Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պարզապես «գռդոն» եք անում». Արմեն Աշոտյան

Մայիս 28,2019 23:33

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մայիսի 28-ը խորհուրդ ունի։ Այն ազգի միասնության, հերոսական գոյամարտի, պետություն հարգող եւ ստեղծող մարդկանց օրն է։

Ցավոք, գործող վարչակազմը կրկին մերկացրեց իր մակերեսային, կարճատես եւ վտանգավոր բնույթը։

Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ առաջին անգամ Հանրապետության օրվա տոնակատարություններին Արցախի ղեկավարությունը չի հրավիրվել։ Ոչ ոք։ Անգամ ուժայինները։

Օր առաջ ռուսական երկու թերթերում Մամեդյարովի զառանցանքները սահուն կուլ տված, սակայն սննդային էքսպոները տաղավար-տաղավար համտեսող, միայն յոնջայով, գազարի մուրաբայով ու թանի հոգեմետ ազդեցությամբ հետաքրքրվող իշխանությունները նման պահվածքով եւ առ պետություն ունեցած վերաբերմունքով անարգեցին Մայիսի 28-ի ողջ բովանդակությունն ու էությունը:

Մեր պետական տոները ձեր տնից չեք բերել, նրանք ձեր սեփականությունը չեն։

Ավաղ, կրկին արձանագրում եմ, որ դուք պետություն կառավարել ի վիճակի չեք, դուք պարզապես հանցավոր «գռդոն» եք անում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031