Օրվա լրահոսը

«Ձեր հիմնարկում քանի՞ հոգի է աշխատում: Մոտ կեսը»

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն ասում է՝ առանց ուսումնասիրության նախարարությունների կրճատումից կտուժի պետական կառավարման համակարգը Դեռ նախորդ կառավարության օրոք փորձագետները հայտարարում էին՝ պետական ապարատն ուռճացված է, մի քանի տասնյակ հազարի հասնող ավելի հաստիքներ ու պետական աշխատողներ կան: Ընդ որում, նաեւ նշում էին՝ պետական ապարատն ուռճացվել է գործազրկության թիվը նվազեցնելու համար: Հանրության շրջանում էլ դժգոհություններ կային, թե՝

Դիլիջանի զինկոմի որդին վերաքննիչ դատարանի կողմից ազատազրկվել է

Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը մեղադրվել է այն բանում, որ 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ, որի ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Միքայելյանին: Վերջինս փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր

Հազարաւոր Ցուցարարներ, Պէյրութի Մէջ Պահանջեցին «Հաց, Ազատութիւն, Ընկերային Արդարութիւն» Մինչ Կառավարութեան Կազմութեան Փորձերը Շաբաթավերջին Ձախողեցան. Aztagdaily

Երէկ կէսօրէ առաջ ժամը 11:30-ին, Պէյրութի նահատակաց հրապարակին վրայ սկսան համախմբուիլ ցուցարարներ, որոնք եկած էին իրենց բողոքը արտայայտելու երկրին մէջ տիրող ընկերային-տնտեսական ծանր պայմաններուն, աղքատութեան, սղաճին, փտածութեան եւ կառավարութիւն կազմելու առումով երկրին վարիչներուն անկարողութեան դէմ: Ցուցարարներէն շատեր հագած էին դեղին բաճկոններ` հետեւողականութեամբ այս օրերուն Ֆրանսայի մէջ ծաւալած «դեղին բաճկոն»-ներու շարժումին: Ցոյցին համար կոչերը քանի մը

Վրաերթ Դավիթաշենում. 30-ամյա տղամարդ է մահացել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 07.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա Էդգար Սամվելյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կաշառքի պատմություն կապված «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկվածի անվան հետ

Ըստ գործի նյութերի. «եթե Էդուարդ Գրիգորյանին պետությունը չխաբեր, ապա Է.Գրիգորյանի մայր Թերեզա Օհանյանն այսօր կլիներ առողջապահության նախարար» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում նշանակվել էր Թերեզա Սարգսյանի բողոքի քննությունը: Բողոքաբեր կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել Թ.Սարգսյանը, եւ գործի վարույթը

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության դե ֆակտո գործող քաղաքական խորհուրդը և համախոհները որոշում են կայացրել նորից վերաբացել կուսակցությունը

2018թ.-ի գարնանից երկրում տեղի ունեցան քաղաքական գործընթացներ և պսակվեցին ժողովրդի կողմից թելադրված հեղափոխությամբ: Դեռևս այդ ժամանակ մեր քաղաքական թիմը որոշում էր կայացրել վերաբացել կուսակցությունը, սակայն, կողմ լինելով հեղափոխությանը, մեր ուժերի ներածին չափով մասնակցություն ունեցանք այդ քայլերին:

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի:

Արդարացնել մարդկանց սպասումները շատ կարճ ժամանակում՝ հսկայական մարտահրավեր է. Արմեն Սարգսյան

Ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Փոփոխությունները սկսվեցին անցյալ տարի և զարմանալիորեն իմ երդմնակալությունից հետո: Դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում միայն մեկ հեղափոխություն չէ, որն ունի թավշյա հեղափոխություն անունը, և որը մեծ ձեռքբերում է մեր ժողովրդի համար: Եվ ես կշեշտեմ՝ հենց ժողովրդի համար ոչ միայն անհատների, չնայած որ անհատները ինչպես, օրինակ, հեղափոխության առաջնորդ պարոն Փաշինյանը ունեցել իր սեփական ներդրումը, որ այս հեղափոխությունը իրականանա խաղաղ ճանապարհով: Բայց ես նաև կավելացնեմ, որ նախկին նախագահը և վարչապետը՝ պարոն Սերժ Սարգսյանը, նույնպես իր ներդրումն է ունեցել՝ ընտրելով հրաժարականի, քան դիմակայության գնալու տարբերակը, ինչը միանգամայն անիմաստ էր այդ իրավիճակում…

Ըստ կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի` կկրճատվեն ոչ միայն մշակույթի և սփյուռքի այլ նաև սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները

Հարգելի գործընկերներ, Ինչպես եւ ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետևանք` 1)

Դեմիրճյանի տուն-թանգարանն ազատագրվեց «շրջափակումից»

Տասնամյակներ շարունակ երեւանցիները եւ Երեւան այցելող զբոսաշրջիկները զրկված էին պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող բացառիկ մի շինության գեղեցկությունը տեսնելու եւ վայելելու հնարավորությունից: Խոսքը Աբովյան փողոցի թիվ 29 շենքի մասին է, որը կառուցվել է 1928 թվականին եւ որտեղ 1929-ից մինչեւ մահը՝ 1956 թվականը, բնակվել է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանը: Այս շենքում 1977 թվականից գործում է գրողի տուն-թանգարանը,

