Օրվա լրահոսը
Պրոֆեսորը տպավորված է հատկապես դատապարտյալների պահման պայմաններից և սննդի որակից
ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Շրջայցի ընթացքում ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին, այցելեցին կացարաններ, բուժմաս, մարզասրահ, խոհանոց,
Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկնաբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից
Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Հայտնում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ
Քաղաքացին այժմ կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը,
Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղևորներ: Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.
Արցախի ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ վնասակար գործելաոճից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ: Հաշվի առնելով ինտեռնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը
Ուրասար համայնքի դպրոցի տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարվելու դեպքի առթիվ քեական գործ է հարուցվել
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ
Անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն
Անի Մխիթարյանը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ սիրում և բարձր են գնահատում Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: Նիկոլ Փաշինյանը հույս
Ավարտվել է փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Դեպքը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող աշխատասենյակներից մեկում. նախնական քննության տվյալներով՝ անձնական հարցերի
Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Լաքոտին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում
Տիգրան Ավինյանը քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե և աշխատակազմին ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին: Փոխվարչապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքաշինական գերատեսչությունը շուրջ հինգ տարի ղեկավարած Նարեկ Սարգսյանին՝ կատարած աշխատանքի, քաղաքաշինության ոլորտում իր ներդրման համար՝ կարևորելով քաղաքաշինության Կոմիտեի դերի և նշանակության վերագնահատումը: Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր
Վալերիյ Օսիպյանն ընդգծել է կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը
Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության հիմնախնդիրներին և առաջնահերթություններին` Վալերիյ Օսիպյանն ընդգծեց կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը` նկատելով, որ կադրերի անաչառ ու պրոֆեսիոնալ ընտրությամբ է պայմանավորված թե համակարգի արդյունավետության աստիճանը, թե բարոյահոգեբանական մթնոլորտը: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես նոր ծառայության անցնողների հանդեպ
Եվս մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր
Հայտարարվել է հետախուզում բողոքի ակցիաներին մասնակցող անչափահասին առևանգելու փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում,
Սամվել Բաբայանը հաստատում է՝ իրեն առաջարկել են ազատության դիմաց դատապարտել հեղափոխությունը
Դիտարկմանը՝ ասում են, կմեկնեք Արցախ եւ այնտեղ հեղափոխություն կանեք՝ Բաբայանը պատասխանեց. «Նրանք, ովքեր ասում են մամուլում, նրանք, ովքեր ՀՀ քաղաքական դաշտում աշխատում են, մեծ մասը արդեն վաղուց թոշակառու են, պետք է թոշակի գնան, սրա-նրա անունը տալով՝ չմնան դաշտի մեջ, պետք է երիտասարդները գան, սա՝ մեկ: Երկրորդը՝ իմ Արցախ գնալը կախված է ՀՀ իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի հասարակությունը որոշի, որ ես այնտեղ պիտի լինեմ, ուրեմն ես կլինեմ»: Նա վստահեցրեց, որ ներկա պահին նման մտադրություն ինքը չունի:
«Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան
Հունիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները: Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ
Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենն ազատ արձակվեց․ նա խոստովանական ցուցմունք է տվել
Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով), այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել
«Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքին հնարավոր ականատեսներին խնդրում են ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գրիգորյանն իր մասնագիտական գործունեությունն է կատարել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում եւ «Iphone
Սամվել Բաբայանը իր դեմ պատվեր տվողին «կենդանի» է անվանում ու բացահայտում, թե ինչ են ասել ԱԱԾ-ում
Սամվել Բաբայանն ասաց, որ քաղաքական դրդապատճառներով են իրեն ձերբակալել. «Իմ հետ ԱԱԾ-ի շենքում խոսել են, ասել, որ մենք 5 տոկոսի շեմն արդեն անցնում ենք…Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ լիդերներին չձերբակալեցին, ես ՕՐՕ դաշինքում չկամ, չեմ երեւում, ձերբակալեին լիդերներից մեկին՝ պարզ բացատրել են, պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, դուք եք մեզ խանգարում, էդքան մի բան»:
Կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ. ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս
Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաև վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:
ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս
Հանձնարարվեց ձեռնարկել բոլոր միջոցները նախկին տարիներին կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ
Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին: Վալերիյ Օսիպյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանին, ապա անդրադարձավ հասարակական կարգի պահպանման մի շարք խնդիրների, մասնավորապես` գիշերային ակումբների աշխատանքի կանոնակարգմանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղերի դիտման հանրային վայրերում պատշաճ կարգի
Թաներ Աքչամ. «Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն ակադեմիական աշխատությունները բավարար չեն»
Նրա խոսքով, այսօր թուրքական արխիվներում չեք կարող գտնել մի փաստաթղթ, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն է պարունակում: «1915 թվականին վերաբերվող շատ կարևոր պատմական փաստաթղթեր ոչնչացվել են հենց պետության կողմից»,-հավելեց պատմաբանը:
Սուրեն Պապիկյանը մարզպետներին կհորդորի՞ չմիջամտել քաղաքապետերի՝ պաշտոնից ազատվել-չազատվելու գործերին
Սուրեն Պապիկյան. ՏԻՄ-երը ժողովրդի կողմից ընտրված մարմիններ են
ՀՔԾ-ն խնդրում է քաղաքացիներին որևէ արժեքավոր տեղեկատվություն հայտնել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների վերաբերյալ
Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա,
Սոնա Հովհաննիսյանն ու Արթուր Մանուկյանը հերքեցին պաշտոնի մասին լուրը
«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ճիշտ չէ այն լուրը, թե Արթուր Մանուկյանը հնարավոր է նշանակվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն` Վաչե Հովեյանի փոխարեն , որն օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նաեւ տարակուսանք հայտնեց, որ նման լուր է շրջանառվում: Aravot.am-ին զանգահարեց նաեւ Արթուր Մանուկյանը:
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԲՈՀ-ի նախկին ղեկավար Լիլիթ Արզումանյանին
ԿԳ նախարարը բացատրում է՝ ինչու ԲՈՀ-ի նախկին ղեկավարը չի տեղեկացվել պաշտոնից ազատման մասին
«Փողոցներում տանկեր, արյուն չկա, Հանրապետության հրապարակում երգում պարում էին. սա լուր չի դառնում, դրա համար էլ ԱՄՆ-ում մարդիկ տեղյակ չէին ձեր հեղափոխությունից». Բիլ Շրիբման
Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը կարևորեց այն, որ բարձրացվի լրագրողական ինքնագիտակցությունը:


















































