Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա, կան վիրավորներ․ Shamshyan.com

Հունվար 12,2024 23:05 Share

Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։ Ճանապարհն ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին, սայթաքում ու վայր են ընկնում, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում ճանապարհն սպասարկող ճանշինին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ,  չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել