Օրվա լրահոսը
Տուվայի մոտ բեռնատար տիեզերանավ է ընկել (Տեսանյութ)
Դեկտեմբերի 1-ին Բայկոնուրի տիեզերակայանից մեկնարկած «Պրոգրես» տիեզերանավը անհետացել է Տուվայի տարածքում՝ 190 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսը»: Բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայան պետք է հասցներ 2 տոննա բեռ՝ վառելիք, ջուր, սննդամթերք, դեղորայք, գիտական սարքավորումներ: «Ֆրագմենտների մեծ մասն այրվել են մթնոլորտի խիտ շերտերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վթարի պատճառների մասին դեռ
Էդուարդ Շարմազանովն ու Ալիեւի ինքնագոլը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձավ նաեւ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի` օրերս Բաքվում կայացած հանդիպմանը եւ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը: Ինչ վերաբերում է կրտսեր Ալիեւի կողմից Լուկաշենկոյին Հեյդար Ալիեւի շքանշանի հանձնմանը եւ այն հայտարարությանը, թե հայր Ալիեւն է կերտել Ադրբեջան պետությունը, Շարմազանովը հետեւյալն ասաց. «Ալիեւը հայտարարեց, որ
Սուրիական բանակը ազատագրեց Սեքէն ալ Շապապի շրջանը. kantsasar.com
kantsasar.com. Այսօր, սուրիական բանակը շարունակելով Հալէպի արեւելեան հատուածի ազատագրումը, իր ամբողջական հակակշռին տակ առաւ հիւսիսարեւելեան շրջանին մէջ գտնուող Սեքէն ալ Շապապի շրջանը, որ կը գտնուի նախապէս ազատագրուած ռազմական գիտահետազօտական կեդրոնին դիմաց, Հալէպի օդակայանին ուղղութեան վրայ։ Մինչ այդ ահաբեկչական խմբաւորումներ կը շարունակեն իրենց հակակշռին տակ գտնուած շրջաններէն հրթիռակոծել խաղաղ բնակչութիւնը։ Սուրիական բանակի Հալէպի զինուորական գործողութիւններու գրասենեակէն
Որտե՞ղ է երաշխիքը, որ վետերոկում եւ սաունայում գտնվող պատգամավորի փոխարեն չեն քվեարկի
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատգամավորը վետերոկում կարող է լինել, սաունայում լինել եւ նրա փոխարեն քվեարկեն, որտե՞ղ է երաշխիքը, որ նրա բացակայությունը հարգելի է՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բերեք ամեն տեսակի օդում հնչած պատահական հայտարարությունները հիմք չընդունենք»:
Էդուարդ Շարմազանովը ներողություն կխնդրի, եթե ընդդիմությունը միավորվի
Ըստ ՀՀԿ խոսնակի, բոլորը պայքարում են ոչ միայն Հանրապետականի, այլեւ իրար դեմ:
Էդուարդ Շարմազանով. «Հայ-ռուսական միացյալ խմբավորումը հայազգի սպա է ղեկավարելու»
ՀՀԿ խոսնակը հեքիաթ է որակում այս համատեքստում հայ-վրացական հարաբերությունները լարելու մասին պնդումները:
«Ինչպես օգնել ադրբեջանական քարոզչությանը և վարկաբեկել սեփական երկիրը». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Ֆեյսբուքյան ստատուս. «Հիմա սահմանին լարված է մեզանից թաքցնում են, կան զոհեր և վիրավորներ»: Պաշտոնական հերքում. «Սահմանին լարվածություն չկա, զոհեր և վիրավորներ չկան, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել» Փոփոխված ստատուս. «Երեկ է եղել լարումը, մեզանից թաքցրել են, կան վիրավորներ»: Պաշտոնական հերքում. «Սահմանին լարում
Լուրերում կնոջ մասին քիչ են խոսում. Նվարդ Մանասյան
Նվարդ Մանասյանը համարում է, որ եթե լրատվական դաշտը կանոնակարգված լինի, մեծ դեր կարող է ունենալ եւ շատ խնդիրներ կարող են լուծվել
ԼՂ-ում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Tert.am
Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել: «Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից
Քաղաքակրթությունը որոշել է դիմադրել եւ հաղթել տեղեկատվական պատերազմում
Մոսկվան հնձում է այն, ինչը խնամքով տարիներ ի վեր ցանել է Եվրախորհրդարանը նոյեմբերի 23-ին ընդունել է բանաձեւ, որով միացյալ Եվրոպայի երկրներին կոչ արեց հակազդել ռուսական եւ իսլամիստական քարոզչությանը: Ընդ որում, որոշման մեջ հատուկ նշվում է, որ հակազդեցությունն իրականացվելու է ոչ թե հակաքարոզչությամբ, այլ լուսավորչությամբ եւ ԶԼՄ-ներին սատարելով: Մոսկվան պաշտոնական խողովակներով եւ ԶԼՄ-ների միջոցով կոշտ պատասխան
Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության շտաբը նոր ղեկավար ունի: Պաշտոնում նշանակվել է Հովհաննես Քոչարյանը, ով Իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ՝ Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարը։ Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը տեղափոխվել է այլ վարչություն և նշանակվել Պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։
ՄԻՊ-ի որոշման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանն անձին ազատ է արձակել
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում: Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ: Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից
Նոր Վարագավանքի նորոգումը 4 տարի է առաջ սկսվել, սակայն չի ավարտվել
Նորոգվել վանական համալիրի 70 տոկոսը
Ձերբակալվել է «Յոնջլախցի Նորոն». «shamshyan.com»
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է
