Օրվա լրահոսը
«19 տարի 10 ամիս կյանքը ծառայությանը նվիրած զինվորականը չի ստանում կենսաթոշակ». Տիգրան Ուրիխանյան
«Քրեական գործի կարճման դեպքում զինծառայողին 20 տարի անց պետք է հասնի կենսաթոշակ»,-ասում է Տիգրան Ուրիխանյանը
Ոստիկանները հայտնաբերեցին զբոսաշրջիկի ուսապարկից հեռախոս գողացողին
Մայիսի 21-ին, ժամը 19.54-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Նալբանդյան փողոցում զբոսաշրջիկի ուսապարկից գողացել են «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Խ.-ն: Մայիսի 28-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները նրան
Հայաստանի եվրոպական հեռանկարի շուրջ քննարկում լեհ սենատորների հետ
Սենատորները մանրամասնեցին, Եվրոպայում այն երկրներն են, որոնք ապակոռումպացված են, ժողովրդավարական եւ հստակ արժեքային համակարգերով: Իրենք հարգում են Հայաստանի ձգտումները, բայց, կարծում են, որ այդ ճանապարհը երկար կտեւի:
Նիկոլ Փաշինյան. Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք
«Արտասահման մեկնելու կամ անկողնում պառկած լինելու պատճառով թոշակառուն չպետք է զրկվի թոշակից». Սրբուհի Գրիգորյան
«Տարիներ շարունակ աշխատած մարդիկ, որոնք հարկեր են վճարել, արտերկիր մեկնելով՝ զրկվում են կենսաթոշակից: Սա չի կարող արդարացի լինել
Հայկական բնապահպանական ճակատը հաղորդում է ներկայացրել դատախազություն, ՀՔԾ և Քննչական կոմիտե
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման բովանդակությունը․ ««Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության
Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել. Տադեուշ Վոժնիակի
Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա. այս է խնդիրը
Համահայկական խաղերի միջոցով մենք առաջին հերթին հայապահպան գործ ենք անում. Իշխան Զաքարյան
Մայիսի 28-ին Արցախում տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որը վարեց նախագահ Իշխան Զաքարյանը: Նա խորհրդանշական համարեց, որ Ստեփանակերտում անցկացվող նիստը համընկել է պատմական օրվա՝ Առաջին Հանրապետության տոնի հետ: «Համահայկական խաղերի միջոցով մենք առաջին հերթին հայապահպան գործ ենք անում, և Առաջին Հանրապետության տոնին այստեղ՝ Արցախում նիստի անցկացումը խորհրդանշում է մեր միասնականությունն ու
Ինչո՞ւ Հայաստանում չկա Ներդրումների եւ առեւտրի լեհական գործակալության գրասենյակ
Լեհ-հայկական տնտեսական հարաբերությունների ոչ բավարար զարգացվածության պատճառները քաղաքական են
Բառերի ահազանգը
Այն պահից, երբ 1993 թվականին դաշնակցական պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ կոչ արեց կախել այն ժամանակվա իշխանություններին, այն պահից, երբ 1994 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանին, Սիրադեղյանին եւ Արարքցյանին անվանեց «պոռնիկ», ես փորձում եմ բոլորին զգուշացնել՝ ատելության խոսքը պարզապես հնչյունների համակցություն չէ՝ դա օդում սավառնող կացին է, հեռանկարում երեւացող արյուն:
Ռոբերտ Քոչարյան. «Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են»
Խափանման միջոցը փոխելուց հետո Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ երեւացել է հանրությանը: Նա այսօր «Կոնգրես» հյուրանոցում հանդիպել է իր համակիրների, քաղակտիվիստների հետ: «Հարգելի, սիրելի աջակիցներ, հայրենակիցներ: Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են եւ սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը: Սխալվել եմ: Նաեւ ինձ թվացել է, թե իմ
