Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3-ը՝ Մ-19 Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավար

Մայիս 28,2019 22:44

Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան և հաղորդավար Արամ MP3-ը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության պաշտոնական արարողության հանդիսավարը:

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին՝  Երևանի «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում: Մասնակից 8 հավաքականները՝ Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական թիմ:

Արամ MP3-ը, ով նաև ֆուտբոլային բրենդային գնացքի գործարկման միջոցառման հանդիսավարն էր, կհանդիսավարի նաև Մ-19 Եվրո-2019 վիճակահանության պաշտոնական արարողությունը: Արամ MP3-ը հանրահայտ շոումեն, դերասան, երգիչ և հաղորդավար է, բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի համահեղինակ և հանդիսավար, 2014 թ. ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031