Օրվա լրահոսը

Չինարիի գյուղապետ․ «Եթե տավուշյան «անկլավները» տվեցին, ուրեմն Արցախի նույն իրավիճակն է ստեղծվելու Տավուշում՝ հյուսիսային դարպասները փակվելու են»․ «Հրապարակ»

«Ալիեւը գլուխը պատին է խփում՝ նման հայտարարություններ անելով․ մենք ունենք, չէ՞, մեր ազգային արժանապատվությունը, մենք ազգ ենք, երկիր ենք, պետություն ենք, կանք ու գոյատեւում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։ «Տավուշի մարզում դրանք չեն էլ եղել անկլավներ։ Շամշադինում միշտ պաշտպանվել են, եւ երբեւիցե նման ներթափանցում ադրբեջանցիների կողմից

Դատախազը չէր կարդացել գործի նյութերը, նա խառնել է շինընկերությունների անունները, սխալ է նշել տուժողի ազգանունը, հայրանունը

2023 թվականի ապրիլի 27-ին ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր Դիանա Մովսեսյանի հաղորդումը հանցագործության մասին: Նա նաեւ մեր լրատվամիջոցին էր տեղեկացրել, որ 2023 թ. ապրիլի 2-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին («Հանգուցյալի լիցենզիան օգտագործվել է մասնագիտացված կազմակերպության կողմից», «Առավոտ», 12.09.2023): ՀՀ քննչական կոմիտեի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենաներ

Հունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել

Դժվար է հասկանալ, թե ինչ հաշվարկ է արել կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու որոշում կայացնողը․ «Հրապարակ»

Անքննելի են այս իշխանությունների գործերը: Նրանք ամեն քայլափոխի արհեստական կոնֆլիկտներ են ստեղծում եւ սկանդալների կիզակետում հայտնվում: Թվում է, թե որքան սուր է կոնֆլիկտային վիճակը, այնքան ավելի լավ են զգում իրենց` էներգիա ստանում, ուժեղանում: Ընդ որում, եթե այդ կոնֆլիկտների մի մասը բխում է իրենց շահերից եւ օգնում է պահել իշխանությունը, ապա մյուս մասի բերած օգուտը, գոնե

Լուվրում կստեղծվի Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունք, որը կներառի նաև Հայաստանը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն X-ում Տարեկան 9,6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը։ 🇨🇵🏛🇦🇲 Տարեկան 9,6 մլն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում:➡️ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և

Դավիթ Խիթարյան․ Ռեկտորի պաշտոնից ինձ ազատելու պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ․ «Հրապարակ»

2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները` Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: Զրուցել ենք

Մենք հիշում ենք հայերին և քրդերին․ Իսրայելի արտգործնախարարը՝ Թուրքիայի՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով մեղադրանքին ի պատասխան

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի գրառումն X-ում՝ ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր: Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում։ The President

Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկողներն ազատ են արձակվել․ «Ժողովուրդ»

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023թ. hոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող՝ ՀՀ-ում

Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էր։ Հարցազրույցի շրջանակներում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես, ասել է․ Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման

Ադրբեջանական կողմը հրաժարվում է նույնիսկ Փաշինյանի սիրելի Ալմա Աթայի հռչակագրից․ «Փաստ»

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգում խաղաղության պայմանագրի կնքման հարցն առաջնային է դարձել։ Եվ նույնիսկ իրավիճակներ են եղել, որ թվացել է, թե ահա շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Օրինակ՝ 2022 թվականին թե՛ միջնորդ երկրների ներկայացուցիչների և թե՛ հայկական ու ադրբեջանական պաշտոնյաների կողմից խոսվում էր այն մասին, թե հնարավոր է՝ մինչև տարվա վերջ խաղաղության

Անխոչընդոտ բառին իսկական նշանակութիւնը, ըստ Հաճիեւի, կը վերաբերի հայկական վերահսկողութենէն դուրս միջանցքի մը․ «Հայրենիք»

Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի մը ստորագրման ատրպէյճանական հինգ առաջարկները, որոնք Պաքուի կողմէ փոխանցուեցան Երեւանի իշխանութիւններուն, կ՛առնչուին ուղղութիւններու եւ առաջադրանքներու, որոնք կը վերաբերին երկու երկիրներուն միջեւ խաղաղութեան համաձայնագրի գլխաւոր սկզբունքներուն։ Իրարու հողային ամբողջականութեան եւ գերիշխանութեան յարգում, իրարմէ հողային պահանջներէ հրաժարում, ուժի եւ ուժի սպառնալիքներէ հրաժարում, սահմանազատում եւ սահմանագծում, վերջապէս՝ փոխադրութեան փակուած բոլոր ուղիներու վերաբացում

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն «քցել են» ու ոչ մի «կադաստրի թուղթ» էլ չեն տալու. «Չորրորդ իշխանություն»

Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե մի շաբաթ առաջ մոտ էինք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Ալիևը ռազմատենչ, ամպագոռգոռ հայտարարություններ է անում, ու մենք պիտի ավելի արագ բարելավենք մեր անվտանգության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում էլ տեսակետներ են հայտնվում, թե պետք է կտրուկ կոշտացնել մեր հռետորաբանությունը, Ադրբեջանին ատամ ցույց տալ, և այլն։ Իյա, իրո՞ք։

Մարդուժն է, որ կը գերազանցէ «մարդուկ»-ը․ «Հայրենիք»

