Օրվա լրահոսը

Մետաղների ընդունման կետից գողացել էին ալյումինե և դյուրալյումինե դետալներ

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում նույն գյուղի 2 բնակիչ գողություն են անում։ Տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Մասիսի ոստիկանները գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով գյուղի Կենտրոնական փողոցում ձերբակալել, և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել 33-ամյա և 46-ամյա երկու տղամարդու։ Բացատրական աշխատանքի

Երեւանյան Պիզայի աշտարակին վտանգ չի սպառնում

Մի քանի տարի առաջ այդ շենքերի նկուղները, բակերը քանդել են, բետոնե ամրացում են տվել։ Ես դրանից հետո եմ չափումներն արել, ոչ մի թեքում, ոնց կա, էդպես մնացել է, վստահաբար թեքման շարժ չկա. Գարուշ Սուքիասյան

ԵՄ դեսպան. Ապշած եմ Բաքվում ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից

«Ապշած եմ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից», – ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։ Դեսպանը, մասնավորապես, ընդգծել է երիտասարդ կանանց նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով՝ դատարանի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ հագցնելը, ապակե վանդակներում պահելը, կամ մարդկային տարրական կարիքների մերժումը։ «Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և

«Դուք ո՞վ եք, որ «Գոյ» թատրոնը փակեք». Հովհաննես Գալստյան

Մարինեն Պետրոսյան, որ չտեսնված դերասանուհի է, ինչու պետք է գա կանգնի ԿԳՄՍ շենքի մոտ, դուք ով եք, որ էդ ցրտին գա կանգնի շենքի մոտ ու ասի՝ ինչու եք ինձ զրկում իմ աշխատելու հնարավորությունից…»,-ասաց Հովհաննես Գալստյանը:

Զաքիր Հասանով. Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունը անշեղորեն զարգանում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում: 🗣Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունն անշեղորեն զարգանում է։ Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և

«Մի հատ դուրս արի էդ կախիչ շոուից ու ստենդափից, մի հատ մտի Տերյան 3Ա». Հովհաննես Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ոմանց ֆիլմի զարգացման գումար են շպրտել, որ սուս մնան ու էս իշխանությանը սիրեն

«Այս պարզաբանումներն արդեն ուրվագծում են, թե որ օղակով է Աշոտյանին շարունակաբար բանտում պահելու հրահանգն իջեցվում». Աննա Մկրտչյան

Դատական դեպարտամենտն իրավունք չունի մեկնաբանել կամ պարզաբանումներ տարածել դատարանի վարույթում գտնվող որևէ գործի վերաբերյալ։

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը

2024 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում: Տեսանյութում երևում է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Մասնավորապես շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների

Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով

ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը միավորում են

Ռուսաստանում ՀՀ քաղաքացուն սպանել են, որպեսզի չվերադարձնեն 1 մլն ռուբլի պարտքը

Տարեց տղամարդը բուժման նպատակով Աչինսկ էր գալիս արդեն մի քանի տարի

«Տրակտորի մեջ ենք 24 ժամ, նույնիսկ մեր մաքրող տեխնիկան է մնում ձնաբքի տակ»․ սյունեցի ճանապարհաշինարարները վերջին օրերին շուրջօրյա աշխատանքի մեջ են

«8 միավոր մաքրող տեխնիկա ունենք, բոլորը GPS համակարգերով են։ Վերջին օրերին ձյան քանակը աննախադեպ էր, Սիսիանի տարածաշրջանում ձյան բարձրությունը հասել է 70 սմ–ի, չհաշված բուքը։ Տեխնիկան միշտ ճանապարհին է ու աշխատում է»,–մեր  հեռախոսազրույցում ասաց «Գրին Ռոդ» ընկերության տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

Աշխարհի ամենաէժան բենզինը վաճառվում է Իրանում. Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհի ամենաէժան բենզինը վաճառվում է Իրանում` 0,029 ԱՄՆ դոլար կամ 11,8 ՀՀ դրամ:

«Չեմ հասկանում, թե ինչու են որոշել հենց այս կորտերը քանդել, վերացնել Երեւանի պատմության այս խորհրդանիշը, ջնջել մայրաքաղաքի լավ հիշողություններից մեկը»

