Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Հայր Միքայել. «Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն»

Հունվար 12,2024 22:08 Share

Տաթեւի վանքի վանահայր Միքայել վարդապետն իր ՖԲ էջում գրում է.

Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ,
վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։

Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:

Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։
Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում վերջին շրջանում տարածվում էին ասեկոսեներ, թե հայր Միքայելին կարգալույծ են արել, այնինչ նա ի սկզբանե ասել էր, որ առողջական խնդիրների պատճառներով չի կարողանում պատարագ մատուցել: Ապա սկսվեց ակնհայտորեն ուղղորդված քարոզ՝ հայր Միքայելին Ամենայն հայոց կաթողիկոս դարձնելու կոչով: Նկատենք, որ հայր Միքայելը վարդապետ է, եւ եկեղեցու կարգին տեղյակ հավատացյալները գիտեն, որ կաթողիկոս կարող են դառնալ միայն եպիսկոպոսական դաս ունեցողները, եւ ընդհանրապես, կաթողիկոսությունը ցմահ պաշտոնավարում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել