Օրվա լրահոսը
Սահմանված կարգով ոչնչացվել են ձկնորսական ցանցեր և լողամիջոցներ
ՀՀ բնապահպանության նախարարի 04.11.2015թ. թիվ 320-Ա հրամանով սահմանված Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում /20.11-25.12.15թ. և 06.01-20.01.16թ./ իրականացված միջոցառումների արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ և 3 հատ լողամիջոց: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը հաշվառել և
Դանակահարություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ
2016 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 18:45-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Վարդանանց 49/25 հասցեի բնակիչ, 1989 թվականին ծնված Լևոն Չախոյանը: Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական
Տարեց կինը կենսաթոշակային պաշտպանության հարցով դատի է տվել նախարարությանը
Կենսաթոշակառուներից շատերն առնչվում են մի խնդրի հետ, որը պատճառ է դառնում, որպեսզի դատական ատյաններում նրանց դիմումները, բողոքներն աճեն: Նրանցից շատերը որոշակի հանգամանքներից դրդված հայտնվում են հանրապետությունից դուրս, հետեւաբար, կենսաթոշակ չեն ստանում, իսկ երբ վերադառնում են, հանդիպում են լուրջ արգելքների: Հաճախ դատարանները վճիռներ են կայացնում, իրավական գնահատականներ տալիս, տարեցների անիրազեկության համար պատասխանատվության բեռը գցելով նրանց վրա:
Հայտարարություն. սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ
«Քիչ կերեք, լավ աշխատեք, բա չասե՞մ, խոսացողի լեզո՞ւն ինչի եք կարճացնում» Բիշարյանը բորբոքվեց (Տեսանյութ)
«Գյումրեցիներին երկրաշարժից հետո, որ քարերի տակից հանում էին, գիտե՞ք ինչ էին հարցնում՝ հո Երեւանին բան չի՞ եղել: Էդ ո՞վ է էստեղ գավառական համարում այն մարդկանց եւ այն պատգամավորներին, որոնց պարտականությունն է որտեղից գալիս են՝ խոսեն այդ տարածքի մասին: Անընդունելի է, որ մինչեւ այսօր մեծամասնական պատգամավորը հանկարծ չխոսի այն տարածքի մասին, որտեղից եկել է, թե՞ մենք
Հայ եւ ադրբեջանցի «ապուշների» ու պատերազմի մասին
Հարցազրույց գրող Հրաչ Սարիբեկյանի հետ – Դեռ չհրատարակված ձեր երկրորդ վեպը (առաջինը «Երկվորյակների արեւ»-ն է)՝ «Ապուշների ուղեւորությունը», մասնագետների խոսքով՝ հաջորդ փորձարարությունն է այդ ժանրում: «Կիսո՞ւմ» եք այդ կարծիքը: – Միշտ փորձել եմ գրել այնպիսի վեպեր, որոնք ոչ մի տեղ չեմ կարդացել: Ես անհագ ընթերցող եմ եւ հասկացել եմ նաեւ, թե ինչու: Կարդում ես՝ գտնելու համար
«Էս ի՞նչ գավառական խոսակցություններ են՝ երեւանցի, գյումրեցի, ալավերդցի». Շարմազանովը՝ Մարուքյանին (Տեսանյութ)
ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց մարզերի նկատմամբ խտրական վերաբերմունքից: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից, որը ծախսվելու է մայրաքաղաքի ճանապարհների համար:: Պարոն Մարուքյանի խոսքերով՝ «Մի կողմից ասում են՝ արտագաղթ կա, բա ո՞նց անենք,
«Նոր Հայաստան»-ը բանակցություններ է նախաձեռնում՝ մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով անցկացնելու ուղղությամբ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, Հայաստանում սահմանադրականություն հաստատելու և Մարտի 1-ի կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու պայքարին նոր լիցք հաղորդելու, ժողովրդին մոբիլիզացնելու և միջազգային հանրության աջակցությունն ստանալու համար կարևորում է ընդդիմության համախմբումը: Այդ նպատակով «Նոր Հայաստան»-ի Քաղաքական խորհուրդը բանակցություններ է նախաձեռնում շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ ս.թ. մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով
Քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային հաստատություններն աշխատում են հստակ աշխատակարգով
Փետրվարի 1-ից՝ ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկից քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում, ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, սահմանված է եղել սպասարկող անձնակազմի
Արդյո՞ք ստուգվում են դպրոցների ջերմաստիճանների մասին տեղեկությունները
Հանրապետության բոլոր դպրոցներում ս.թ. փետրվարի 1-ից դասերը վերսկսկվեցին: Անձամբ առողջապահության նախարարի և տարբեր պաշտոնյաների կողմից տրվեցին հանձնարարականներ այն մասին, որ դպրոցում պետք է ապահովվի 18-20 աստիճան ջերմաստիճան: Ամսի 1-ին, 2-ին և այսօր՝ 3-ին, հրապարակվում են մամլո հաղորդագրություններ երեխաների 80- 85% հաճախելիության մասին, սակայն ոչ մի խոսք այն մասին, թե մարզ առ մարզ դպրոցներում, դասարաններում որքանո՞վ
Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից. Contact.az
Ադրբեջանը դարձյալ դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկ խմբի գործունեությունից՝ նրան մեղադրելով անգործության մեջ: Այս մասին հաղորդում է contact.az-ը: Գործակալությունը նշում է, որ երեկ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննադատել է Մինսկի խմբի՝ ԵԽԽՎ-ին արված ուղերձը, որով կոչ էր արվում այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը: «Ես
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել
Քաղաքացի Զեփյուռ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Զեփյուռ Ա.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ գողության փորձ
Անարեւ ստվերներ՝ արեւոտ տողերի տակ
Լույս է տեսել Մերուժանի նոր ժողովածուն Լույս է տեսել գրող, հրապարակագիր, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանի հերթական՝ «Անարեւ ստվերներ» ժողովածուն, որը բաղկացած է բանաստեղծական 4 շարքից: Օրինակ, «Եզերքներ» շարքը բովանդակում է քնարական շնչով գրված հայրենասիրական էջեր, «Կիսված տողերը», հեղինակի ձեւակերպմամբ, ունի գրաֆիկական խոսքի ձեւավորում՝ ոչ դասական ռիթմով արտահայտված, երրորդ շարքում սպիտակ բանաստեղծություններն են՝ հավատարիմ գրական խոսքի
Ի՞նչ են մարդիկ փողոցում ասում դաշնակցականներին (Տեսանյութ)
ՀՅԴ-ն վեհ գաղափարներից է խոսում, իսկ լրագրողներն ամեն ինչ հանգեցնում են պաշտոնների
Մահվան ելքով 2 պատահար. 25-ամյա աղջիկը և 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել են
Հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1991 թ. ծնված Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փետրվարի 2-ին, ժամը 3.30-ին, Անի Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: *** 2015 թ. դեկտեմբերի 16-ին ոստիկանության
Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
«Ինձ ասացիք՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ». Գալուստ Սահակյանը՝ Բագրատյանին (Տեսանյութ)
ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկումը շարունակվում է: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում քննադատեց այս վարկային ծրագիրը: Ըստ նրա, այնպես չի, որ մեզ վարկ պետք չի, բայց պետք է հաշվի առնել՝ ինչքանո՞վ է
Արկադի Տեր-Թադեւոսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի բախման դեպքում վերջինս կկործանվի
«Եթե երկու պետությունների միջեւ բախում լինի, հարցեր չեն լինի: Սա Ադրբեջանի միակողմանի ոչնչացում կլինի: Սա միայն իմ կարծիքը չէ: Սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցների կարծիքն է»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոսը»): Նա հիշեցրեց Ադրբեջանի նավթագազային 10-րդ պլատֆորմում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ
Կարեն Աղամալյան. «Օլիմպիական ուղեգրերի առումով խոստումներ տալ չեմ կարող»
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց թեկնածուներ՝ Կարեն Տոնականյանը՝ 60 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանն ու Վլադիմիր Մարգարյանը՝ 69 կգ, 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, որը թիմին միացել է ճանապարհին եւ 91 կգ քաշայիններ Հենրիկ Սարգսյանն ու Ռաֆայել Սիմոնյանը, մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ երեկ առավոտյան ժամանել են Մինսկ՝ մասնակցելու Վիկտոր Լիվենցեւի միջազգային մրցաշարին: Այսօր կայանալու է
