Օրվա լրահոսը
«ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանի դեմ փորձում էին կռվել իր իսկ զենքով». Արմեն Վարդանյան
Ըստ Արմեն Վարդանյանի, եթե ՀՀԿ խմբակցությունը «կողմ» քվեարկի Նիկոլ Փաշինյանին, կառաջանա սահմանադրական ճգնաժամ:
«Կառավարման համակարգից տուժվածները պետք է արդար փոխհատուցում ստանան». Արմեն Գրիգորյան
Դա կարող է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք՝ դա անցումային արդարադատության ամենակարեւոր գործիքներից է
Փաշինյանը գրկեց Շավարշ Կարապետյանին, որը հուզմունքից դժվարացավ խոսել
Նա հայտարարեց. «Ռուսաստանի հայ երիտասարդությունն ինձ որպես դեսպան է ուղարկել, որ ասեմ՝ նրանք ձեզ հետ են, ձեր կողքին են»
Ավելի քան 100 օտարերկրյա լրագրողներ կլուսաբանեն ՀՀ վարչապետի ընտրությունը
Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 100 լրագրողներ են հավատարմագրվել Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի
Տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում
Առաջադրումների ժամկետն ավարտվեց. Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը իրավական դաշտում պետք է քննարկել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի առաջին հրամանագիրը՝ որպես վարչապետ, կառավարության նիստերի դռնբաց անցկացնելու մասին է լինելու
«Ես չեմ եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. (Տեսանյութ)
Հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Փաշինյանն իրեն չհամոզեց, իսկ ՀՀԿ որոշումը քվեարկության հետ կապված կլինի այսօր երեկոյան: Վաղը նիստին կգան՝ որոշումն ընդունած:
Արա Բաբլոյանի «բլից» 7 հարցերը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)
Իսկ երբ Բաբլոյանը հարցրեց դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008-ից հետո՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, պարոն Բաբլոյան, ինձ Արցախ-Էրեբունի խաչմերուկից ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ խումբն առեւանգել է եւ տարել է անհայտ ուղղությամբ, հիմա դուք էդ հարցերն ինչի՞ համար եք տալիս»:
«Նիկոլ, ինչ կլինի մի հատ սելֆի, Նոր գյուղից եմ եկել»
«Հաղթել ես Նիկոլ ջան, ցավդ տանեմ, Նիկոլ»,- բղավում էր մի ուրիշ ցուցարար
Արփինե Հովհաննիսյանը Փաշինյանին հարցրեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու մասին, Նաղդալյանն ասաց՝ ՀՀԿ-ից չեն տարբերվելու
Հերմինե Նաղդալյանը, լսելով Փաշինյանի պատասխանները, եզրակացրեց՝ «Արդեն նոր կարգավիճակով ձեր կարծիքները, պատկերացումները ցույց տվեցին, որ առանձնապես շատ մեծ գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԼՂՀ հարց, անգամ ոնց որ թե կադրային հարցերում մեր իշխանությունների վարած քաղաքականության հետ չկան: Ամենամեծ տարբերությունը ոնց որ թե համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, էլի»:
Արթուր Ալեքսանյանը՝ ՀՀԿ-ին «Վերականգնեք ձեր հեղինակությունը անցած 10 տարվա բացթողումներից հետո՝ ձեր առաջնորդ Սերժ Սարգսյանի պես»
Այսպիսով մեր պետությունը հզորանալու, իմաստնանալու կարիք ունի և դուք հնարավորություն ունեք դա անելու վաղը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին ձեր ընտրությամբ:
Մամիկոն Ասլանյան. «Որեւէ մեկը կամ ոմանք, գնացքի հետեւից վազողների նման կանգնեն հրապարակում եւ այդ շարժումը վերագրեն իրենց՝ դա էլ չեմ ընդունում»
Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստին չէին ներկայացել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների ավագանու անդամները: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով, գործընկեր ավագանու անդամների նիստին չներկայանալը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով. «Ինձ թվում է, վերջին շրջանում մեր հանրապետությունում տեղ ունեցող քաղաքական պրոցեսների հետեւանքով չեն ներկայացել: Ամեն դեպքում, մեր ընկերների իրավունքն է, իրենք բոյկոտելու փորձը
«Ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու». ՀՀԿ-ականների ընդդիմադիր հարցերը՝ Փաշինյանին
Առավել ուշագրավ էին Գագիկ Մելիքյանի հարցերը՝ կարծես ընդդիմադիր դիրքերից՝ ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու. «Շարժման հիմքում կան նաեւ սոցիալական արմատներ եւ մեր ժողովրդին հետաքրքրում է, թե երբ է ինքը լավ ապրելու: Շարժման ընթացքում, սկզբից եւ վերջում բազմաթիվ հայտարարություններում հնչել են աշխատատեղերի հարցը եւ հատկապես լուրջ արտադրություններ ՀՀ-ում կազմակերպելու հարցը, «Նաիրիտը» ե՞րբ է աշխատելու»:
Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ
Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստան» խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:
