Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանի այցը Միջազգային քրեական դատարան

Հունվար 12,2024 23:17 Share

Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վ․ Բիյագովը քաղաքավարության այցելություն ունեցով Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։

Զրուցակիցները շնորհավորեցին դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունեցին Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվեց, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել