Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Ստեփան Սաֆարյան եւ Վահե Էնֆիաջյան

Հունիս 13,2018 22:12

Վաղը՝ հունիսի 14-ին ժամը 13:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հաղորդման ընթացքում կխոսենք ՀՀ նոր կառավարության`կոռուպցիայի դեմ ուղղված քայլերի մասին: Մասնավորաբար, կանդրադառնանք վարչապետի հայտարարությանը`գործարարների`«Բաղրամյան 26» ճամպրուկով գումարներ տանելու մասին, նոր քաղաքական իրողություններում խոշոր գործարարների գործունեության եւ ՓՄՁ-ների գործունեության հնարավորությունների մասին: Ինչպես նաեւ, կանդրադառնանք բարեգործությունը սահմանափակող կառավարության նախաձեռնությանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Հաղորդումը կվարի` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930