Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասացիք՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ». Գալուստ Սահակյանը՝ Բագրատյանին (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 13:08

ԱԺ-ում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագրի քննարկումը շարունակվում է: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է  112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում քննադատեց այս վարկային ծրագիրը: Ըստ նրա, այնպես չի, որ մեզ վարկ պետք չի, բայց պետք է հաշվի առնել՝ ինչքանո՞վ է պետք վարկ վերցնել ու այդպիսի ճանապարհ կառուցել. «Նախ, Հյուսիս-Հարավը լրիվ սխալ ծրագրով գնաց: Սկզբում ասում էի՝ 500 մլն-ով սաղ կսարքենք, հետո 500-ը դարձավ միլիարդ, հիմա միլիարդին էլ ավելացնում ենք այս 112 մլն-ը ու դա վերջ չունի: Ստացվում է՝ 1 կմ ասֆալտը բարձրացել է 8 մլն դոլար: Դա անհանդուրժելի է արդեն: Մի քանի անգամ ավելի թանկ է, քան Եվրոպայում»:

Հրանտ Բագրատյանը ապշած է՝ միլիոնավոր գումարներ են դրվում՝ գործը գլուխ չի բերվում.«Բա վարչապետը չասի՞՝ էս ի՞նչ եք անում: Ես, օրինակ, կասկածներ ունեմ, որ այդ գումարները դուրս են գրվում ու գրպանվում են: Ո՞ւր են գնում: Մենք արդեն 50 տոկոսը ՀՆԱ-ի անցանք, արդեն գնալով դժվար է լինելու վարկ ստանալ: Օֆշորի սկանդալի մարդը էսօր ձեր մոտ պաշտոնի բարձրացում է ստանում, մենք ինչի՞ն հավատանք ձեր, ինչի՞ն կարելի է հավատալ»:

Հրանտ Բագրատյանը հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց անհնար է, որ այսքան տրանսֆերտներ, այսքան վարկեր գան երկիր ու ՀՆԱ-ն մնա նույն մակարդակի վրա. «Խոստացված 72 տոկոսի փոխարեն աճում է 15.2 տոկոս: ՀՀ բյուջեն 2.7 մլրդ դոլարից իջնում է»:

Հրանտ Բագրատյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եվ լսելն է հեշտ, եւ կռահելը: Մենակ անտերը էնպիսին են, որ շատ հետո են գլխի ընկնում»:

Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց ինչ-որ բան, որը լսեց Գալուստ Սահակյանը. «Ինձ ասացիք՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29