Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի բախման դեպքում վերջինս կկործանվի

Փետրվար 03,2016 13:02

«Եթե երկու պետությունների միջեւ բախում լինի, հարցեր չեն լինի: Սա Ադրբեջանի միակողմանի ոչնչացում կլինի: Սա միայն իմ կարծիքը չէ: Սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցների կարծիքն է»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոսը»):

Նա հիշեցրեց Ադրբեջանի նավթագազային 10-րդ պլատֆորմում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին. «Նրանք մեկ ամսից ավելի մարում էին հրդեհը: Պատկերացրեք, որ 3-4 պլատֆորմներ վառվեն: Մենք չենք թաքցնում, որ մեր հրթիռներն իրենց պլատֆորմների վրա են ուղղված»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը շեշտեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց եթե Ադրբեջանն ավանտյուրայի գնա, կպատերազմենք. «Այժմ դրա հավանականությունն անընդհատ ավելանում է: Հիմա Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում կա ստուգված զինված ուժերի տեխնիկան, որպեսզի վտանգի դեպքում հարված հասցվի»:

Նա ասաց, որ պետք է հիմնվել միջազգային իրավունքի վրա. «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում նշված է, որ երկրի նկատմամբ սպառնալիքի առաջացման դեպքում, վերջինս կարող է հարված հասցնել: Այս մասին խոսել է մեր նախագահը, պաշտպանության նախարարը: Իսկ 2 տարի առաջ այդպիսի խոսակցություններ չկային»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29