Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հաղթեց. ԲՀԿ-ն կոալիցիա չի գնա

Փետրվար 03,2016 12:19

«Ոչ մեկ, ի՞նչ վեճ»,- Aravot.am-ի հարցին` երեկվա վեճից հետո ո՞վ հաղթեց, հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցությունում վեճ էր ընթանում`ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցով: Կոալիցիա կազմելուն «դեմ» էին Նաիրա Զոհրաբյանը եւ Հայկ Խաչատրյանը:

Այսօր առավոտյան խմբակցությունում քննարկումները շարունակվում էին: «Մենք կոալիցիա չենք գնում: Վերջացավ»,- հավելեց Միքայել Մելքումյանը եւ շտապեց նիստերի դահլիճ:

Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց` կոալիցիայի թեմայով քննարկում չի եղել: Նա ասաց, որ խմբակցությունում նիստի օրակարգային հարցեր էին քննարկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29