Ահազանգային հնչեղութիւն ունէր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան այս տարուան պատգամը, որ յանձին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վեհափառ Արամ Ա․ի՝ 2024 տարին հռչակած է «Մարդուժի պատրաստութեան տարի»։ Պատգամին մէջ մանրամասնօրէն կը բացատրուի, կը տեղեկագրուի եւ կ՛եզրակացուի, թէ հեռու ենք, շա՜տ հեռու՝ այն իրավիճակէն, որ կ՛երազէինք կամ կ՛ենթադրէինք, թէ կրնայինք ունենալ։ Յստակ է, թէ շա՜տ բան ճիշդ ձեւով չ՛ընթանար։ Եկէ՛ք,

«Հանրային ձայնը» մնաց առանց հանրության

Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության եւ համանուն կուսակցության հետ կապված իրադարձություններն առանձին անդրադարձի կարիք, կարծես թե, չունեն: Ի վերջո, անցողիկ դրվագ է, որը հաստատ մեծ հետք չի թողնի Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ: Այդ իրադարձությունները, սակայն, հատկանշական են այն առումով, որ ցույց են տալիս մեր քաղաքական համակարգի, մեղմ ասած, տկարությունը: Փորձենք անկեղծորեն, համակրանք-հակակրանքները մի կողմ

Որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում․ «Փաստ»

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև

Ճանապարհները Հայաստանում․ Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին: Հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է և մոտ 600 մասնակից է դարձել, ինչպես նաև հետևեցին շրջանային մրցաշարերին, որտեղ

«Ադրբեջանի բռնապետի խոսքերից պիտի հասկանանք, որ Հայաստանի վրա հարձակման հող է նախապատրաստում»․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ադրբեջանական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում արտահայտած մտքերը, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակման։ Ըստ նրա` Ալիևի պահանջներն ապացույց են այն փաստի, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի ծրագրերում բացարձակապես չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։ Ըստ ադրբեջանցիների` Հայաստանը լավագույն դեպքում պետք է

Դեսպանի այցը Միջազգային քրեական դատարան

Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վ․ Բիյագովը քաղաքավարության այցելություն ունեցով Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Զրուցակիցները շնորհավորեցին դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունեցին Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվեց, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ

Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա, կան վիրավորներ․ Shamshyan.com

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ,  չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության մեկնարկում միայն մեկ  պարտիա ավարտվեց խաղաղ արդյունքով

Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 79-րդ առաջնության մեկնարկային տուրում, որն ընթանում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում,  միայն Սուսաննա Գաբոյան-Աննա Խաչատրյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Մարիամ Ավետիսյանը, Մարիա Գեւորգյանը, Միլենա Գասպարյանը եւ Ալվարդ Ստեփանյանը հաղթանակ տարան եւ նույն հերթականությամբ դասավորվեցին մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հայաստանը Հաագայի արբիտրաժային դատարանում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը Արենիի մշակույթի տանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա․ Հարությունյանը, մարզպետի խորհրդականներ Ս․ Հովսեփյանը, Վ․ Թադևոսյանը, Եղեգնաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային

Արմեն Աշոտյան. «Չէր երևում միայն մարդը…»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը. Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։ Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։ Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների

Հայր Միքայել. «Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն»

Տաթեւի վանքի վանահայր Միքայել վարդապետն իր ՖԲ էջում գրում է. Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը մեկնարկեց անակնկալով

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ առաջնությունը մեկնարկեց անակնկալով։ Եվ այդ անակնկալի հեղինակը ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանն է, որը կարողացավ պարտության մատնել բազմափորձ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին։ Հաղթանակ տարավ նաեւ  գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանի նկատմամբ: Սամվել Տեր-Սահակյան-Մամկիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն

Ամունդի-Ակբա. Հայաստանում կկայանա խոշոր տնտեսական համաժողով

Երևան, 12․01․2024թ․: Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով տնտեսական համաժողովը, որը տեղի կունենա հունվարի 24-ին Երևանում։ Համաժողովը 2023թ․-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն է, որի նպատակն է համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։ Միջոցառման կիզակետում․ Ամունդիի

ՄԻՊ-ը՝ Դունյա Միյատովիչի դիտարկումների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակած դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ Հանձնակատարի արձանագրումները։ Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ Հանձնակատարին  ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների

Խորապես սգում ենք Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի անսպասելի վախճանը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ի խորոց սրտի ցավում է Երևանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի մահը։ Համագումարի թիմի երկարամյա և առանցքային անդամ Արփի Վարդանյանը մեր կազմակերպությանը ծառայեց բազմաթիվ պաշտոններում, թե՛ Վաշինգտոնի գլխամասային գրասենյակում, այդ թվում՝ կարճ ժամանակ որպես գործադիր տնօրենի պաշտոնակատար, թե՛ Երևանում՝ Համագումարի տարածաշրջանային գրասենյակում գրեթե երեք տասնամյակ: «Նրա հարազատների ու բազմաթիվ

Ալեքսան Պետրոսյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով երկրորդ դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ գլխավոր դատախազության ներկայացրած  հայցադիմումով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ դատական նիստը հետաձգվեց։ Առաջին նիստում  դատարանի առաջարկությամբ կողմերը վերահաշվարկից հետո հաշտություն քննարկելու շուրջ բանակցելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Այսօր դատախազը միջնորդեց եւս մինչեւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031