Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը և Ֆինլանդիայի արտգործնախարարը անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային մարտահրավերներին

Հունվար 17,2024 12:10

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031