Օրվա լրահոսը

Վարշավայի ճակատամարտ (1920թ.). ներկայիս ազատ Եվրոպայի կարևորագույն տարեդարձերից մեկը

Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է: Պատմության մեջ գոյություն ունեն կարևոր դրվագներ, որոնք վճռորոշ են աշխարհի ճակատգրի համար: Լեհաստանի և Եվրոպայի համար նման պահերից է 1920 թվականի օգոստոսի 15-ը: 1918 թվականին

Թերթելով պատմության էջերը․ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ կալանավայրից

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել 2010 թ․-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից։ Հիշեցնենք՝  Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ից հետո լինելով հետախուզման մեջ՝ մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316

ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ 28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները

Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ․ Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո: Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։ Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններում՝ Ֆրանսիա, Շվեդիա։ Մեր երկիրը, որի 1000-ից ավելի քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման

ՀՅԴ ԳՄ անդամներն այցելել են հացադուլավոր բռնցքամարտիկին․ Արծվիկ Մինասյանը նշել է՝ ստորագրում են բոլոր պահանջների տակ

«Նախ ուզում եմ արձանագրել, որ քո բոլոր պահանջների տակ ստորագրում ենք, սիրելի չեմպիոն։ Դրանք լրիվ ճիշտ են, թիրախային, նպատակային, ազգային և հայրենասիրական», – հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիմանը ներկա էին նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը և

Հիալուրոնաթթու․ «կենսատու ջուր»՝ մաշկի, աչքերի, հոդերի համար

Հիալուրոնաթթուն մուկոպոլիսախարիդ (բազմաշաքար) է, որը պարունակվում է մեր մարմնի գրեթե բոլոր հյուսվածքներում, մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։ Հիալուրոնաթթվի հիմնական գործառույթը հոդերում շփման նվազեցումն է, աչքի խոնավության պահպանումը։ Այն մեր մաշկի կարևորագույն բաղադրամասերից է, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունն ու

«Անհարգալից վերաբերմունք է դրսևորվել կրթության նախարարության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ». Անահիտ Բախշյան

Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ պարզաբանման՝ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է չափորոշչի փակ քննարկմանը՝ մինչև դրա հանրայնացումը:

Ալավերդու Էնգելս թաղամասի ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ․ Արեն Մկրտչյան

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը։ Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն

Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։ Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը

Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին է դիմել օգնության կոչով․ «Ամերիկայի ձայն»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո իր հրաժարականը պահանջող անհանգստության ալիքի տակ: Լուկաշենկոյի 26-ամյա իշխանությունը տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման տակ հայտնվել է վտանգի ներքո: Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնք երբեմն ընթանում են ոստիկանության հետ բախումներով, ունեն մեկ նպատակ` Լուկաշենկոյի

Covid 19-ից մահացել է Հայաստանում հազարավոր կյանքեր փրկած սփյուռքահայ բժիշկ բարեգործը 

Օրերս Covid 19-ից մահացել է Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։ Նա ամեն տարի առնվազն երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար տարաբնույթ վիրահատություններ կատարելով։ 1988 թվականին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկ-բարեգործն աշխատում էր Քուվեյթում, հենց այդ թվականից էլ նա սկսել է բարեգործական աշխատանքը

Ինձ բացակա չդնես, իմ Կապան, սիրում եմ քեզ, Սյունիքի անառիկ ամրոց․․․

Կապանա իմ տունը հերթական տարեդարձն է նշում։ Արդեն 5 տարի առանց ինձ՝ անազատության մեջ գտնվող իր մեղսավոր քաղաքացու։ Ասում են՝ ծննդյան օրը հաշվում են քաղաքի հիմնադրման օրվանից, բայց Սյունիքի մարզկենտրոնը դարերի պատմություն ունի։ Շատ -շատ փորձություններ է տեսել, արհավիրքների միջով է անցել, զարկվել ու զարկել է՝ գլուխը իր անառիկ սարի` Խուստուփի նման բարձր պահելով։ Ոչ

Յուրաքանչյուր ապօրինություն, որը վնասում է շրջակա միջավայրին և բնությանը, պետք է պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ: Շրջայց կկատարեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին,

«Հայաստանում այս փուլում անթույլատրելի է պատվաստանյութի կիրառումը». Գրիգոր Գրիգորյանը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասին

Ըստ նրա՝ անթույլատրելի է ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջը, քանի որ այդ շրջանում դիմակ կրելը թուլացնելու է երեխաների դիմադրողականությունը:

Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը 24 ժամով արգելվել է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։ Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան»

Լիբանանում քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում  

Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու: Այս պատճառով էլ իրականության բացահայտումից ավելի շահագրգիռ

Վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին․ ԱԳՆ

Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում

Մենք պետք է պատրաստ լինենք, որ Լիբանանից հեռացող մեր հայրենակիցների հանգրվանը դառնա մեր երկիրը․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ

«Բարսելոնան» կհեռացնի Կիկե Սետյենին. քննարկվում է գլխավոր մարզչի երեք թեկնածություն

Կատալոնյան ակումբի սեփականատերերը ՉԼ-ից դուրս մնալուց հետո որոշել են ազատել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: այս մասին տեղեկացնում է ESPN-ը: Իսպանական գրանդ ակումբը արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը: Թեկնածուների տիտղոսաթերթում երեք անուն է նշվում՝ Մաուրիսիո Պոչետինո, Ռոնալդ Կուման եւ Խավի Էռնանդես: Պոչետինոն «Տոտենհեմից» հեռանալուց հետո ներկայումս գործազուրկի կարգավիճակում է, Կումանը՝ Հոլանդիայի հավաքականի մարզիչն է,

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վերջապես նայեցի վարչապետի «HardTalk»-ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։ Ո՛չ

Մկրտիչ Մինասյան. Որ ինքնագովությամբ չզբաղվենք, գողությամբ չզբաղվենք, ազնվորեն ապրենք մեր կյանքը, ինչ-բան կփոխվի․ «Ա1+»

«Ա1+» – «Եթե մենք, ասելով, որ Հայրենական պատերազմի ժամանակ 300 000 զոհ ենք տվել, կարողանում ենք Հաղթանակի զբոսայգում ծառերը հատել, այդ հատվածը սեփականաշնորհել ու հյուրանոց կառուցել, որևէ մեկը մեզ չի հարգի։ Այ, որ ինքնագովությամբ չզբաղվենք, գողությամբ չզբաղվենք, ազնվորեն ապրենք մեր կյանքը, ինչ-բան կփոխվի։ Ինչպես ասել է իտալացի մի գրող, ամենամեծ հուսահատությունը, որը կարող է տիրել

«Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են․ Ffa.am

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են: ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով,

28-ամյա քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին

Օգոստոսի 15-ին, ժամը 13։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։

Մեսսին չի ուզում մնալ «Բարսելոնայում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2:8 հաշվով խայտառակ պարտությունից հետո կատալոնյան ակումբի արգենտիացի գերաստղը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, որոշել է հեռանալ ակումբից: Լիոնել Մեսսին դրանից առաջ էլ դժգոհություններ ուներ ակումբի ղեկավարությունից, սակայն թիմում կարող էր մնալ միայն ակումբի ղեկավար կազմում էական փոփոխություններ կատարվելու դեպքում: «Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս

Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության վրա․ ԿԳՄՍՆ

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։ Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին: ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ

Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2020 թվականի օգոստոսի 14-ին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հանդիպումը նախաձեռնել էր Տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը, մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։

Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, որը տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։ Թե բա, էս ո՞ւր ես Աստված ջան, որ սենց

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031