Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը իրավական դաշտում պետք է քննարկել. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 30,2018 18:40
vano

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր շատերին հետաքրքրող  հարցին պատասխանեց՝ ինչ կար նրա ուսապարկի մեջ:

«Ինձ անհրաժեշտ պիտույքներն էին, հագուստ, համակարգիչ, հեռախոսի լիցքավորիչ, քաղցրավենիք» ,- «Ազատության» հարցին պատասխանեց նա:  Թե ինչպես է սնվել այս օրերին, նա ասաց, որ ամեն ինչ ուղիղ եթերում է  եղել, նրա խոսքով, լրագրողներն ամեն ինչին ականատես են եղել, «Եղել է, որ երթի մեջ էլ ենք սնվել, արտառոց բաներ չեն եղել»:

Հարցին, թե որն է  լինելու նրա առաջին հրամանագիրը, եթե վաղը վարչապետ ընտրվի, պատասխանեց. «Մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի, եթե օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չլինի, դուք իմ ղեկավարած նիստը դռնբաց կլուսաբանեք»:

Նա պատմեց, որ իր մեծ աղջիկն ուսանող է, տղան՝ զորակոչիկ, փոքր աղջիկը երեք տարեկան է, իսկ 12 տարեկան աղջիկը դպրոցական է:

Արդյոք կտեսնենք վարչապետ, ում տղան կգնա բանակ հարցին, նա պատասխանեց՝ այո:

Վանո Սիրադեղյանի վերադարձի համար հնարավոր քայլեր կատարելու վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրավական դաշտում պետք է լուծվի, նրա խոսքով, կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ու բոլոր իրավական հնարավոր լուծումերը կտրվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30