Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները մասնակցելու են արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբեր 23,2018 22:39

Դեկտեմբերի 25-ից 31-ը թագավոր Սալմանի հովանու ներքո Սանկտ-Պետերբուրգում կանցկացվի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու են մոլորակի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են Լեւո Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը եւ Վահե Դանիելյանը: Կանանց պայքարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Կազմակերպիչները մասնակիցների համար հրապարակել են ՖԻԴԵ-ի սահմանած դրես-կոդի պահանջները: Այնտեղ նշված է, որ խաղային գոտի  մուտք գործելու համար տղամարդիկ  պարտավոր են կրել օձիքով կոկիկ վերնաշապիկ, պիջակ, բլեյզեր, տաբատ (ջինս կրելն արգելվում է), իսկ կանայք՝  օձիքով կոկիկ վերնաշապիկ, վերնազգեստ կամ զգեստ:

Ազգային կամ ավանդական զգեստ կրելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ գլխավոր մրցավարի համաձայնությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31