Օրվա լրահոսը
Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը փորձում Խուդաֆերինի ջրամբարը շարքից հանել. «Հայաստանի Հանրապետություն»
Տեղեկատվական աղբյուրները հուշում են նաեւ, որ 2015 թ․ ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչեւ Հորադիզ ընկած տիրույթում: Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին 2016 թ․ ապրիլյան քառօրյայի հիմնական գործողությունները։
Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին
Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման կոչ
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը: Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Նապոլիտանայի խոսքով՝ չի կարող լինել ետդարձի ճանապարհ, Արցախը չի կարող կրկին լինել Ադրբեջանի կազմում։ «Առաջ գնալու ճանապարհը
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները. Փաշինյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը», – նշել է ՀՀ վարչապետը:
«Ես քվեարկում եմ Բայդենի օգտին․․․ Թրամփի մղձավանջին վերջ դնելու համար». Հարութ Սասունյան
Հարութ Սասունյան Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և մնացած աշխարհի հետ միասին ես հույս ունեմ, որ Թրամփ կոչվող մղձավանջը կավարտվի նոյեմբերի 3-ին: Բարեբախտաբար, Թրամփը վերջերս հայտարարեց, որ եթե պարտվի ընտրություններում՝ կլքի Միացյալ Նահանգները: Դա ամենալավ բանն է, որ նա ասել է վերջին չորս տարիների ընթացքում․․․ Հավանաբար, նա անհանգստացած է, որ
Զոհվել է Մնջախաղի թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը
Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը, տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից. «Հովհաննես Հաջինյանը Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»։ Մնջախաղի Թատրոն
«Հերթը հասել է Զանգելանին». Արծրուն Հովհաննիսյանը հեգնանքով հերքում է Ալիեւի խոսքերը
Ինչպես Հադրութն էին «գրավել», Ֆիզուլին, այնպես էլ՝ Զանգելանն են «գրավել»
Վիենը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Վիենը դարձավ ֆրանսիական հերթական քաղաքը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ ընդունելով բանաձև։ Արցախի Տեղեկատվական շտաբ
«Այս ընթացքում խոցվել է մեկ տասնյակից ավելի «Բայրաքթար» ԱԹՍ». Արծրուն Հովհաննիսյան
ԱԹՍ-ները հաճախ ընկնում են ոչ մատչելի տարածքներում
«Պատրաստ ենք մարտին, եւ մեր վճռական հարվածը հասցնելու մեր ոսոխին». Տավուշի թեմի առաջնորդ
Ընթանում ենք առաջ՝ մեր վերջնական խոսքն ասելու, եւ այդ խոսքը պետք է լինի հաղթական». Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան
«Լինում են դեպքեր, շատ մեծ թիվ չէ՝ հաստատ». Արծրուն Հովհաննիսյանը՝ փրկված զինծառայողների մասին
Լինում են դեպքեր, այսօր էլ են եղել, երեկ էլ են եղել դեպքեր, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ դուրս գալ
Ադրբեջանցի դիվերսանտները մոտենում են գյուղերին ու նկարում. Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է՝ մեր դաշտ մի բերեք դա
Շատ հաճախ, ցավալիորեն, դրանք ազդում են նաեւ մեր հանրության եւ լրատվադաշտի վրա
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը ողջունել է թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով քայլերթ իրականացնող հայ համայնքին
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին, ով այսօր Կոնգրեսի դիմաց ողջունեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով խաղաղ քայլերթ իրականացնող հայ համայնքին, իր թվիթերյան էջում հրապարակել է ակցիայի լուսանկարները և իր աջակցությունը վերահաստատել հայ ժողովրդին: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
«Հարավում կասեցրել ենք հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ եւ հետ շպրտել ելման բնագծեր». Արծրուն Հովհաննիսյան
Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվ
Հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք, որոնցից 28-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 93-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 32-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 22-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից
