Օրվա լրահոսը
«Իշխանությունները նորից փորձում են հետապնդում իրականացնել արժանիքներ ունեցող անձանց, հատկապես գեներալների նկատմամբ». Սեյրան Օհանյան
«Այս իշխանությունների գործելակերպն է այդպես՝ ցանկացած այդպիսի պատահարի դեպքում հանրային շոու կազմակերպել։ Այդ ամենը կարելի էր անել շատ հանգիստ»,- ասաց Օհանյանը։
«Համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել». Փաշինյանը «Մխիթար Սեբաստացի»-ում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ
«2024-ը մեզ համար խնդրահարույց է․ Եվրոպական խորհրդարանում են ընտրություններ, նոյեմբերին ԱՄՆ-ում են ընտրություններ»․ Արեգ Քոչինյան
Ըստ Արեգ Քոչինյանի՝ ՀՀ-Ադրբեջան բանակցությունների երկկողմ ձևաչափում քաղաքական ձեռքբերումներ չկան։
Ծառայողական քննությունը պետք է պարզի՝ զինծառայողի մահը պատահականություն էր, թե անվտանգության կանոնների խախտում․ Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս բանակում տեղի ունեցած դեպքին, երբ զինծառայող Բենիամին Մաթեւոսյանը (լուսանկարում) մարտական դիրքից իջնելիս՝ մնացել էր ձնահյուսի տակ։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն անընդհատ կատարելագործել են իրենց եւ մարտական պատրաստակամությունը, եւ իրենց կարողությունները տարբեր խնդիրները լուծելու ուղղությամբ, ընդ որում նաեւ բարձրլեռնային, ձյունածածկ տարածքներում իրենց ծառայությունն ապահովելու համար։
Սլովենիայում կայացած Գրան Պրիում հայ հրաձիգները թիմային մեդալներ են նվաճել
Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները: 🎯10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին ու ոսկե մեդալ նվաճել: Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստները հաջող են մեկնարկել Australian Open-ում
Այսօր հաջող մեկնարկեց նաեւ Կարեն Խաչանովը: Նա չորս սեթում 5:7, 6:3, 7:6, 7:6 հաշվով պարտության մատնեց Դենիս Ալտմայերին (Գերմանիա):
Սամվել Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու հրահանգ չի եղել. Վահե Ղազարյան
Ոստիկանապետը վստահեցնում է, որ պարեկը կոպիտ չի խոսել ԱՀ նախագահի հետ
Արմավիր համայնքի ղեկավար ընտրվեց Վարշամ Սարգսյանը
2024 թվականի հունվարի 15-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։ Նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։ Ավագանու 23 կողմ, 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ
«Իմ եւ Արփինե Սարգսյանի հարաբերությունները ջերմ են». Վահե Ղազարյան
ՆԳ նախարարը՝ համակարգում խոշտանգումների եւ ծեծի մասին
«Դավիթ Խիթարյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք են ընդունվել նկատողությունները, պարտականությունները չկատարելը». ՀՖԿՍՊԻ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից մի քանի լրատվականներին տված հարցազրույցներից հետո ստացել ենք բազմաթիվ հեռախոսազանգեր և հարցումներ։ Քանի որ նախկին ռեկտորը բուհի բարձրագույն ղեկավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու որոշումը կապում է իր պաշտոնավարման ընթացքում «իրականացրած բարեփոխումների» հետ, ուստի տեղեկացնում ենք, որ նախկին ռեկտորի
Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան. «Ազատություն»
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, «Ազատության»-ը փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։ Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության (Ռոստելեկոմ Հայաստան) կողմից Հայաստանում կառուցվող խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը ստացավ օժանդակություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում
2024թ.-ի հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի ունեցավ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում կատարվեց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունը ծրագրին մասնակցեց Հայաստանում կառուցվող խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է
Մեսրոպ Առաքելյան. Դիմել ենք գլխավոր դատախազին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով
Օրենքի ուժով արդեն երկու շաբաթ է՝ կասեցվել են Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի լիազորությունները, սակայն սույն անձնավորությունը շարունակում է իր զոռբայությունը
«Ալիեւը հակակշիռ է ստեղծում, մենք 30 տարի ասել ենք՝ Նախիջեւանը, Ղարաբաղը Հայաստան է, գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ ասել են՝ գալու են Սեւան»․ Ալեն Սիմոնյան
«Ամբողջ պայմանագիրը եւ տրամաբանությունը, որ կան, վերաբերում են երկու կողմերին։ Չկա մի բան պայմանագրի մեջ, որ վերաբերում է մեկ կողմին, որ միայն Հայաստանը պետք է այսպիսի բան անի, կամ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի բան անի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը։ Օհանյանը
ՀԾԿՀ նիստում ներառված նախագիծն առնչություն չունի «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի հայտի հետ․ պարզաբանում
