Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ռեժիսոր, թատերագետ Հովհաննես Փիլիկյանը

Դեկտեմբեր 23,2018 20:23

Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքարին:

Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ օտար հանրային կարծիքի մոտ հայ ժողովրդի մղած պայքարի էությունն ու արդարությունը լուսաբանելու գործում։

Նա խիզախ էր իր գրչով ու համարձակ մտքով և երբեք չվարանեց անվերապահորեն զորակցելու հայության նկատմամբ արդարությունը վերականգնելու պայքարին։

Հայկական Ժողովրդային Շարժումը այս տխուր կորստի առիթով իր խորազգաց ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրիին և անմիջական հարազատներին ու բարեկամներին և նրա պայքարի զինակիցներին:

Կենսագրական գծեր

Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942թ. ապրիլի 15-ին, Իրաքի Մոսուլ քաղաքում, Հայոց Ցեղասպանությունից փրկված մի ընտանիքում:

1963թ. ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանը, ապա հետևել  Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Մասնագիտությամբ բանաստեղծ էր, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ:

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական Խորհուրդ

Աթենք, 23 դեկտեմբերի, 2018 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31