Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Դեկտեմբեր 23,2018 23:05

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում

ինչու չես անդրադարձել թե….

1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։

2) Ինչու չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։

3) Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։

4) Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։

Հ.Գ. Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյուջեի 20%-ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31