Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենաներ

Հունվար 13,2024 11:50

Հունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է 17 ավտոմեքենա։ Տուժածներ Դ․ Պ․-ն (ծնված 1994 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 1999 թ․), Օ․ Ս․-ն (ծնված 1959 թ․), Բ․ Ս․-ն (ծնված 1960 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1965 թ․), Է․ Թ․-ն (ծնված 1998 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 2018 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչև հունվարի 13-ը, ժամը 03։00-ն փրկարարները Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031