Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Լեւոնը, Ռոբերտը եւ Սերժը նախկին Հայաստանում են մնացել: Նրանք ժողովրդի Հայաստանի հետ կապ չունեն: ԿԱՅԾ ՄԻՆԱՍՅԱՆ
Հանուն մարդու արժանապատվությա՞ն
Թե ինչպես է Սմբատ Գոգյանը ղեկավարելու Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ ժամանակը ցույց կտա: Ֆեյսբուքում դրված իր նկարները բացարձակապես վարկաբեկիչ չեմ համարում՝ ճիշտ է արել, որ չի ջնջել: Ինչ վերաբերում է նրա տարիքին, ապա 35 տարեկանն ամենեւին պատանի տարիք չէ, մանավանդ, որ Գոգյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, իսկ այդ բնագավառում տաղանդը դրսեւորվում է շատ վաղ տարիքում: (Սերգեյ Մերգելյանին
Կրթության նախարարի գիշերային աշխատանքը՝ Շիրակի համալսարանում
Հունիսի 13-ին երեկոյան ժամը 20․00-ի սահմաններում Շիրակի պետական համալսարան այցելեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Թեև փոքր-ինչ անսովոր էր նրա՝ բուհի անձնակազմի ու ուսանողների հետ երեկոյան ժամի հանդիպելու ցանկությունը․ Գյումրիում ժամը 18․00-ից հետո կյանքը, կարծես, կանգ է առնում, ուշ երեկոյան էլ քաղաքային տրանսպորտը չի աշխատում, այդուհանդերձ շահագրգիռ բոլոր կողմերը եկել էին։ Նախարարն առանձին-առանձին լսեց
ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ-ի գործով. Պարզաբանում է Լուսինե Բակումյանը
Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին: -Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների
Ռուս փրանքերները Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Ռուսաստանից փրանք-լրագրողներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ նրան զանգահարելով և ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան: Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և առաջարկել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Նա նաև ԵԱՀԿ-ի կողմից աջակցություն է հայտնել Փաշինյանին ցանկացած բարեփոխման
«Ես նաև Ադրբեջանի արտգործնախարարն եմ». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական DimTV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը իրենց եղբայրական երկիրն է, իսկ ինքը աշխատում է նաև որպես Ադրբեջանի արտգործնախարար: «Մեր երկրներից մեկի կայունությունն ու բարօրությունը նաև մյուսի կայունությունն ու բարօրությունն է: Ղարաբաղյան հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Ադրբեջանի օկուպացված տարածքները նաև մեր գործն է… Մենք միշտ հետաքրքրվում ենք Ադրբեջանի
Լեւոն Արոնյանը «Grand Chess Tour 2018»-ում ընթանում է երկրորդ տեղում
Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր շախմատի «Grand Chess Tout 2018»-ի առաջին փուլի երկրորդ օրն էր: Տասը ուժեղագույն գրոսմայստերներ անցկացրին արագ շախմատի եւս երեք տուր: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վեց տուրից հետո (հաղթանակը գնահատվում է 2 միավոր) ութ միավորով ընթանում է մաքուր 2-րդ տեղում: Վաղը կկայանան եզրափակիչ երեք տուրերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պուտինն Ալիևին առաջարկել է ծանոթանա՞լ Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևին ակնարկել է, որ Մոսկվա այցը լավ հնարավորություն է ծանոթանալու՝ «ինչ-որ մեկի հետ», հավանաբար՝ նկատի ունենալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հույս ունեմ, Դուք օգտակար և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր ասելով՝ նկատի ունեմ, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակար՝ որովհետև այլ երկրներից Ձեր բազմաթիվ գործընկերներ այստեղ
Գևորգ Սաֆարյանը կլինի՞ «Հիմնադիր խորհրդարանի» ցուցակում և նորից տոնածառ կդնի՞
Գևորգ Սաֆարյանը հայտարարեց՝ դեռ նոր է դուրս եկել բանտից ու դեռ ոչինչ չգիտի, բայց վստահեցրեց՝ տոնածառից վախեր չունի:
Ջրամբարները մնացին թղթի վրա, մեր գետերը հոսում են Ադրբեջան
Կողբի եւ Հախումի ջրամբարները չեն կառուցվում
Արտակ Մանուկյանը ներկայացնում է, թե ՊՆ-ի գնումներում պատվիրատուն ու մատակարարը ինչ հավանական կոռուպցիոն ռիսկերի կարող էին գնալ
Ինչպես են պայմանավորվում պատվիրատուն ու մատակարարը Այսօր Պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ Քննչական կոմիտեն տարածեցին հաղորդագրությունն՝ պաշտպանության նախարարության գնումների ու բանակաշինության ոլորտներում արձանագրված չարաշահումների մասին, որոնց առնչությամբ քրեական գործեր են հարուցվել: Aravot.am-ը պետական գնումների փորձագետ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Արտակ Մանուկյանից, որը պարբերաբար բարձրաձայնել է գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, հետաքրքրվեց, թե
«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ուրախ են կադրային փոփոխության առնչությամբ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Թե ինչ կշահի այս նշանակումով ԱԻ նախարարությունը՝ դեռ պարզ չէ, սակայն «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ուրախ են կադրային փոփոխության առնչությամբ: ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Գեւորգ Մկրտչյանը: Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Վլադիմիր Մովսիսյանի որդին՝ նոր փոխոստիկանապետ
ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի որդին՝ Վարդան Մովսիսյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:
«Դեմ առ դեմ». Ստեփան Սաֆարյան եւ Վահե Էնֆիաջյան
Վաղը՝ հունիսի 14-ին ժամը 13:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Հաղորդման ընթացքում կխոսենք ՀՀ նոր կառավարության`կոռուպցիայի դեմ ուղղված քայլերի մասին: Մասնավորաբար, կանդրադառնանք վարչապետի հայտարարությանը`գործարարների`«Բաղրամյան 26» ճամպրուկով գումարներ տանելու մասին, նոր քաղաքական իրողություններում
Փրկարարները վերսկսել են կորած երեխայի որոնողական աշխատանքները
Հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
Հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող
Մեր նպատակն է Բակո Սահակյանի հեռացումը, Ազգային ժողովի դերի բարձրացումը
Հայկ Խանումյանի գլխավորությամբ Ստեփանակերտում կայացավ հանրահավաք
Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը անցնում է բավականին լարված մթնոլորտում: Թուրքիայի Բուրդուրի նահանգում միջադեպ է տեղի ունեցել հիմնական մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր և ընտրություններում պատգամավորի թեկնածու Բայրամ Օզչելիքը փորձել է խեղդել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդ անդամ Էրգյուն Էրդեմին: Դեպքը տեղի է ունեցել
Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Պուտինը՝ Փաշինյանին. «Մեր հանդիպումները միշտ պահանջված են». (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարեւորել են նաեւ տնտեսական ոլորտում գործակցության արդյունքները ու հետագա զարգացումները «Մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են, ուստի համոզված եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ապա` նա կարեւորեց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառության աճը. «ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը դրական է ազդում
«Մենք բավական վստահ ենք, որ այն, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, հստակ արտահայտում է մեր քաղաքականության շարունակականությունը». Զոհրաբ Մնացականյան
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը. «Քննարկելու շատ բան կա». (Տեսանյութ)
ՀՀ վարչապետը հավելեց, որ ՀՀ նոր կառավարության համար կարեւոր է ՌԴ նախագահի կողմից նման ընդունելության արժանանալը Մոսկվայում
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վայր է դրել լիազորությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Ներկայացնելով իր հրաժարականի պատճառները՝ Կվիրիկաշվիլին ասել է, որ ինքը տարաձայնություններ ունի իշխող կուսակցության հետ, և նրանք համաձայն չեն իր կառավարության տնտեսական քաղաքականության հետ: Կվիրիկաշվիլին ասել է, որ վերջին մի քանի ամիսներին ինքը մի քանի անգամ իր հրաժարականի հարցը
Նայում ես մարդու ֆեյսբուքյան էջը, երկու հատ կատվի, մի երկու հատ էլ հայրենասիրական լուսանկար է դրված ու վերջ. Մարկ Գրիգորյանը՝ լրատվադաշտի խնդիրների մասին
Ըստ Արմինե Օհանյանի՝ ներկայիս բացասական միտումներից է այն, երբ լրագրությունը փոխարինվում է ուղիղ եթերներին:
Բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. Պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին. պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում զորամասի
Սեյրան Օհանյանին ծանուցագիրը երեկ է ուղարկվել
Սեյրան Օհանյանը հարցաքննության հրավիրվելու համար ծանուցվել է օրենքով սահմանված կարգով
Փաշինյանը՝ Պուտինին. «Նոր կառավարությունը ՀՀ ժողովրդի կառավարությունն է». (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՌԴ նախագահի նստավայր մոսկովյան Կրեմլում այս պահին ընթանում է Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առանձնազրույցը, որից առաջ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը մտքեր փոխանակեցին: Նիկոլ Փաշինյանը գոհությունակություն հայտնեց այն փաստի շուրջ, որ սա ՌԴ նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումն է: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներն ավելի հաճախ կլինեն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում զարգացում է
Մեկնարկեց Պուտին-Փաշինյան երկրորդ հանդիպումը
Քիչ առաջ Կրեմլում մեկնարկեց Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է ժամանել մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի բացման արարողությանը, որը կկայանա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հիշեցնենք նաև, որ ըստ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հայտարարության, Փաշինյանի Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ։ Սա Փաշինյանի երկրորդ


















