«Դուք պարզապես «գռդոն» եք անում». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մայիսի 28-ը խորհուրդ ունի։ Այն ազգի միասնության, հերոսական գոյամարտի, պետություն հարգող եւ ստեղծող մարդկանց օրն է։ Ցավոք, գործող վարչակազմը կրկին մերկացրեց իր մակերեսային, կարճատես եւ վտանգավոր բնույթը։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ առաջին անգամ Հանրապետության օրվա տոնակատարություններին Արցախի ղեկավարությունը չի հրավիրվել։ Ոչ ոք։
Անհավատալի, բայց իրական. Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի…
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մինչ նախագահ Թրամփն այս շաբաթ այցով գտնվում է Ճապոնիայում, ճիշտ ժամանակն է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նրա առաջադրումը: Այդ առաջադրման մասին հայտարարել է ոչ այլ ոք, քան անձամբ նախագահ Թրամփը՝ պարծենալով, որ Աբեն իրեն տվել է «հինգ էջանոց նամակի ամենագեղեցիկ
Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է Մխիթարյանի շապիկով շրջող երկրպագուներին
Բաքվում ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» երկու երկրպագուների, որոնք փողոցներում շրջում էին Հենրիխ Մխիթարյանի անվամբ շապիկներով, հաղորդում է բրիտանական The Mirror-ը: Նշվում է, որ ոստիկանը նրանց կանգնեցրել է, այնուհետև ռացիայով ինչ-որ բան է խոսել և նրանց բաց թողել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալն» արգելել է իր երկրպագուներին Մխիթարյանի բացակայության պատճառով ակցիա անցկացնել Բաքվում: Հիշեցնենք,
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ (Ֆոտոշարք, տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է իր աջակիցների հետ։ Լուսանկարները հրապարակել է` «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» ֆեյսբուքյան էջը: Տեսանյութը՝ 2rd.am -ի
Արամ MP3-ը՝ Մ-19 Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավար
Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան և հաղորդավար Արամ MP3-ը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության պաշտոնական արարողության հանդիսավարը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին՝ Երևանի «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում: Մասնակից 8 հավաքականները՝ Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում նշվեց Առաջին հանրապետության օրը
Մայիսի 27-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 101-ամյակին: Միջոցառմանը մասնակցելու եկած ուսանողներից և դասախոսներից բացի դահլիճում ներկա էին նաև ռեկտոր Կարինե Հարությունյանը, դեկաններ և այլք ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը բացման խոսքը սկսեց ողջունելով ներկա գտնվողներին, ապա շնորհավորեց մայիսյան բոլոր հաղթանակների առթիվ. «Մայիսի 28-ին համայն հայությունը թե՛
Շուշան Արեւշատյան. «Բարին գործելու» և դրա համար «շնորհակալություն» հայտնելու մշակույթը սկսվել է Ձեր ի հայտ գալուց շատ ավելի վաղ, տիկին Հակոբյան
Ձեզանով բարեգործություն ա՛յլ մշակույթ է ներմուծվում․ Ձեզ հիմա չի «հետաքրքրում այդ գումարների ծագումը, կամ ինչպես են բարերարները դրանք ձեռք բերել, կամ ինչ բնույթ ունեն դրանք»: Այլ կերպ ասած՝ վերադարձրեք թալանվածը աշխատավոր ձեռքեր (ոչ թե բյուջե), և դրանք կծառայեն բարի նպատակների։
Էդգար Ստեփանյանը Տուլայում 10-րդ տեղը գրավեց օմնիում մրցաձեւում
Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ավարտեց մրցելույթները Տուլայի «Գրան Պրիում»: Այսօր մասնակիցները մրցեցին օմնիումում (4 մրցաձեւ), որտեղ Էդգարը 36 ուժեղագույն մրցակիցների հետ պայքարում զբաղեցրեց 10-րդ տեղը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին ասաց, որ Տուլայում, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում իրենք կաշխատեն հաղթել կամ մրցանակային տեղ գրավել, սակայն դա չէ իրենց այսօրվա գերնպատակը: Մարզչի խոսքով,
