Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտասահման մեկնելու կամ անկողնում պառկած լինելու պատճառով թոշակառուն չպետք է զրկվի թոշակից». Սրբուհի Գրիգորյան

Մայիս 29,2019 10:55

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու հարցը: ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն միտված է ապահովելու կենսաթոշակ ստանալու  իրավունքն այն դեպքերում, երբ թոշակառուն մեկնում է արտասահման կամ անկողնային հիվանդությամբ պայմանավորված՝ չի կարողանում տանից դուրս գալ եւ ներկայանալ համապատասխան մարմնին՝ կենսաթոշակ ստանալու համար:

«Տարիներ շարունակ աշխատած մարդիկ, որոնք հարկեր են վճարել, արտերկիր մեկնելով՝ զրկվում են կենսաթոշակից: Սա չի կարող արդարացի լինել: Իսկ երբ կենսաթոշակ ստանալու բանկային քարտի սպասարկման 12-ամսյա ժամկետը լրանում է, բանկից հրաժարվում են գալ եւ պառկած թոշակառուից ստորագրություն վերցնել՝ քարտի ժամկետը երկարացնելու համար: Կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է ժամանակ առ ժամանակ աշխատակցի ուղարկի՝ թոշակառուին տեսակցելու»,-փաստեց Սրբուհի Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Կարծես թե խմբակցությունների միջեւ այս հարցում համաձայնություն կա, բայց տեխնիկական հարցերի առնչությամբ խնդիր կա: Քանի որ բովանդակային խնդիր չենք տեսնում, հարցի քննարկումը կարելի է տեղափոխել հանձնաժողով: Այս նստաշրջանի օրակարգն առանց այդ էլ հագեցած է»: «Դեմ» քվեարկած պատգամավորների թիվն ավելի մեծ էր, իսկ դա նշանակում է, որ հարցի քննարկումը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031