Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը մեկնարկեց անակնկալով

Հունվար 12,2024 21:14

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ առաջնությունը մեկնարկեց անակնկալով։ Եվ այդ անակնկալի հեղինակը ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանն է, որը կարողացավ պարտության մատնել բազմափորձ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին։

Հաղթանակ տարավ նաեւ  գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանի նկատմամբ:

Սամվել Տեր-Սահակյան-Մամկիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031