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Մոսկվայում
Երեկ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայացել է հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոն։ Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը ներկա է գտնվել իրադարձությանը։ «Ծրագրում հնչել է «Ռեքվիեմը»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata
«Վեթինգ չի նշանակում միայն փողերը հաշվել, ասել՝ շատ փող ունի, պիտի հանենք գործից»․ փաստաբան
Aravot.am-ը գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե վեթինգի ենթարկելով դատավորներին՝ հնարավոր կլինի՞ լիարժեք բացահայտել նրանց կապերը, ունեցվածքի մասին տեղեկատվությունը, թե այս դեպքում ևս կփնտրեն տարբեր միջոցներ՝ իրականությունը թաքցնելու, ասենք ունեցվածքը, սովորույթի համաձայն, կհայտարարագրեն հարազատների կամ ծանոթների անուններով։ Մեր զրուցակիցն ասաց․ «Թաքցնելու վտանգը ցանկացած պարագայում միշտ կա, բայց եթե Սովետական Միության ժամանակաշրջանի նման մարդիկ պիտի ունենան
Էկոլոգիապես մաքուր և գրեթե անվճար. ԵՄ-ի շնորհիվ հայկական համայնքները անցնում են կենսագազի
Բնական գազը ոչ միշտ է հասանելի Հայաստանի որոշ հատվածներում՝ երկրի լեռնային դիրքի և նավթի ու գազի պաշարների բացակայության պատճառով: Ինչևէ, երբեմն երբ նույնիսկ գազը հասանելի է, մարդիկ չեն ցանկանում իրենց տները գազիֆիկացնել, պարզապես այն պատճառով, որ իրենք չեն կարող վճարել ծառայությունների դիմաց: Փոխարենը՝ նրանք փորձում են գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, որոնք ավելի հասանելի և մատչելի
Նուրսուլթան Նազարբաևը՝ Նիկոլ Փաշինյանին. «Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ
Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի
Համանախագահները՝ Արցախի պաշտպանության նախարարությունում
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի
Գյուղապահովագրությունն այս տարի էլ ուշացրին (Տեսանյութ)
Եթե ապահովագրության ծրագրով նախատեսված է 5 տարում հավաքագրել 6 միլիարդից մի փոքր ավել ապահովագրավճար, ապա պետական ապահովագրական մոդելի դեպքում առնվազն 1 միլիարդ 200 միլիոն դրամի խնայողություն կլինի
Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու վերաբերյալ: «Շնորհակալություն նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,- Facebook-ի իր էջում այդ որոշմանն այսպես է արձագանքել Սաակաշվիլին: Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017թ., երբ Լեհաստանում էր: Այդ ժամանակ նրան հաջողվեց իր համախոհների հետ անցնել լեհ-ուկրաինական սահմանը, սակայն ավելի ուշ ձերբակալվեց և
Հղի կնոջ սպանության մեջ մեղադրվողը «Կանանց աջակցման կենտրոնի» շահառուներին էր հավաքագրել կավատություն անելու համար
Ուշագրավ մանրամասներ՝ մայիսին տեղի ունեցած բռնության դեպքից
Մարզական միջոցառումներ՝ Հանրապետության օրվա կապակցությամբ
Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 28-ին ավանդույթի համաձայն Ազատության հրապարակում և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նորօրյա Հայաստանում աշխատանքից հրաժարված առաջին դատավորը Շիրակի մարզից է
Մինչ ակտիվորեն քննարկվում է դատավորներին վեթինգի ենթարկելու, որոշ դատավորների անհապաղ հրաժարական ներկայացնելու թեման, Շիրակի մարզի իրավապահ համակարգից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հեղափոխությունից հետո հրաժարական ներկայացրած առաջին դատավորը Հայկանուշ Միքայելյանն է։ Նա երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ քննելով քաղաքացիական գործեր։ Ըստ մեր զրուցակիցների, Հայկանուշ Միքայելյանը դեռ 2018 թվականի դեկտեմբերին է դիմում ներկայացրել ու