Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Դեկտեմբեր 23,2018 19:15

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվությունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել

Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեություն, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`

1) ոստիկանությունը.

1.1) ռազմական ոստիկանությունը.

2) ազգային անվտանգության մարմինները.

3) հարկային մարմինները.

4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով.

5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

www.banman.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31