Օրվա լրահոսը

Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական

Ameriabank-ի բաժնետերերի հետ բանկը ձեռք բերելու նպատակով գործարքը մտահոգություններ է առաջացրել մեր հասարակության լայն շերտերում․ Հայկազ Ֆանյան

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս, Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Bank of Georgia Plc-ն (BoG) տարածեց մամլո հաղորդագրություն՝ հաստատելով, որ բանակցում է Ameriabank-ի բաժնետերերի հետ բանկը ձեռք բերելու նպատակով: Հաշվի առնելով, որ թուրք-ադրբեջանական կապիտալը մեծ ներկայություն ունի Վրաստանում, այս գործարքը մտահոգություններ է առաջացրել մեր հասարակության լայն շերտերում՝ կապված անվտանգային ռիսկերի հետ։

«Շենքն ապօրինի զավթել են եւ թույլ չեն տալիս, որ ղեկավարը մուտք գործի»․ Աննա Եղիազարյանին թույլ չտվեցին մուտք գործել ՀԿԽԸ գրասենյակ

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ այս պահին կա կառավարման ճգնաժամ, այս քայլին են գնում, որպեսզի հետագայում անցանկալի իրավիճակ չլինի։

«Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»․ Ջեյհուն Բայրամով

Region Monitor – Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը Մյունխենում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ «առանց որևէ պատճառի, հինգ ամսվա կայունությունից հետո Հայաստանի կողմից տեղի ունեցած սադրանքը, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ունի

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի լրագրողի՝ «Դուք փոխելո՞ւ եք Սահմանադրությունը» հարցն անպատասխան է թողնում․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանցի լրագրողը Մյունխենում Փաշինյանին հարցնում է. «Պարոն վարչապետ, Դուք փոխելո՞ւ եք Սահմանադրությունը, պարոն վարչապետ, Դուք այդ հարցում վճռակա՞ն եք»: Փաշինյանն անպատասխան է թողնում ու հեռանում: Ադրբեջանցի լրագրողը չգիտի, որ Հայաստանում մի մարդու կամքով հարց չի լուծվում, որոշողը Փաշինյանը չի…

Արմավիրի մարզի բնակիչը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել դատավորների հասցեին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին

«Միջազգային դատարաններում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը միտված մեր աշխատանքը պետք է ուժեղանա». Արմինե Տիգրանյան

«Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ, ՀՊՏՀ դասախոս, Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը։ «Միջազգային խաբկանքը, որ ստեղծվել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության պատմության կեղծման ուղղությամբ, տարակուսանքի տեղիք է տվել միջազգային հարթակում, եւ Եվրոպական խորհրդարանում համաժողովը նախաձեռնել էին, որ նաեւ պատմական անկախ գիտական ճշմարտություն փորձեին վեր հանել եւ հասկանային, թե ի

Քննարկվել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

«Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրագործել իր ծրագրերը, Արցախից հետո Հայաստանում է ադրբեջանցների համար «էստի համեցեք» դրություն ստեղծել»

«Հանրության համար պարզ դարձավ, որ «խաղաղության օրակարգը» սուտ է։ Իշխանություններն ստիպված եղան դա ընդունել եւ արձանագրել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակման»։

Աննա Վարդապետյանն այցելել է 15-ամյա Արսեն Գասպարյանին, որն իրեն նամակ էր գրել՝ հայտնելով, որ նպատակ ունի դառնալ դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ

Վերաքննության կամ վճռաբեկության բողոքարկման փուլում պետական տուրքի դրույքաչափը չպիտի տարբերվեր

Սահմանադրական դատարան դիմած փաստաբանական գրասենյակի դիտարկմամբ, օրենսդիրը տարբերակում է դրել վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միջեւ, երբ բողոքարկվում են քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտեր, մի դեպքում՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում՝ այլ օրենսդրական կարգավորում նախատեսված չլինելու դեպքում՝ հայցապահանջով պահանջվող գումարի 5 տոկոսի չափով, ինչի հիմքով հակառակ կողմից գործին մասնակցող անձինք անհավասար,

Տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ․ Անդրանիկ Թևանյան

Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200-ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը, չեն ասում։ Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է

Քննարկել է սիգի ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով քրեաիրավական գործիքակազմն ակտիվացնելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի,

«Ինձ համար առաջնայինը առանց կոմպրոմիսի պրոֆեսիոնալիզմն է»

Թավջութակահար Հայկ Սուքիասյանի ձեւակերպմամբ, հաջողությունն ամեն մարդու դեպքում տարբեր է, ինչպես մատնահետքը Վերջերս Երեւանում էր Եվրոպայում բնակվող թավջութակահար Հայկ Սուքիասյանը, որը հաջողությամբ ելույթներ է ունենում միջազգային հեղինակավոր բեմերում, սիմֆոնիկ նվագախմբերի հետ եւ կամերային անսամբլներում, հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի ու դիրիժորների հետ: Հայկ Սուքիասյանը ելույթներ է ունեցել մի շարք հանրահայտ դահլիճներում, այդ թվում՝ Konzerthaus

Մետաքսե Հակոբյան. Իրենք բացահայտ արհամարհում են Արցախի կառավարությանը. «Հրապարակ»

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցեր։ Հանդիպումը նախաձեռնել է Տիգրան Խաչատրյանը: Ներկա են գտնվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, նախկին նախարար Հայկ Խանումյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ինչո՞ւ ներկա չեն եղել կառավարության անդամները,

Իլհամ Ալիևը Մյունխենում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները

Region Monitor – Փետրվարի 16-ին կայացել է Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այցով Մյունխենում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը։ Փետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ՎԶԵԲ-ի ղեկավար Օդիլ Ռենո-Բասսոյի, ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ

