Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում

Ապրիլ 30,2018 16:42

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Պարոն Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության Նախագահի դերը այդ գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30