Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան

Օգոստոս 15,2020 23:58

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․

28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն:

Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս #ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։

«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում։

Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը

28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։ Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն: Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց #ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս #ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում:

Gepostet von Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan am Samstag, 15. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31