Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ո՞վ եք, որ «Գոյ» թատրոնը փակեք». Հովհաննես Գալստյան

Հունվար 17,2024 15:18

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ «Գոյ» թատրոնին:

«Այս իշխանությունները մի ֆրոնտ ունեն՝ սեփական ժողովրդի դեմ, ու քանի որ սեփական ժողովրդին ուզուրպացրել են մինչեւ վերջ, հիմա էլ անցել են մշակույթի գործիչներին…  Էն, որ կենդանի ձկանը սպանում են, բայց կտրտելուց ինքը շարժվում է, դա հիմա մենք ենք՝ մշակութային գործիչներս… սատկացրել են ազգին… Արթուրը Սահակյան չի կարողանում լռել,  Գագոն Գինոսյան չի կարողանում լռել… Մարինեն Պետրոսյան, որ չտեսնված դերասանուհի է, ինչու պետք է գա կանգնի ԿԳՄՍ շենքի մոտ, դուք ով եք, որ էդ ցրտին գա կանգնի շենքի մոտ ու ասի՝ ինչու եք ինձ զրկում իմ աշխատելու հնարավորությունից…»,-ասաց Հովհաննես Գալստյանը:

Հովհաննես Գալստյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Երբ իմ ֆիլմի իրավունքները փակել էին, եւ ես հացադուլի էի նստած,  չեմ հիշում՝ ով էր եկել, ով չէր եկել: Եվ ես չգիտեմ «Գոյ» թատրոնից մեկը կա՞ր իմ կողքին…Գուցե եւ կար: Անկախ ամեն ինչից՝ ես «Գոյ» թատրոնի կողքին եմ: Իրենք ուրիշ ճանապարհ չունեն, պիտի կանգնեն այնտեղ ու ասեն՝ Հովհաննես Գալստյան, արի մեր կողքին կանգնի, ով կա, վեր կացեք, եկեք, մենք պիտի թույլ չտանք այս թատրոնը փակել»,-ասում է ռեժիսորը:

Նա Փարաջանովի նամակներին էլ անդրադարձավ, ապա դիմեց Տիգրան Մանսուրյանին. «Պարոն Մանսուրյան, Փարաջանովը գրել է, որ հեռացել եք իր ֆիլմից… Ինչու եք հեռացել Փարաջանովի «Խոստովանություն» ֆիլմից, գուցե դուք դրանով մոտեցրել եք իրեն մահվան…Գուցե չէ, հաստատ ….Փարաջանովը գրում է՝ հեռացավ Ալիկը Յավուրյան…Ամբողջ խոնարհումով Յավուրյանի հանդեպ, բայց ոնց կարող էր օպերատորը մենակ թողնել ռեժիսորին… Ի՞նչ  են ձեզ տվել, որ դուք Փարաջանովին մենակ եք թողել… Գրում է՝ ես Հայաստանին ազատում եմ ինձանից, գնում եմ՝ Թիֆլիս, ես պետք չեմ Հայաստանին, Հայաստանին պետք են գորշ ամեոբաները… Եվ հիմա այդ գորշ ամեոբաները Փարաջանովի 100-ամյակ են նշում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031