Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ դուրս արի էդ կախիչ շոուից ու ստենդափից, մի հատ մտի Տերյան 3Ա». Հովհաննես Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունվար 17,2024 14:58

«Ընդդիմությունը պետք է հասկանա, որ իր ողբերգությունն այսօրվա իշխանությունը չէ, այսօրվա իշխանությունը համայն հայության ողբերգությունն է: Իսկ ընդդիմության ողբերգությունն այն է, որ իր համակիրների հետ չի կարողանում աշխատել, չի կարողանում իր համակիրներին ներառել այն գործողությունների մեջ, որ մեր երկիրը կարողանանք սարքել երկիր: Չի ներառում՝ ջհանդամին ներառի, նաեւ չի աջակցում իր համակիրներին: Ես կինոյի ոլորտում պատերազմի մեջ եմ արդեն 6 տարի է, բայց ոչ մի աջակցություն…»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

Նա խոստացավ, որ շուտով ասուլիս կտա ու ինչ-ինչ փաստեր կհրապարակի կինոյի կառավարման ոլորտի մասին: «2020թ 5000 երեխա ենք կորցրել, 10000 վիրավոր ենք ունեցել, Արցախի կեսն ենք կորցրել, քովիդ էր, բայց Հայաստանի ազգային կինոկենտրոնը 12 ֆիլմի տվել է զարգացման գումար, այն դեպքում, երբ ամբողջ կինոինդուստրիան կանգնած էր, չէր աշխատում…Ի՞նչ ուղեղով եք այդ գումարը տվել:

2018-2021թթ 36 ֆիլմի տվել են զարգացման գումար, ո՞ւր են էդ ֆիլմերը… Էդ փողը ճղել-թափել են … Մի հատ դուրս արի էդ կախիչ շոուից (Փաշինյանին է դիմում-Գ.Հ.), էդ ստենդափից, մի հատ մտի Տերյան 3Ա հասցե, ասա կինոկենտրոն, 2018-21թթ 36 ֆիլմ եք ֆինանսավորել պետական բյուջեից՝ զարգացման համար, ո՞նց եք այդ մարդկանց հետ վարվել…»։

Ըստ նրա՝ այդ ռեժիսորներին ու պրոդյուսերներին «Զարգացման գումար են շպրտել, որ սուս մնան ու էս իշխանությանը սիրեն… Ոնց որ կառավարությունը կարտոֆիլամշակության աջակցության գրանտ հայտարարի, ու էդ փողը, որ կհերիքեր երեք ֆերմերի, բռնեն 40 ֆերմերի տան, ասեն՝ գնա հողը փորի: Հիմա ֆերմերը գնացել, հողը փորել է, ասում է՝ դե հիմա սերմացու տվեք, պարարտանյութ տվեք, պիտի ջրել, մշակել, ասում են՝ էլ փող չունենք: Զարգացման համար փող են տվել ու գրել են՝ ավարտված է։ Բա որ ավարտված է, դե ֆիլմը ցույց տվեք… »,-ասում է Հովհաննես Գալստյանը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031