Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք վաղուց նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի. Նիկոլ Փաշինյանը՝ Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբեր 23,2018 19:07

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Չեքիջյան,
Սիրելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,
Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31