Aravot.am-ը լսեց նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կարծիքը քաղաքապետարանի այս մտադրության մասին: Մեզ ՀԹՖ-ում ասացին, որ միանշանակ դեմ են կորտերը քանդելուն եւ համոզված են, որ դրանք պետք է մնան Օղակաձեւ զբոսայգում, ինչը զբոսայգիներին ներկայացվող ժամանակակից չափանիշներով, պարզապես, անհրաժեշտություն է:

Շմոլ գազից թունավորված մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ 3 երեխա, հղի կին, տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին: Հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ

Մարդիկ ապրում են ոչ միայն «օգուտի» կամ «հաճույքի» համար

Իսկ ազատ միավորումները ոչ միայն «հ/կ»-ներ են Արիստոտելն իր «Նիկոմախի էթիկայում» ընկերական հարաբերությունները բաժանում է երեք տեսակի. առաջինը հիմնված է փոխադարձ օգուտի վրա, երկրորդի նպատակը փոխադարձ հաճույք ստանալն է, իսկ երրորդի հիմքում առաքինությունն է: Եթե մի փոքր ընդլայնենք այդ դասակարգումը, ապա կարելի է ասել, որ այն վերաբերում է մարդկային ցանկացած շփմանը, սոցիալական ցանկացած վարքին: Արիստոտելի

Փոխգնդապետի բանկային հաշիվների վրա արգելանք դրված չի եղել. պարզաբանում են Հարկադիր ծառայությունից

Քանի որ հունվարի 8-ին ծառայությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հիմքով վարույթ է ունեցել հարուցված, միգուցե դա է եղել պատճառը, որ հաշվի արգելադրում է նկատել եւ կարճվելուց հետո արգելանքը վերացել է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունվարի 17-ի և 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, 22-ին սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ուշ երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց

«Տարբեր ցուցահանդեսների ներկայացվել է ավելի քան 4000 նմուշ, ունեցել ենք 78 000-ից ավելի այցելու». Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն

Կառավարության որոշմամբ՝ թանգարանն այս տարվանից ունի երկու մասնաճյուղ Սիսիանում եւ Հրազդանում

Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։ Տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա

«Իր ընտրած բժշկի կողմից հետազոտվելու հնարավորություն Վ. Ավետիսյանին չի թույլատրվում». պաշտպան

2021 թվականի մարտին Հայաստանից հետ թռա Լիբանան, որպեսզի ստուգեմ իրավիճակը: Կորցրել էի հույսս երեխաներիս ապագայի հետ կապված, իմ լիբանանցի ղեկավարը ԱՄՆ-ում, ով գիտեր, թե ինչ վիճակ է տիրոմ Լիբանանում, հարցրեց ինձ, ինչո՞ւ ընտրեցիր այդպիսի անխոհեմ տարբերակ, քանի որ Լիբանանը գտնվում էր ավելի քան մեկ դար իր վատթարագույն վիճակում, բացատրեցի նրան, թե ինչն ինձ առաջնորդեց խորը

Չինաստանը Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորեց կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթով և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով

Սերգեյ Սմբատյանն ընդգծում է՝ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է արցախահայ փախստականների մարդասիրական խնդիրներով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ այստեղ: 17. Հայերս հոտային զգացումով օժված լինելու դեպքում… Երեւանից «Արենի» զբոսաշրջության գրասենյակի տնօրեն Մարինե Փափազյանը հայտնեց, որ Դահո, ապա եւ Երեւան թռիչքի ազատ տոմս չկա: Ուրեմն մեկ ամիս պատք է ժամանակ վատնել, մինչեւ թռիչքի օրը գա: Ամեն հարցում ես անընդհատ մերժում եմ ստանում ոչ թե այն գործի համար, որոնք ներկայացնում եմ հանրությանը,  ուղղակի հակասությունը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թ.-ին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, 2023

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ ✅ Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական

ՀՀ նախագահը և Ֆինլանդիայի արտգործնախարարը անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային մարտահրավերներին

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին

«Միջոցներ ենք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից տեղահանված գիտնականներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ակնկալում եմ, որ այս ուղղությամբ արձագանքներ կլինեն նաև Արաբական Միացյալ էմիրություններից»

ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունեց ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ համակարգի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031