Եվրոպահայերի ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի արձագանքը ՀՀ ԱԳՆ նախարարի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փորձել է անցյալ տարվա հայ դիվանագիտության զրոյական արդյունքները ներկայացնել որպես հաջողություն, իսկ ԶԼՄ-ներին մեղադրել՝ դիվանագետներին պարսավելու համար, նշելով, որ «դիվանագետը դա զինվոր է, որին չի կարելի քարկոծել»: Հարգելի′ պարոն դիվանագետ, իսկ ինչպե՞ս են վերաբերվում զինվորին, որը պատերազմի դաշտում միայն պարտություններ է կրում և կամ ավելին՝
«Ախպե՛ր, մուծեք մեր անդամավճարը, ձեր համար մի ռեստորանի հաշիվ է 5000 դոլարը». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
«ԵԽԽՎ-ում, ընկերնե՛ր, մենք պարտվել ենք: Նրանք եկել էին, որ 2 գոլ խփեին մեզ: Մենք մի գոլը չենք թույլ տվել խփել: 2:0 պետք է պարտվեինք, 1:0 ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձավ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հնչած այն մտքերին, որոնք վերաբերում էին մուսուլմաններին: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝
Կոմանդոսը՝ ԵԽԽՎ զեկույցների մասին. «Պատերազմում հաղթողը չի կարող դիվանագիտության մեջ պարտվել»
«ԶԼՄ-ներում ես կարդում եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերի հարցում սարսափելի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով` սա հետ քայլ է: Սա մեծ մինուս է Հայաստանի համար: Այս զեկույցները կարդացողները հասկանում են` Ադրբեջանի դիվանագիտությունն հաջողությամբ անցկացնում է իր կեղտոտ քաղաքականությունը»,- այս մասին Բլից ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Մնացած տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Դոլմաման» օտարելու 2 գործերի քննությունը վերսկսվեց (Տեսանյութ)
Երկու գործերով դատական նիստեր նշանակվեցին փետրվարի 16-ին
Այն լրագրողները, որոնց ներկայությամբ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ին վիրավորեց, առանց բացառության բոլորը բութ եւ անհասկացող են եղել. «Չորրորդ իշխանություն»
Չեն ջոկել Ռուստամյանի խոսքերի իրական իմաստը, կոնտեքստը, ենթատեքստը, բոլորն էլ միտումնավոր հեղինակազրկում բառը հորինել են եւ ընդհանրապես, անկապ ժողովուրդ են։
Խանութների թիվն անցած տարի ոչ միայն չի պակասել, այլեւ զգալիորեն ավելացել է. «Հայոց աշխարհ»
Տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում, երբ հասարակության գնողունակությունը շոշափելիորեն անկում է ապրել, նվազել են առեւտրի ծավալները, դա դժվար է բացատրել։
0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի
0րերից մի օր ձեր նման ես էլ ծնվեցի: Պատմում են, որ աղմուկով եմ ծնվել, ասում են շատ բարձր եմ ճչացել: Մեզանից ոչ-ոք չի հիշում, թե ինչպես է ծնվել: Մեզ պատմում են, մենք էլ ժպիտով լսում, հարցեր ենք տալիս պատմողներին ու ակնկալում լսել նոր մանրամասներ մեր ծննդյան հետ կապված, կարծելով, թե հարյուրերորդ անգամ պատմելիս երեւի էլի
Գործազրկությունը շարունակում է աճել. «Ժողովուրդ»
Տարեկան Հայաստանից արտագաղթում է 40-ից 50 հազար մարդ։
Ինչու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ում այդքան հեշտությամբ համաձայնվել զրկվել նման արժեքավոր աշխատակցից. «ՉԻ»
Բայց այդ երիտասարդի աշխատանքային սխրանքը, պարզվում է, միայն ամեն օր (դուք միայն պատկերացրեք) գործի գնալով չի սահմանափակվել, նա նաեւ շփվել է տեղի երիտասարդների հետ։ Ավելին՝ երիտասարդները գործից հետո սաղ–սալամաթ գնացել են տուն։
Նաիրա Զոհրաբյանը հաղթեց. ԲՀԿ-ն կոալիցիա չի գնա
«Ոչ մեկ, ի՞նչ վեճ»,- Aravot.am-ի հարցին` երեկվա վեճից հետո ո՞վ հաղթեց, հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցությունում վեճ էր ընթանում`ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցով: Կոալիցիա կազմելուն «դեմ» էին Նաիրա Զոհրաբյանը եւ Հայկ Խաչատրյանը: Այսօր առավոտյան խմբակցությունում քննարկումները շարունակվում էին: «Մենք կոալիցիա չենք գնում: Վերջացավ»,- հավելեց Միքայել Մելքումյանը