ԽՍՀՄ տարիներից Սիսիանի մահաբեր ոլորանների խնդիրը վերջապես նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի միջամտությամբ լուծվեց․ shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեկտեմբերի 20-ին բաց նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որով խնդրել էր նախարարի պաշտոնակատարին, որպեսզի իր կողմից ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Սիսիանի մահաբեր ոլորաններ» հատվածում տեղադրվեն երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը նախարարի

Կառավարությունը պատրաստվում է մինչեւ կիսով չափ կրճատել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքը

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի

Հայտնի են Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի

21-րդ դարում Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ  չկա․ Մադլեն Հովսեփյան

Խնկո Ապոր անվան ազգային մանկական  գրադարանի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանի  խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային  գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ 21-րդ դարը տեխնոլոգիական դար է , ավտոմատացման ծրագրերից են խոսում, իսկ Հայաստանի համայնքային գրադարաններում  անգամ մեկ համակարգիչ  չկա:  Գյուղական գրադարաններ կան, որ տարվա մեջ անգամ մեկ գրքով չեն համալրվում: Ելքային

Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներին վերածվել է սպառնալի, ահաբեկիչ գործոնի

ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա  միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը:

Ինչպես վարկաբեկել գերդաստանը. Դավիթ Պետրոսյանի բաց նամակը Վահան Արծրունուն

Կառավարիչը, որը այսքան զմայլված Ձեզ ողջունում է նախագահի թեկնածու դառնալու հեռանկարով, անում է Ձեր կյանքի նկատմամբ ամենանենգ գործը՝ նա վարկաբեկում է և Ձեզ, և պապիկին, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից մեկին, պրոֆեսոր Վահան Արծրունուն, և Ձեր արվեստը:

Ոստիկանները բերման ենթարկեցին Նոր Նորքում կրակոցներ արձակած երիտասարդին. նա ձերբակալված է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված

Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք

Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող

ԱՅԲ-ի խողովակից՝ ուղիղ խորհրդարան

Երեկ իմ սիրելի սփյուռքահայ լրագրողներից մեկի հետ էի խոսում, զարմացած պատմեց, որ երբ ներկայացել էր նախարարին ու ասել՝ «Ես համշենահայ եմ», «էդ ի՞նչ ա» եղել էր պատասխանը, բայց դա դեռ ոչինչ, նա այդ հարցն էր տվել, երբ տեղեկացրել էին Թեքեյան մշակութային միության, ՀԲԸՄ ղեկավար Պերճ Սեդրակյանի ու ուրիշ նշանավոր անհատների մասին: Որքանով է նա տեղյակ նոր ոլորտներին, որոնց օրենսդրական խնդիրներով զբաղվելու է, ես գիտեմ:

Խոշոր վթար՝ Երևանում. ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչու չես անդրադարձել թե…. 1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները մասնակցելու են արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 25-ից 31-ը թագավոր Սալմանի հովանու ներքո Սանկտ-Պետերբուրգում կանցկացվի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու են մոլորակի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են Լեւո Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը եւ Վահե Դանիելյանը: Կանանց պայքարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա

Գործող օրենսդրության պատճառով խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ նրա ճյուղերի հավասարակշռությունը  

Ապրիլյան թավշյա հեղափոխությունը փոխեց իշխանավորներին, սակայն մնացին այն նույն համակարգերը, որոնք հարմարեցված և ծառայում էին նախկին իշխանությունների նպատակների իրականացմանը: Սկսենք չափազանց կարևոր, թարմ, վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունից՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից: Գործող ընտրական օրենսգիրքը բազմապիսի անհամապատասխանություններ ուներ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի քաղաքական մոտեցումների և սկզբունքների հետ, որոնք ցավոք ոչ մի կերպ չհաջողվեց հաղթահարել. մասնավորապես

Մահացել է ռեժիսոր, թատերագետ Հովհաննես Փիլիկյանը

Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքարին: Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ

Մարիամ Դաշտոյան. «Կտավներս կխոսեն ձեզ հետ»

Օրերս Canvas art Cafe –ում տեղի ունեցավ նկարչուհի Մարիամ Դաշտոյանի անհատական «Ես» ցուցահանդեսը: Այդ օրը լրացավ նկարչուհու ծննդյան 22- ամյակը: Ցուցահանդեսը բազմամարդ էր: «Մարիամը խենթ է ու իր նկարներն էլ են այդպիսին: Հիանում եմ իր տաղանդով և համոզված եմ, որ սա դեռ սկիզբն է»,- այցելուներից ասաց Քնարիկ Կիրակոսյանը: Մարիամ Դաշտոյանը նշեց, որ ժամանակն է կտրվել

Ո՞վ կարող է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է, որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես լրագրող ունես տեղեկատվությունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է բոլորիս։ Ո՞վ

Դուք վաղուց նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի. Նիկոլ Փաշինյանը՝ Հովհաննես Չեքիջյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031