Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փրանքերները Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հունիս 13,2018 23:40

Ռուսաստանից  փրանք-լրագրողներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ նրան զանգահարելով և ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և առաջարկել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Նա նաև ԵԱՀԿ-ի կողմից աջակցություն է հայտնել Փաշինյանին ցանկացած բարեփոխման իրականացման ճանապարհին:

Հիշեցնենք, ավելի վաղ նույն փրանքերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930