Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱՍԻՄՆ ՈՒ ՈՐԴԻՆ

Հոկտեմբեր 06,1998 00:00
lurer

Մի քանի օր առաջ «Առավոտ»-ը ծանուցել էր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջով աշխատանքից ազատվել է Աշտարակ քաղաքի դատախազ Սամվել Ղազարյանը, որը եղբայրն է ԱԺ պատգամավոր Սամսոն Ղազարյանի եւ փեսան Տեր-Հուսիկ քահանա Լազարյանի։ Նրա փոխարեն արդեն իսկ քաղաքում նոր դատախազ է հայտնվել։ Գերասիմ Մանուկյանը արդարադատության երիտասարդ փոխնախարար Հովիկ Մանուկյանի հայրն է։

ԹՌՉՈՒՆԻՉԸ ԴԺԳՈՀ Է «ՀԱՅԼՈՒՐ»-ԻՑ

Ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նստաշրջանում կոմունիստական պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչ Խորեն Թռչունիչ Սարգսյանը բողոքեց պետական լրատվամիջոցների կողմնակալ դիրքորոշումից եւ հայտարարեց, որ «Հայլուր»-ը «Հայսուտ» է դարձել։ Այս հայտարարությունից հետո նա պահանջեց, որ ԱԺ արտահերթ նիստը ցուցադրվի հեռուստատեսությամբ։

ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ

Հին եւ նոր նոմենկլատուրայի ներկայացուցիչները բարեկամանում են «Մոսկվա» ռեստորանում անցած շաբաթ կայացել է Վիգեն Չալդրանյանի եղբոր՝ Արմենի (որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում) եւ կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի դստեր հարսանյաց հանդեսը։ Ըստ որոշ տեղեկությունների, հայրը բավական երկար է դիմադրել այս ամուսնությանը։ Կիրակի օրը նորապսակները մեկնել են Հայաստանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031