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 17.01.2024թ-ի նիստի օրակարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության
«Փուչիկ է փչվում եւ այդ փուչիկը երբ որ պայթի, մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու». Արթուր Խաչատրյան
Նախատեսում են, որ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձը դադարելու է գործել եւս 4 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայքի: 2029-ից այն դադարելու է գործել մնացած մարզերում, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: 2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազարը: Այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն պայմանագրեր, իրենց վրա սա չի անդրադառնալու:
Սյունիքի մարզի 2 քաղաքացի փորձ են արել 13 կգ թմրանյութ ներկրել Հայաստան. Վահե Ղազարյան
Նախարարը այս ուղղությամբ դրական է գնահատում պարեկային ծառայության աշխատանքը:
«Նախկին նախագահները բանակցել են հայրենիքը զիջելու շուրջ, սա եւ Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը»․ ՔՊ-ական պատգամավոր
«Մեր ցանկությունը Հայաստանի 29 800 քկմ տարածքն անվտանգ դարձնելն է։ Եվ այս ճանապարհը բավական բարդ, կնճռոտ է, միգուցե նաեւ կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը հասցնենք իրենց հանգրվանին, որովհետեւ միայն այդ հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք»։
Հակոբ Սիմիդյան․ «Ձկնորսներն ուզում են բռնել այնքան ձուկ, ինչքան ուզում են ու երբ ուզում են»
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը վստահեցնում է՝ ձկնագողությունը շարունակվում է, ձկնորսները չեն դիմում ձկան որսի օրինական թույլտվության համար, իսկ Սեւանում սիգի քանակը նվազում է
ՆԳՆ-ի ստեղծման արդյունքում 629 մարդ կմնա գործազուրկ. Արփինե Սարգսյան
Ոստիկանության երեք ծառայողներ, թմրանյութի օգտագործման դրական թեսթով, հեռացվել են համակարգից:
Մանկապարտեզում երեխային կղանք ու հող ուտեցնելու գործով դայակի ու դաստիարակի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Վարույթը կարճվել է ապացույցների անբավարարության հիմքով. փաստաբան
Հակոբ Սիմիդյան․ 10 միլիոն ծառ տնկելու միջոցառումը չկայացավ կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնում է, որ նախարարությունը նախատեսել է 2024-ին հազար հեկտար անտառ տնկել՝ երեք միլիոն ծառ
Էդգար Ղազարյան. «Գոյ թատրոնը տնտեսական արդյունավետության պատճառաբանությամբ փակում է այն կառավարությունը, որը Սնուփ Դոգի չկայացած համերգի համար ծախսել է 2,1 մլրդ. դրամ»
Մեր հիմնական թատրոնները Խորհրդային Միությունում են ստեղծվել, ինչը շատ մեծ ձեռքբերում է: Եվ կան մի քանի թատրոններ, որոնք ստեղծվել են անկախ Հայաստանում: Մեր անկախ Հայաստանում ստեղծված թատրոնը, որը փոքր կոլեկտիվ ունի, բայց շատ պահանջված է, ընդամենը քաղաքական հայացքների համար փակվում է:
Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքներ իրականացնելու կարողությունները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 12-ին և 13-ին կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով: Երկօրյա միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու կարողությունները: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։ «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս աշխատաժողովը վերաբերում է շատ առանցքային հարցի, այն է` փաստահավաք աշխատանքների իրականացման
«Դուք ասում եք՝ 10 տարի առաջ քաոս էր, ստեղծվեց համակարգ, 10 տարի առաջ ծրարներով էին մարդիկ աշխատավարձ ստանում». Լիլիթ Մինասյան
Արթուր Խաչատրյանն ասաց, որ այսպես թաքնված կերպով ուզում են աշխատավարձ բարձրացնել. «Լավ, կառավարությունով հավաքվեք, կոնկրետ մի հատ սանդղակ մշակեք, որ այսպես ամեն մեկը վերմակը չքաշի իր կողմ»:
Գորիսում հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 59-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը պարզաբանումների համար գնացել է նրա տուն, որտեղ հարևանը փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ ինքը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ
Հակոբ Սիմիդյան․ «Սեւանա լճի ջրի 1903,5 նիշն այն մակարդակն է, որն ուղիղ ազդեցություն կունենա ջրի որակի վրա»
Շրջակա միջավայրի նախարարն անդրադառնում է Սեւանա լճի մակարդակի եւ անտառպահպանման խնդիրներին
«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։
Արամուսում զենքի գործադրմամբ խուլիգանության, մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ձերբակալված 5 անձանցից մեկն ազատվել է արգելանքից, 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել
«Ալիեւն ամեն ինչ անում է՝ իր բանակը հզորացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարությունը խոսում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմի մասին»․ Սեյրան Օհանյան
«Ես կարող եմ ընդհանրացված ասել, որ այսօր Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայման մենք չունենք»,- ասաց Օհանյանը։


















































