Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Պուտին-Փաշինյան երկրորդ հանդիպումը

Հունիս 13,2018 19:14

Քիչ առաջ Կրեմլում մեկնարկեց Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է ժամանել մասնակցելու  Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի  բացման արարողությանը, որը կկայանա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Հիշեցնենք նաև, որ ըստ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի  հայտարարության,  Փաշինյանի  Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ։

Սա Փաշինյանի  երկրորդ այցն է ՌԴ և երկրորդ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Նախորդը կայացել էր մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովի շրջանակներում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930