Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գորիսում հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունվար 15,2024 15:27

Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 59-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը պարզաբանումների համար գնացել է նրա տուն, որտեղ հարևանը փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ ինքը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 59-ամյա տղամարդը դանակը ձեռքին մտել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:

Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն:

Գորիս քաղաքի 59-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031