Լրահոս
Օրվա լրահոսը

«19 տարի 10 ամիս կյանքը ծառայությանը նվիրած զինվորականը չի ստանում կենսաթոշակ». Տիգրան Ուրիխանյան

Մայիս 29,2019 11:25

ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ հեղինակած՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ շատ դեպքերում զինվորների ներգրավվածությամբ քրեական գործեր են հարուցվում, որոնցից բխող միջոցառումների արդյունքում, այդ թվում՝ կալանքի կիրառում, զինվորների աշխատանքային ստաժը չի հաշվարկվում. «20 տարի անց զինծառայողները, ըստ օրենքի, կենսաթոշակ են ստանում: Սա վերաբերում է քրեական գործերով անցած եւ արդարացված զինծառայողներին, բայց ոչ նրանց, ովքեր չեն դատապարտվել»:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ստացվում է, որ օրենսդրական բացի հետևանքով մեղադրյալի կարգավիճակ ունեցած, սակայն արդարացված զինծառայողի պարագայում դատաքննության տեւողությունը համարվում է աշխատանքային ստաժ, մինչդեռ այն զինծառայողները, որոնց պարագայում հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվում է, հետագայում զրկվում են թոշակի հնարավորությունից, որովհետեւ բաց թողնված ժամկետները չեն համալրվում որպես աշխատանքային ստաժ. «Այսինքն, ավելի մեղմ վիճակում գտնված անձը զրկվում է զինվորական կենսաթոշակից: Ունեմ դեպք, երբ անձը 19 տարի 10 ամիս իր կյանքը նվիրել է ծառայությանը, երկու ամսվա կտրվածքով ներգրավված է եղել քրեական գործում, չի մեղադրվել, բայց զրկվում է զինվորական թոշակից, քանի որ ժամկետը համալրված չէ երկու ամսով: Քրեական գործերի կարճման դեպքում եւս զինծառայողին պետք է հասնի կրթաթոշակ»:

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ներկայացրեց հանձնաժողովի դիրքորոշումը. «Առաջարկում ենք հետաձգել նախագծի քննարկումը եւ այն վերադարձնել հանձնաժողով, որպեսզի օրինագծի թերությունները քննարկվեն»:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց. «Խորքային պատճառները պետք է հասկանալ, բայց անգամ վիճակագրություն չունենք»: Հարցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելուն «կողմ» քվեարկեց 38, իսկ «դեմ»՝ 63 պատգամավոր, հետեւաբար, օրինագիծը չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստում Դավիթ Տոնոյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031