«Գևորգս ասում էր՝ պատգամավոր դառնամ, ուսուցիչներիս աշխատավարձը բարձրացնեմ»․ Բասենի 22-ամյա հերոսի մասին
Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակված Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ 22-ամյա Գևորգ Կանդալյանին ուսուցիչները բնութագրում են որպես բարի, լուսավոր անձնավորության, որը դեռ դպրոցական տարիներից երազում էր պատգամավոր դառնալու մասին։ Նա տան միակ տղան էր, ունի մի քույր։ Մի տարի չկա, ինչ վերադարձել էր բանակից, սակայն պատերազմի գույժը լսելուն պես՝ Բասենի մյուս տղամարդկանց հետ շտապել
Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՋՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի
Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև
Չեխիայի հայերը, ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան
Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։ «Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի
Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի
Գնալու եմ ճակատ, մի քարի տակ նստեմ, կրակեմ․ ագարակցի Լյովա պապը ուզում է թոռան կողքին կանգնել. «Ա1+» (Տեսանյութ)
Հրացան եմ վերցնելու, գնամ ճակատ, մի քարի տակ նստեմ կրակեմ․ ագարակցի Լյովա պապը պատրաստ է թոռան կողքին կանգնել: «Ունեմ երկու թոռ, մեկ տղա, երեքն էլ այս պահին պաշտպանում են մեր սահմանները»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հպարտությամբ ասում է ագարակցի Մելս Հայրապետյանը, բայց, ինչպես բոլորը, անհանգստությամբ հետեւում է զարգացումներին։ Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ սահմանամերձ Ագարակում մարդիկ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Արման Մուսինյան
«Իրավիճակն է փոխվել, այդ խոսակցության թեման է անիմաստ դարձել, առաջարկի դեպքում նորից կմասնակցեմ նման հանդիպման». Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ըստ Սուրեն Սահակյանի, եթե մեր կառավարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունն ամուր լինի, Արցախը նվաճելն անհնար է լինելու:
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահն իր գործընկերոջը տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղում հետագա էսկալացիան կանխելուն և հետագա բանակցությունների վերականգնմանն ուղղված քայլերի մասին։ Նախագահները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դաշտում, դիվանագիտական ու ռազմական ճակատում բեկում մտցնել». Իշխան Սաղաթելյան
Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՅԴ գրասենյակում:
Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում խոցված ԱԹՍ-ի լուսանկար է հրապարակել և գրել. «Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»:
Արցախի կարգավիճակը շրջանցող կարգավորման որևէ տարբերակ լինելու է ոչ թե խաղաղության, այլ նորանոր պատերազմներ հարուցող ժամանակավոր, թվացյալ լուծում. «Հանուն Հանրապետության»
«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը Արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմը մեզ ստիպել է մոբիլիզացնել մեր ուժերն ու ռեսուրսները ոչ միայն առաջնագծին, բանակին օգնելու համար, այլ նաև քաղաքական–դիվանագիտական դաշտում։ Մենք ապրում ենք ծանր, դժվարին ժամանակներ, որում կայացվել ու կայացվելու են կենսական, կարևորագույն որոշումներ և մենք ուղղակի իրավունք չունենք դույզն ինչ սխալվելու այդ որոշումներում։ Եվ եթե ռազմի դաշտում
Անմահացավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սևակ Սաղաթելյանը
Անչափ ծանր է համապատասխան բառեր գտնել, հաշտվել կորստիդ հետ, հերո’ս, քո տեղը երբեք չի լրացվելու…
«Երեխաս սպանված թուրք զինվորներ է նկարում, թուրքերին սպանելու կոչեր անում, ինչպե՞ս վարվեմ… ». ծնողները չգիտեն՝ ինչպես կառավարել երեխաների հույզերը
Հոգեբանը հորդորում է երեխաներին չկտրել իրականությունից, բացատրել նրանց, որ պատերազմ է, մարդիկ սպանվում են, բայց պետք է գնալ, կռվել, պաշտպանել հայրենիքը, հողը:
Հարութ Մնացականյան․ «Ղեւոնդ, Բենո, Գոջո, Գեւորգ, Սաշկո, ձեր վրեժը մեր վրա է, ամեն մեկիդ համար հազարին ենք սպանելու, մինչեւ վերջ գնալու ենք, հաղթելու ենք»
Արցախում կռվող Հարութ Մնացականյանը տեսաուղերձով է դիմել


















