«Մովսես Հակոբյանն ավելի ոգեւորված ու քաջալերված կսկսի թալանել բանակը». Վահան Բադասյան
«Լկտի սուտ է». Բադասյանը` քննիչի հիմնավորումների մասին
Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում և Նոյեմբերյանում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչև 100 մ : Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և
Զարուհի Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է հեռացել
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես լքեցի Հայելի ակումբի տարածքը, որտեղ հրավիրված էի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման համար։ Ինչո՞ւ ես արեցի դա․ 1․ Նախօրոք ինձ հրավիրելիս տեղյակ չի պահվել, թե ովքեր են մասնակցում քննարկմանը։ Եվ պարզվեց, որ բոլորովին խնդրի վերաբերյալ մասնագիտական պատկերացում չունեցող մարդիկ են /Բոշյան, Խուդոյան/, որոնք ակնհայտ ապատեղեկատվություն
Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության անդամներին
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում
Շարունակվում են դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայում
Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 30-ին հանդիպեց Լատվիայի մշակույթի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ուլդիս Լիելպետերիսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ համագործակցության առկա մակարդակին, քննարկեցին դրա խորացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Պետքարտուղարի տեղակալ Լիելպետերիսը ընդգծեց լիտվական կողմի պատրաստակամությունը խորացնելու մշակութային ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա համար բավարար հիմքի
Վանիկ Խեչոյան. «Ընթերցողի հետ պետք է ազնիվ լինել»
Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»՝ որպես բարձր գրականության օրինակ, ներկայացնում են աշակերտներին դպրոցի պատերից դուրս:
«Հանրապետությունը», ՔՊ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ձեռք են բերել պայմանավորվածություն
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: «Հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայություն
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի կարևորվել են 2011թ. Հայաստանին շտապ օգնության 88 մեքենայի տրամադրումը և Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:
Ի՞նչ է արվում «սև ցուցակներում» հայտնված հայերի` ՌԴ և Վրաստան մուտքի իրավունքի վերականգնման համար
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց գերատեսչությունը քայլեր ձեռնարկում է Վրաստանի և Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնված անձանց` տվյալ երկրներ մուտք գործելու իրավունքնի վերականգման խնդրի առնչությամբ: Հետաքրքրվեցինք` այս պահին կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վրացական և ռուսական կողմերի հետ, պարոն Բալայանը գերադասեց մանրամասներ չհաղորդել` պատճառաբանելով այսպես. «Այս պահին բավականին աշխատանքներ
«Այս 10 տարիների ընթացքում ինչո՞ւ պետք է հայտնվեի փողոցում` արդարություն պահանջելու». Գոհար Սարգսյան
«Հասնելու եմ նրան, որ իմ երեխու սպանության գործը բացահայտվի, ու մեղավորը պետք է պատժվի»
Արյուն են հանձնել Գյումրու մանկավարժականի ուսանողները (Տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի շուրջ 50 ուսանողներ արյուն են հանձնել Գյումրու արյան փոխներարկման կայանում` այն բարեգործական նպատակներով օգտագործելու համար: Այս մասին մեզ տեղեկացրեց մանկավարժական ինստիտուտի լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աննա Մարտիկյանը՝ տրամադրելով լուսանկարներ։ Ուսանողների մեջ եղել են անձինք, որոնք առաջին անգամ են արյան դոնոր դարձել, իսկ որ ամենահուզիչն է՝ նրանց
Հ/Կ-ն բարձր է գնահատել ընտանեկան բռնության կոնկրետ քրեական գործով ՔԿ քննիչի ցուցաբերած մոտեցումը
«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին՝ ընտանեկան բռնության գործով՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, քննիչի կողմից իրականացրած պատասխանատու և արհեստավարժ աշխատանքի կապակցությամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել`
Տեղեկություն՝ Վահան Բադասյանի կողմից մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքների մասին
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1
Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահին
Դեկտեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահ Միշել Աունին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Մկրտչյանը Միշել Աունին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները՝ մեծապես կարևորելով հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր առնչություններին, պատմական ընդհանրություններին, ինչպես նաև հայ համայնքի դերակատարությանը՝ որպես երկու երկրների կապերի ամրապնդման

















