Ադրբեջանցի վանդալները հանել են ծովակալ Հովհաննես Իսակովին նվիրված հուշարձանը

Tert.am – Ադրբեջանցի վանդալները այս անգամ հանել են հայազգի խորհրդային ծովակալ Հովհաննես Իսակովին (Հովհաննես Տեր-Իսաակյան) նվիրված հուշարձանը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը։

Արցախցիներուն համար կենսական է երաշխիքներու տարողութիւնն ու բնոյթը․ «Հայրենիք»

Արցախեան բնօրրանէն բռնագաղթուած արցախահայերը ինչպիսի երաշխիքներու կարիքը ունին, որպէսզի իրենց գիւղերը եւ քաղաքները վերադառնան եւ կեանքը վերածաղկի Արցախ աշխարհի մէջ։ Առաջին եւ ամէնէն կարեւոր երաշխիքը բնականաբար կեանքի ապահովութիւնն է, որ ատրպէյճանական զինուժին ներկայութեան անկարելի է, մանաւանդ որ սեպտեմբերեան յարձակումներուն ընթացքին արցախահայերը ենթակայ են տարբեր բնոյթի յարձակումներու, խոշտանգումներու, ցեղասպանական ոճիրներու, կողոպուտի եւ բռնագաղթի։ Երկրորդ․ արցախցիները, որոնք

ՊՆ-ն գիտի զոհվածների ճշգրիտ թվերը, սակայն չի հրապարակում․ «Հրապարակ»

Թե ինչքան մարդկային կորուստներ են ունեցել Հայաստանն ու Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ծավալված ռազմական գործողությունների, հարձակումների, սահմանային բախումների, թշնամու առաջխաղացումների ժամանակ՝ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում, մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ։ Պաշտոնապես հրապարակված տվյալների մեջ մեծ հակասություններ կան։ 2022 թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհված

Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակներից ո՞րն է նախընտրում, «ինքնակամ տա՞լը», թե՞ «ուժով վերցնելը»․ «ՉԻ»

Ադրբեջանը շատ հստակ է ձևակերպում իր «օրակարգը» (կամ ինքնակամ տալիս ես, կամ ուժով եմ վերցնում), և երրորդ տարբերակ չի թողնում։ Հետևաբար, հարց է ծագում՝ այդ «օրակարգին» հավատարիմ Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակներից ո՞րն է նախընտրում, «ինքնակամ տա՞լը», թե՞ «ուժով վերցնելը»։ «Ուժով վերցնելու» տարբերակը նշանակում է նոր և լայնամասշտաբ պատերազմ, հետևաբար՝ ամենավառ երևակայության դեպքում անգամ հնարավոր չէ

Հովիկ Աղազարյան․ Հակված եմ կարծելու, որ Վահան Քերոբյանը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ․ «Հրապարակ»

Իշխող թիմի պատգամավորներին անակնկալի են բերել էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ իրավապահների գործողությունները։ Ի սկզբանե ֆրակցիայում քննարկել են նախարարության գործունեության հետ կապված վարույթները եւ հասկացել, որ դրանք անհիմն են, ու քաղաքական նկատառումներով են ընկել Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի հետեւից, մյուսներն էլ ձեռքի հետ են տուժել։ Թվում էր, թե քաղաքական ինտրիգները հարթվել են` Սիմոնյանի

Ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա․ «Փաստ»

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում

Ո՛Չ Սահմանադրական փոփոխութեան․ «Հայրենիք»

Փաշինեանի իշխանութիւնը չ’առաջարկեր հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ հանրային իսկական տիալոկ մը մասնակցութեամբ ներկայացուցչական հանգամանք ունեցող խօսակիցներու, տիալոկ մը ուր կարելի է վերակառուցել մեր հաւատքը մեր ներուժին հանդէպ, յղանալ լուծումներ որոնք ծնունդը ըլլան հազարամեակներէ ի վեր ինքզինք վերստեղծող ազգի մը ստեղծագործ հանճարին: Այս իշխանութեան միակ առաջարկները մեր դահիճներու թունաւոր պայմանաւորումներու ընդօրինակումն են, ընդ որում թատերական ներկայացումներու

Նիկոլ Փաշինյանն այդ ինչի՞ հետ կապ ունի, որ այս մեկի հետ ունենար․ «ՉԻ»

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ասել, որ ինքն ազատման դիմում գրի, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հարցին, որ երբ իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի. «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս

Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի

Վճռական ընտրությունից առաջ

Նրանք, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ, գիտեն, թե ինչպես են ձեւավորվում ռազմաքաղաքական դաշինքները: Դրանց հիմքում զուտ պրագմատիկ հաշվարկներ են, իսկ կրոնը, ազգությունը, ազգակցական կապերը, արժեքային համակարգը վճռորոշ նշանակություն չունեն: Քրիստոնյա թագավորները կամ իշխանները կարող էին կռվել քրիստոնյաների, այդ թվում՝ սեփական ազգականների դեմ՝ դաշինք կազմելով, ասենք, հեթանոսների կամ մահմեդականների հետ: Արտաքին գաղափարական «փաթեթավորում» կարող էր լինել կամ

Կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ․ «Փաստ»

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր

Վերջապես պարզվեց, որ կռիվ չի լինելու․ դեսպանն է ասում․ «ՉԻ»

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սոցցանցի X հարթակում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա, գրել է. «Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար»: «ՉԻ». Էս հրաշալի լուր է: Սրան երկար էինք սպասել: Վերջապես պարզվեց, որ կռիվ չի լինելու: Որտեղի՞ց լինի, եթե հարձակման օրինական հիմքեր չկան: Դեսպանն է ասում:

Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են դատաբժշկական գիտագործնական կենտրոն, որտեղից հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել տնօրենին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031