Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու հրահանգ չի եղել. Վահե Ղազարյան

Հունվար 15,2024 17:18

«Նման հրահանգ (Սամվել Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու-Ն. Գ.) չի եղել։ Ես գիտեմ լրատվամիջոցներից, որ պարեկը զգուշացրել է, որ ավտոշարասյունով տեղաշարժվելու իրավունք չունի։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիներին հորդորում եմ չերթեւեկել ավտոշարասյունով: Դա հնարավոր է միայն նրանց համար, ում դա թույլատրվում է կառավարության որոշմամբ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ պարեկն իրեն քաղաքակիրթ է պահել, մոտեցել ու զգուշացրել է: Կարծում եմ՝ ավելորդ բան չկար։ Եթե ​​ինչ-որ բան է լինում, ապա հրամայում եմ ուսումնասիրել, զեկուցել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք այդ հրահանգը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ շարասյունը կանգնեցնող պարեկն ասել է՝ «Պարոն Շահրամանյան, Դուք Արցախի հանրապետությունում չեք, որ ինչ ուզեք՝ անեք»:

Վահե Ղազարյանը հավաստիացնում է՝ պարեկը կոպիտ չի խոսել Արցախի նախագահի հետ:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031