Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ-ի գործով. Պարզաբանում է Լուսինե Բակումյանը

Հունիս 13,2018 23:50

Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:

-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:

-Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է:

Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:

Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ:

-Որո՞նք են այդ կետերը:

Որոշման՝ուշադրության արժանի կետերն են.

ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝  ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել),

ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին,

ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան ,

ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին,

Այսպիսով` ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն, թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն այնուամենայնիվ չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալուց, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930