում ենք, նրանք իրենց մաշկի վրա ոչ միայն զգացել, այլև զգում են տնտեսական դաշտի բարելավման անհրաժեշտությունը։ Իսկ ներկա գործարարների հետ կապեր խորացնելն այնքան էլ դժվար չի լինի:

«Ցանկացած փոշմանող պետք է մի բանով տուժի, չէ՞»

Համախառն ներքին արտադրանքի 75%-ը գալիս է մասնավոր սեկտորից, այսինքն՝ սեփականաշնորհված ձեռնարկություններից։ Փորձը ցույց է տալիս, որ մասնավորն ավելի լավ է աշխատում, քան պետականը։ Ասում ենք, կոռուպցիան բարգավաճում է, իսկ որտե՞ղ, իհարկե՝ ոչ թե մասնավոր սեկտորում, այլ՝ պետական։ Սրանք հարցեր ու պատասխաններ են, որոնք սեփական ասուլիսի ընթացքում հնչեցնում էր սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։ Նախարարը ասաց, որ

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Դրոշակին» տված հարցազրույցը բավարար համարելով՝ Դաշնակցությունը կարծես մտադիր չէ մամուլի ասուլիս հրավիրել կամ որեւէ այլ կերպ բավարարել թերեւս ժողովի գերգաղտնի ընթացքով պայմանավորված հետաքրքրությունները։ Մինչդեռ Ընդհանուր ժողովից հետո պարզաբանում ակնկալող հարցադրումները բավական շատ են։ Ասենք, իրոք, կարելի՞ է լուծված համարել հայաստանակենտրոնության հարցը, եթե Բյուրոյի կենտրոնական գրասենյակի վայրն ընտրվել է Երեւանը։

ԾԽՈՒՄ ԷԻՆ ԱՆԻՆ ԵՎ ԴՎԻՆԸ։ ԾԽՈՒՄ ԷՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Բյուջետային քննարկումների ընթացքում նախ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանն էր պատգամավորներին իրեն օգնելու եւ միասին պայքարելու կոչ արել։ Երեկ էլ համանման մի կոչ արեց պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը։ Դեպքը տեղի ունեցավ այսպես. Սմբատ Այվազյանը պնդում էր, թե ծխախոտի մաքսանենգության ծավալներն այդչափ մեծ չեն։ Ու հանկարծ տեսավ, թե իր դիմաց նստած Խաչատուր Սուքիասյանը մի այնպիսի ծխախոտ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930