Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր վթար՝ Երևանում. ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ

Դեկտեմբեր 23,2018 23:46

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Շ. Փ.-ին (ծնվ. 1966թ.) և բախվել ծաղկի կրպակին, վնասվել է կրպակի ապակյա պատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Շ. Փ.-ին և Գ. Ն.-ին ցուցաբերել առաջին բուժօգնություն: Շ. Փ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանային հիվանդանոցային համալիր:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31