Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 07,1998 00:00
lurer

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների՝ կամ հոկտեմբերի 6 լույս 7-ի գիշերը, կամ էլ հոկտեմբերի 7-ին Երեւան կվերադառնա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա մեկնել էր Լատինական Ամերիկա։

ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻՈՆԸ

«Հայլուրը» հաղորդել էր, թե վարչապետն արդեն որոշում է կայացրել 80 մլն դրամը ԶԼՄ-ներին բաշխելու վերաբերյալ, ըստ որի միջոցներն առաջին հերթին տրամադրվելու են մարզային, հետո էլ՝ մշակութային եւ մանկապատանեկան լրատվամիջոցներին։ Հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեցինք տեղեկատվության վարչություն, որտեղ մեզ առաջարկեցին դիմել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը։ Մեր հարցին, թե հատկապես որ թերթերին եւ ինչ չափերով են գումարներ հատկացվելու՝ պատասխանեցին, թե նախագահը դեռ չի ստորագրել կառավարության այդ որոշումը, ուստի ոչ մի տեղեկություն չեն տրամադրի. «Պաշտոնական տեղեկագրում» կհրապարակվի՝ նոր կխոսենք»։

ԿՀԱՂԹԻ «ԶԱԳՈՏԶԵՌՆՈ»-Ն

Հոկտեմբերի 25-ին Գյումրիի թիվ 54 ընտրատարածքում անց են կացվելու ԱԺ թափուր տեղի ընտրություններ: Հավակնորդների թվում են ԱԺՄ Գյումրիի խորհրդի նախագահ Վահան Թումասյանը, նախկին կոմունիստ եւ ԳԽ պատգամավոր Ռաֆիկ Մխիթարյանը եւ իշխանության թեկնածու, ալրաղաց կոմբինատի /«Զագոտզեռնո»-ի/ տնօրեն Մարտին Սուքիասյանը, որը վայելում է Գյումրիի քաղաքապետ Միքայել Վարդանյանի հովանավորությունը: Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորների կարծիքով, ընտրությունները Գյումրիում անցնելու են բացառիկ արդարության եւ թափանցիկության պայմաններում, եւ համոզիչ հաղթանակ է տանելու «Զագոտզեռնո»-ի ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031