Հարուցվել է քրեական գործ՝ «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում առ այն, որ նույն
Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են բեռնատարներ. կան տուժած ՀՀ քաղաքացիներ
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ: Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ: Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝
ՀՀ Լոռու մարզում բնակելի տներ կնվիրվեն անօթևան ընտանիքներին
Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 258 ընտանիքի համար իրենց իսկ հողամասերում կառուցված բնակելի տները նվիրատվության պայմանագրերի հիման վրա կփոխանցվեն ծրագրի շահառուներին: Այդ նպատակով դեռևս 2017 թվականին ՀՀ Լոռու մարզպետարանը՝ Հայաստանի Հանրապետության անունից, նախկին կառուցապատողից ձեռք է բերել այդ տները և մարզպետարանն էլ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր
ՀՀ նախագահը ձեւավորում է իր աշխատակազմը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Կարինե ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: ՆԱՐԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք
Ընկերային արդարութեան հրամայականը. «Եռագույն»
Ապրիլ 23-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Սերժ Սարգիսեանի ներկայացուցած հրաժարականով Հայաստանը նոր փուլ թեւակոխեց: Փուլ մը, որ տակաւին նոր պիտի ամրապնդուի, եւ անոր ընդհանուր յատկանիշները յայտնի պիտի ըլլան յառաջիկայ օրերուն: Հայաստանը փրկուեցաւ խուճապային, արիւնահեղութեան եւ արտաքին միջամտութեան մթնոլորտներէն` շնորհիւ հայ ժողովուրդի հայրենասիրական զգացումներուն: Խաղաղ ցոյցերուն շնորհիւ եւ խաղաղ քաղաքական հոլովոյթի հիմամբ, կառավարութիւնն ալ հրաժարեցաւ: Ժողովուրդին առօրեայ
Ֆարմանյանը Փաշինյանին հիշեցրեց իր խոսքերը՝ ՀԱՊԿ-ի մասին. «Բարձրաձայնելո՞ւ եք դա Նազարբաեւի, Լուկաշենկոյի, Պուտինի առաջ»
Սամվել Ֆարմանյանը այսօր ՀՀԿ հատուկ նիստում, որտեղ հանդիպում է կազմակերպվել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, մեջբերեց նրա հայտնի ելույթներից մեկը՝ ՀԱՊԿ-ի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ: Այդ պայմանագիրը գնալու է Սեւրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս»:
Ի՞նչ են խոսել Արարատ Միրզոյանն ու Դավիթ Տոնոյանը
Արարատ Միրզոյանն ու Դավիթ Տոնոյանը հանդիպել են, հետո է գրառում եղել
«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածները հիմք ընդունենք՝ վարչապետի թեկնածո՞ւ, թե՞ ընդդիմադիր». Շարմազանովը՝ Փաշինյանին
«Չհամոզեցիք»,- ասաց Շարմազանովը՝ Փաշինյանին: Նա նաեւ հարցրեց՝ հնարավո՞ր է հետո էլ բազմաթիվ հարցեր լինեն, որտեղ 180 աստիճանով Փաշինյանի դիրքորոշումները կտարբերվեն «Ելքի» դիրքորոշումներից»: Փաշինյանը պատասխանեց, որ ինքը դեմ է եղել ԵԱՏՄ անդամակցությանը, բայց, այնուամենայնիվ, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ պետք է հաշվի նստենք իրողությունների եւ փաստերի հետ: Ցանկացած պետական գործիչ, ով ելնում է ՀՀ շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի:
ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում
Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
«Մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո». Սամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյանի տրամադրությունը շատ բարձր է. «Պատմական պահ է»,- ասաց նա:
«Այսքան հեշտ հանձնվելու մեջ մի դավադիր բան եմ տեսնում». Խաչիկ Չալիկյան
Ըստ Էդգար Մակարյանի՝ ոչնչի չենք հասնի, եթե չփոխենք սահմանադրությունը, ինչը հանգեցրեց այս իրավիճակին:
Կարինե Խոդիկյանը Փաշինյանի վարչապետ ընտրելու մասին. «Վաղվա քվեարկությունը արժանապատվության հարց է»
Արձակագիրն ասում է՝ քանի դեռ արտահերթ ընտրությունները չեն եղել, «պատերազմը» դեռ շարունակվում է
Բովանդակային առումով մեր մոտեցումներում տարբերություններ լուրջ չունենք. Արմեն Ռուստամյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Որքան երկարում է չհանգուցալուծված վիճակը Հայաստանում, այնքան Ադրբեջանը կարող է գայթակղվել եւ սրել իրավիճակը Արցախում:
Գարիկ Քեռյան. «Կարծես թե Հայաստանի քաղաքական էլիտայի դեմքը սրընթաց փոխվում է»
Երբ մասնագիտության ու աշխատանքի բերումով հաճախակի հայտնվում եմ քաղաքագիտական բանավեճերի կենտրոնում՝ հաճախակի ստիպված էի լինում անկեղծանալ ուսանողների հետ: Ցավով ստիպված էի նրանց խոստովանել, հին պետականության ավանդույթներ ունեցող հայ ազգը այսօր լուրջ խնդիր ունի, զգացվում է պետական մտածողության և պետականության նկատմամբ հարգանքի կորուստ: Պետական քաղաքական էլիտայի մոտ, գյուղապետից սկսած մինչ կառավարություն որոշումների ընդունումն ու իրագործումը պայմանավորված


















































